Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին

Ե՞րբ և ինչպե՞ս մեր բնակարաններում հայտնվեց բոլորի կողմից մոռացված գազը

Տնտեսության անկման եւ մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման ներկայիս վիճակում շատերը չեն պատկերացնում, թե ինչպե՞ս է հնարավոր դուրս գալ այս ամենից։ Գրեթե երեք տարի հետեւողականորեն ոչնչացվում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակների ընթացքում։ Մենք ունեցել ենք նման կացություն, երբ երկիրը գտնվում էր աղետալի վիճակում, ամեն ինչ քանդված էր եւ փոշիացված։ Դա 90-ականների Հայաստանն էր։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը։

Սոցիալ-տնտեսական վիճակն այն հեռավոր թվացող տարիներին անհամեմատ վատ էր, քան հիմա։ Սակայն բնակչության բարոյահոգեբանական վիճակը այլ էր՝ մենք հաղթանակած ազգ էինք, Արցախն ազատագրված էր։ Հիմա տրամագծորեն հակառակ տրամադրություններ ունենք եւ պետք է հաղթահարենք թե՛ այդ մթնոլորտը, թե՛ այն ճգնաժամը, որի մեջ հայտնվել ենք։ Բնական է, որ պարտության եւ աղետի տարած իշխանությունը դա չի կարող անել։ Մինչդեռ, 2000-ականների իշխանությունը զրոյական վիճակից ստեղծել է այն ամենը, ինչն այսօր ունենք եւ ինչը վաղուց մեզ համար առօրյա է դարձել։ Օրինակ՝ գազամատակարարումը։

90-ականների էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց ատոմակայանի վերագործարկմամբ,  բայց խորհրդային տարիներին գոյություն ունեցող գազամատակարարումը արդեն չկար։ Գազ չուներ ո՛չ բնակչությունը, ո՛չ էլ տնտեսությունը, թեեւ գազով աշխատող արդյունաբերական ձեռնարկությունները չէին էլ գործում։ 1997-98 թ․-ից սկսած, երբ Հայաստանի վարչապետ նշանակվեց, ապա նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանի հետ սկսվեցին Հայաստանի գազամատակարարման վերակագնման եւ ցանցի ստեղծման աշխատանքները։

Բազմիցս է ներկայացվել, թե ինչպես ստեղծվեց «Հայռուսգազարդը»։ Ռուսական կողմի կատարած ներդրումներով, որոնք գերազանցեցին 1 մլրդ դոլարը։ Հայկական կողմից որպես ներդրում համարվեց նախկին գազաբաշխիչ ցանցը, որն արդեն մաշվել էր եւ փաստացի գոյություն չուներ։

2000-ականները Հայաստանի ինտենսիվ գազիֆիկացման տարիներն էին։ Մինչեւ 2007 թ․-ը ավարտվեց Երեւանի գազաֆիկացումը։ Մայրաքաղաքում 250 հազար ընտանիք դարձավ գազ սպառող։ Ամբողջ Հայաստանում գազասպառող բաժանորդների թիվը այդ նույն թվականին կազմեց 450 հազար։ Այսօր սովորական է դարձել կենցաղային գազից օգտվելը, բայց քչերն են հիշում, թե դա ե՞րբ եւ ո՞ւմ իշխանության ժամանակ տեղի ունեցավ, ի՞նչ խնայողություններ ստեղծեց մարդկանց համար՝ ավելի թանկ էլեկտրաէներգիային փոխարինելով էժան գազը։ Մարդիկ շատ արագ մոռացան 90-ականների էներգետիկ ճգնաժամի եւ առանց կենցաղային գազի տարիները, Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղի պայթեցումները։  

Միաժամանակ, էներգետիկ անվտանգության ուղղված երկու կարեւոր ծրագրեր իրականացվեցին։ Առաջինը Աբովյանի ստորգետնյա գազապահեսատարանի կառուցումն էր։ 27 մլն դոլար ներդրումներով կառուցված այս պահեստարանի շնորհիվ մենք չենք տեղյակ էլ չենք լինում, երբ Հայաստան մտնող գազամատարում վթար է լինում եւ գազամատակարարումը դադարեցվում է։ Այդ ժամանակ մեզ մատակարարվում է գազապահեստարանում կուտակված գազը։ Ահա այսպես են լուծվում երկրի համար ռազմավարական նշանակության խնդիրները։

Երկրորդ խոշորագույն նախագիծը Իրան-Հայաստան գազատարն էր։ Այն կյանքի կոչվեց Ռոբերտ Քոչարյանի լրջագույն ջանքերի շնորհիվ։ Աշխարհաքաղաքական կացությունն այնպիսին էր, որ գերտերություններն համաձայն չէին նման գազատարի կառուցմանը։ ԱՄՆ-ն դրանում տեսնում էր Իրանի տնտեսական մեկուսացումից եւ պատժամիջոցներից դուրս գալու ելք, իսկ Ռուսաստանը՝ մրցակից իր գազամատակարարման համակարգին։ Սակայն Հայաստանի իշխանությունը կարողացավ հաղթահարել այդ խնդիրները, եւ 2006-2007 թթ․ Իրան-Հայաստան գազատարը կառուցվեց։ Այն ունակ է տարեկան 3 մլրդ խմ գազ մատակարարել Հայաստանին եւ արտակարգ վիճակների դեպքում փոխարինել Ռուսաստանից մատակարարվող գազին։ Իրան-Հայաստան գազատարի նշանակությունն ու դերը անհնար է չտեսնել։

Պետք է շեշտենք, որ բացի էներգետիկ ոլորտից, 2000-ականներին զրոյական կացությունից ստեղծվել եւ զարգացել են մի շարք այլ ոլորտներ եւս։ Դրանք մեր կենցաղի անբաժանելի մասն են, ստեղծվել են քրտնաջան աշխատանքի եւ լուրջ ջանքերի շնորհիվ, փաստելով, որ հնարավոր է շրջադարձորեն փոխել ամեն ինչ եւ որ երկիրն այժմ ունի նման հմտություններ ունեցող ղեկավարի կարիք։ Այդ ոլորտներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում։

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan