Բա արժե՞ր էս տեսակ մարդկանց համար նվիրաբերել ամենաթանկիս՝ ՈՐԴՈՒՍ, մեր ՈՐԴԻՆԵՐԻՆ
Դիտել նաև
Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է
Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո սրվել է, նա դիմել է հիվանդանոց. փաստաբան
Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ»
Եռաբլուր չգնալ, չզանգել, չգրվել, հարցազրույց չտալ․ Գալեյանը չի կարող անգամ որդու շիրիմին այցելել
Ինձ կալանավորեցին, որովհետեւ Արցախն էին հանձնում. Գարիկ Գալեյան
Լուրերն եմ լսում ու ցույց են տալիս օդանավակայանը, մարդիկ լքում են երկիրը՝ տղաների հետ։ Մեկն ասումա՝ ես նիկոլի կողքով քայլել եմ, փողոցա փակել, հիմա գնում եմ։ Դե արի ու մի ասա, որ ոչ բարով բերեցիք իշխանության, ինչի՞ եք լքում, բա հիմա էլ պայքարեք, դուրս շպրտեք դրան, խի՞ եք փախնում, թե՞ բերեցիք որ կոտորեին մեր երեխեքին, դուք էլ հանգիստ գնո՞ւմ եք։
Մեկն էլ ասումա՝ ես իմ վարչապետին սիրում ե,մ հարգում եմ։ Դե արի ու մի ասա՝ դու էլ քո վարչապետն էլ, բա մնա, այ շուռ տված, խի՞ ես գնում։
Բա արժե՞ր էս տեսակ մարդկանց համար նվիրաբերել ամենաթանկիս՝ ՈՐԴՈՒՍ, մեր ՈՐԴԻՆԵՐԻՆ։
Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից