Այսօր Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի գյուղապետն ասում է, որ գյուղում ապրելը վտանգավոր է դարձել, 6-7 ընտանիք արդեն գյուղից դուրս են եկել
Դիտել նաև
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
Արամ Սարգսյանի կուսակցի ՍՊԸ-ն «բինգո» է բռնել. 2 տենդեր է շահել
Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր»
Ալիևը շտապում է, քանի դեռ ՀՀ-ում իշանության է այս վախկոտ դավաճանների խմբակը. Արամ Գաբրիելյանով
Զգույշ, հայ ժողովուրդ, կարող ենք Հայրենիքի այլ տարածքներ կորցնել. Արամ Ա (տեսանյութ)
Այսօր Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի գյուղապետն ասում է, որ գյուղում ապրելը վտանգավոր է դարձել, 6-7 ընտանիք արդեն գյուղից դուրս են եկել։
Դեկտեմբերի 27-ին նիկոլն ասում էր, որ, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների մասն խոսք չկար, իրանք դրանք հանձնել են, որպեսզի ապահովեն Սյունիքի անվտանգությունը, որ դրա համար էլ կռիվ չսկսկվի։ Իսկ հունվարի 20-ին արդեն փոխվարչապետ ավինյանը ԱԺ տաքուկ ամբիոնից խրոխտ հայտարարում էր, որ՝ «այո, Սյունիքը անվտանգ է»։
Ու ստեղ հարց ա առաջանում, Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան, ձեր լակոտ-լուկուտներին ինչի՞ չեք վերցնում, գնում ապրելու ձեր իսկ կարճ խելքով «անվտանգ» դարձրած Սյունիք, մասնավորապես՝ Դավիթ Բեկ։ Ձեր էրեխեքն ումի՞ց են «պակաս», թող վայելեն իրենց հայրերի կերտած անվտանգությունը։
Հիշեցնեմ, որ ստոր դավաճանության ու Սյունիքն «անվտանգ» դարձնելու օպերացիայի ժամանակ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, մենք զրկվել են 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականությունից, Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից ենք զրկվել, 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք, Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից, Ներքին Խնձորեսկում դեռ հաշվում են կորուստների չափը։ Ու էս ամենը նրա համար, որ Սյունքին «անվտանգ» մնա...
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից