Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ)

էրեխեքս, մի լավ օր չտեսած, գնացին էս աշխարհից

Սարգիս և Մարիամ Միրզախանյանները կորցրել են իրենց երկու որդիներին։ Վարդան Միրզախանյանը զոհվել է 2020թ. նոյեմբերի 7-ին Շուշիում։ Այս տարվա փետրվարի 2-ին հիվանդությունից մահացել է նրանց 5-ամյա որդին՝ Ալեքսը։

Ընտանիքն ապրում է Արարատի մարզի Լուսառատ համայնքում, կիսաքանդ պանելային շենքի առաջին հարկում։

27-ամյա Վարդան Միրզախանյանը ծառայում էր ոստիկանության ներքին զորքերում, շարքային ծառայող էր։ Ռազմական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 27-ից։ Սկզբում եղել է Քարվաճառում, Հադրութում, հետո տեղափոխվել է Շուշի։ Վարդանն ամուսնացած էր։ Ապրում էր Մասիսի շրջանի Սիս գյուղում։ Այն տունը, որտեղ տղան կնոջ հետ բնակվում էր, ծանոթներից մեկը ժամանակավորապես անհատույց տրամադրել էր ամուսիններին։ Երեխա չունեին։ Մայրն ասում է՝ չգիտի՝ ուրախանա, թե՞ տխրի, որ որդին ժառանգ չունի։

Սարգիս Միրզախանյանը

Վարդանի աճյունը ծնողները գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 14-ին։ Սարգիսը որդու մարմինը ճանաչել է դաջվածքից։ Ծնողները կարծում են, որ Վարդանը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Հոր խոսքով՝ Վարդանի մարմնի վրա բեկորներ կային։

Վարդանի զոհվելուց հետո ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցներն այցելել են Միրզախանյաններին, դրամական օգնություն են տրամադրել, սառնարան նվիրել։

Պատերազմում զոհվել է նաև Սոֆյայի փեսացուն, որը Վարդանի ընկերն էր։ Նրանք որոշել էին պատերազմի ավարտից հետո ամուսնանալ։

Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում։ Ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն է։ Ամուսիններն օրավարձով աշխատում են գյուղացիների դաշտերում ու այգիներում։ Աշխատանքը սեզոնային է, այս պահին նրանք գործազուրկ են։ Մարիամը պատմում է, որ իր երեխաները դժվար մանկություն են ունեցել։ «Շատ բաներից են զրկված եղել, սովորել էին, որ շատ բաներ չունենք, չկա, հիմա ինձ եմ մեղադրում, որ երեխաներիս համար չեմ կարողացել լավ մանկություն ապահովել, բայց համ էլ շատ զուսպ են եղել, երբեք ոչինչ չէին ուզի կամ ստիպի, որ գնենք, էրեխեքս, մի լավ օր չտեսած, գնացին էս աշխարհից»,- ասում է Մարիամը։

Մարիամն ասում է, որ ապրելու իմաստը կորցրել է, բայց մյուս զավակներին մենակ թողնելու իրավունք չունի։

Ամբողջությամբ՝ hetq.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan