Նիկոլը չէ՛ր լինի դավաճան ու հայրենակործան, եթե չլինեին ֆանատիզմն ու ֆանատիկները Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները ադրբեջանցիներն անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով
12
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ. Լուսանկար Ադրեբջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ Haber7. Կարո՞ղ է արդյոք Թուրքիան Դոնբասում աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում Ֆրենսիս Ֆուկույաման՝ Ղարաբաղում թուրքական բայրաքթարների հաջողության մասին Քավորը սրբություն է կամ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին ՊՆ աշխատակիցները քնել են աթոռներին նստած․ ինչ է կատարվում ՊՆ-ի ներսում Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. Տեսանյութ «Կեղծ պրովոկացիա էր․ ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը». Մուրադովը՝ գերիների վերադարձի մասին. Տեսանյութ Ռազմագերիների չվերադարձի համար Ռոբերտ Քոչարյա՞նն է մեղավոր. Գեբելսը կնախանձեր Նիկոլ Փաշինյանին Ինչպես են ՊՆ նախարարին էվակուացնում նախարարության շենքից. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Երևանի բնակելի շենքերից մեկի պատշգամբում հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի դստեր դին՝ հրազենային վնասվածքով Հայաստանի իշխանությունները ուղղակի առեւտրով են զբաղված ադրբեջանական կողմի հետ. Արցախցի պատգամավոր «Պետական համակարգում միշտ եղել է երեք խումբ աշխատողներ…».Անժելա Էլիբեգովա Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. 6 մարդ տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ. Լուսանկար Փրկարարները Բամբակաշատ գյուղում տան նկուղից մոտ 8 տոննա անձրևաջուր են հեռացրել Նիկոլը չէ՛ր լինի դավաճան ու հայրենակործան, եթե չլինեին ֆանատիզմն ու ֆանատիկները Սիլվեստր Ստալոնեն դարձել է Թրամփի մասնավոր ակումբի անդամ Ադրեբջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ «Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի». Միքայել Մինասյան Հրդեհ Հրազդան քաղաքում Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանի որդու ճոխ հարսանիքը (տեսանյութ) Քայլիստների մոտ մրցարշավ է, թե ով ավելի մեծ ապուշություն և հիմարություն կարտաբերի Բաղրամյանը փակողների երեսին թռնողներից և ոչ ոք դեռ որևէ Վճռական Քայլ չի արել Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով Էրդողանը Զելենսկիի հետ հանդիպմանը վերահաստատել է Թուրքիայի դիրքորոշումը «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու հարցում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650 նոր դեպք, մահացել է 15 մարդ Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Բոլոնիա»-ի դեմ խաղին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հանձնարարվել է ապրիլի 24-ին ընդառաջ հնարավորինս քիչ մասնակցել Ցեղասպանության ճանաչմանը միտված միջոցառումների Անհասցե հայհոյանքներ ու անկանոն կրակոցներ. Նաիրիի ոստիկանների բացահայտումը Հակառուսական հաստատ չպետք է լինել Մեզ մոտ ամենադիսկրիմինացված ու կտտանքների ենթարկվող խավը պրոֆեսսիոնալ, ինտելեկտուալ ու զարգացած մարդիկ են Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում ռազմաուսումնական ինքնաթիռ է կործանվել «Ցորենի մի հասկ լիներ, մի ափ սեր, մի քիչ կյանք, մանանեխի հատիկի չափ հավատք ու մի բուռ հող՝ ապրեինք...» Նազենի Հովհաննիսյան «Գերիների վերադարձ» բեմադրության իմաստն այն էր, թե իբր ռուսները գնացել են գերի բերելու ու չեն կարողացել Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել Ձեզ թվում է, որ նիկոլի մանեն ու ավինյանի գրասենյակը սխալվե՞լ են, երբ ասել են, որ ինքնաթիռով գերիներ են բերելու Haber7. Կարո՞ղ է արդյոք Թուրքիան Դոնբասում աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն «Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց, թե ում հետ կհամագործակցեն Պարզվել է երեկ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի հետևանքով տուժած 5 քաղաքացիների ինքնությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները կարող են բարձրանալ. Փորձագետ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Բոլոնիայի» դեմ խաղին Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել. գրասենյակի համակարգող Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում Արցախի տաղանդավոր երիտասարդների հետ էլի համագործակցություններ ու ծրագրեր ունեմ. Սիրուշո Ուշադիր լսեք իրեն իշխանություն հորջորջող խմբակի երկու կարկառուն ներկայացուցիչների հակասական հայտարարությունները գերիների մասին. Տեսանյութ Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Պետությունը կործանած ոչ մի խեղկատակ գորիների խնդիրը լուծել չի կարող․ Էդգար Ղազարյան Եթե համարում ենք, որ մենք չենք մեղավոր մեր դժբախտությունների համար, ուրեմն ոչ մի դաս չենք քաղում Գիտե՞ք՝ քանի անգամ ռազմական վերտալյոտը գնաց-եկավ․ տաքսու տակ չլում են «Ղարաբաղի հարստությունը նոր հնարավորություններ է ստեղծում». Թուրքիան ցանկանում է ներդրումներ անել Արցախում Պետությունը կործանած ոչ մի խեղկատակ գորիների խնդիրը լուծել չի կարող․ Էդգար Ղազարյան Մինչև բոլորս չդնենք մի կողմ ամեն ինչ ու չելնենք փողոցներ ու հրապարակներ, չի փոխվելու ոչինչ, իսկ թուրք նիկոլը շարունակելու է հայության ու Հայաստանի կործանումը Մի շտապեք վաճառել ձեր դոլարները

«Նա» արդեն հեռացել է․ ինչպես կանգնեցնել կապիտուլյացիան

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն պես՝ 2018-ի մայիսի 8-ին, մեկնարկեց Արցախի կորստի և Հայաստանը` միջազգային հարաբերությունների սուբյեկտից միջազգային հարաբերությունների օբյեկտ վերածելու գործընթացի սկիզբը:

Արցախի տարածքների դեօկուպացիան պետք է սկսվի Հայաստանի կառավարության շենքի դեօկուպացիայից: Հադրութի և Շուշիի մասին մտածելուց առաջ պետք է «պաշարել Ալիևի բաստիոնը» Երևանի կենտրոնում և ազատագրել այն: Բայց ինչո՞ւ դա դեռ տեղի չի ունեցել:

Երկար տարիներ Հայաստանի քաղաքական համակարգը գործում էր իշխանությունների ցածր լեգիտիմության պայմաններում: Իշխանությունների ցածր լեգիտիմությունը շատ ձեռնտու էր ընդդիմությանը: Դա, մի կողմից, նրանց ազատում էր պատասխանատվությունից և թույլ էր տալիս ասել այն, ինչ մտքով անցնի (հիշեք պատգամավոր Փաշինյանի ցանկացած ելույթը խորհրդարանում, և կտեսնեք պոպուլիզմի և դեմագոգիայի «հրավառություն»), մյուս կողմից՝ ընդդիմությանը դա հնարավորություն էր տալիս «չզբաղվել իրական քաղաքականությամբ», չկառուցել իրապես գործող կուսակցություններ, չմասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և, որն ամենակարևորն է, երկրի զարգացման համար իսկապես այլընտրանքային ծրագիր չմշակել:

Նախկին իշխանության օրոք` բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում, բավական էր հայտարարել, որ իշխանությունները «մոնղոլ-թաթարներ» են, որ «Սաշիկը թալանեց բոլորին և ներդրողներից վերցրին շահույթի 50 տոկոսը», և դա բավական էր քաղաքական գործընթաց գեներացնելու համար: 2018-ին իշխանափոխությունը արմատապես փոխեց «խաղի կանոնները» քաղաքական դաշտում: Բայց ընդդիմությունը դա մինչ օրս չի հասկացել:

Երբ իշխանությունն ամբոխի մոտ բարձր լեգիտիմություն ունի, բայց պարզունակ հարցեր լուծելու ունկություն չունի (օրինակ՝ ձյունը մաքրել, էլ ուր մնաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին մտածել), ապա ընդդիմությունը (կամ ցանկացած սուբյեկտ, որը մտադիր է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ) պետք է ձեւավորի կոմպետենտության պահանջ, որը պետք է ձևավորվի քաղաքական պայքարի ամենակարևոր գործիքի՝ կուսակցության օգնությամբ:

2018-ի մայիսի 9-ին այս կուսակցության ստեղծման գործընթացն արդեն պետք է սկսվեր: Քաղաքական կուսակցություն, որն ունի տարածքային ներկայացուցչություններ ամբողջ երկրում, կուսակցություն, որը մասնակցում է բոլոր ՏԻՄ ընտրություններին: Կուսակցություն, որն աշխատում է բնակչության հետ` ներկայացնելով երկրի զարգացման իր այլընտրանքային ծրագիրը, ծրագիր, որը կիրականացվի կոմպետենտ մարդկանց կողմից:

2018-ին իշխանափոխությունն ապացուցեց, որ ինչպես իշխանության ներսում, այնպես էլ ընդդիմության մեջ հրեշտակներ կամ սատանաներ չկան, բայց կան կոմպետեն ու ոչ կոմպետենտ քաղաքական գործիչներ: Եթե ​​ելնենք այն թեզից, որ հիմնական մտավոր ու կոմպետենտ ռեսուրսն այսօր կենտրոնացված է ընդդիմության մեջ, ապա այս փաստն ուղղակի ֆիքսելը բավարար չէ, դա պետք է տեսանելի լինի նաև հասարակության լայն շերտերին:

Թա՞նկ է իրականում գործող կուսակցություն ունենալը: Թանկ է: Թա՞նկ է պատրաստել ընտրական հանձնաժողովների պրոֆեսիոնալ անդամներին: Թանկ է: Դժվա՞ր է ղեկավարել ամբողջ Հայաստանում ներկայացվածություն ունեցող կուսակցական մեծ մեխանիզմը: Դժվար է: Իսկ ո՞վ ասաց, որ իրական քաղաքականությամբ զբաղվելը էժան է ու դյուրին: Քաղաքականությամբ զբաղվելու համար հարկավոր է խելք և առաքելության գիտակցում:

2018-ի գարնանից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտում չի հայտնվել կոմպետենտության հանրային պահանջ ձևավորելու պատրաստ կուսակցություն (այդ պահանջը չի ձևավորում անգամ տասնյակից ավելի կուսակցություն միավորող «Հայաստանի փրկության շարժումը»): Եվ երբ կորոնավիրուսը և պատերազմը եկան Հայաստան, թվում էր, որ դա ընդդիմությանը կդրդի աշխատել հասարակության հետ: Բայց, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում: «Հայրենիքի փրկության շարժումը» դեռևս նեղ շարժում է, նեղ Երևանյան շարժում, որը չի ներառել իր կազմի մեջ ամբողջ երկիրը և բնակչության բոլոր շերտերին:

Հասարակության մի զգալի հատված համաձայն է այն մտքի հետ, որ «Փաշինյանը դավաճան է», բայց հասարակությունը պետք է պատասխան ստանա այն հարցին, թե ի՞նչ կլինի Փաշինյանի հեռանալուց հետո: Ժողովրդին չպետք է անվանել «անգրագետ Պողոս»․ մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ այս ժողովուրդը ցանկանում է լավ ապրել: Իսկ ժողովրդին տրվե՞ց լավ ապագայի տեսլականը: Ո՛չ, դա չի արվել:

Ոչ ոք իրեն չի ծանրաբեռնում հասարակության լայն խավերի հետ աշխատելու անհրաժեշտությամբ` ներկայացնելով նրան այլընտրանքային զարգացման ծրագիր և կոմպետենտ մենեջերների այլընտրանքային թիմ, որոնք պետք է կառավարություն մտնեն ոչ թե իրենց քաղաքական կամ կուսակցական պատկանելության շնորհիվ, այլ ելնելով նրանց կարողություններից:

Քանի որ նախորդ 2.5 տարում քաղաքական դաշտում գործնականում ոչինչ չի արվել, այժմ նույնիսկ պատերազմը չի կարողացել մոբիլիզացնել անհրաժեշտ թվով մարդկանց, որպեսզի այս կառավարությունը ոչ թե հեռանա, այլ իր արածից հետո փախչի: Փաշինյանը կհեռանա, փաստացի նա արդեն հեռացել է, բայց Դուք ինքներդ եք նրան պահում Ձեր անգործությամբ:

Այսօր Հայաստանում միտում կա ձևավորել նոր քվազի կուսակցություններ, որոնք սպասարկում են կոնկրետ անձանց շահերը: Մի կողմից, դրան կարելի է թերահավատորեն վերաբերվել, մյուս կողմից, երբ մարդու օրգազնիզմը հիվանդ է, նրա իմունային համակարգը մոբիլիզացնում է բոլոր ռեսուրսները և պայքարում վարակի դեմ: Նույնը հիմա կատարվում է Հայաստանում: Մարդիկ ներքուստ զգում են, որ երկրում շատ լուրջ գործընթացներ են ընթանում, որոնք կարող են հանգեցնել պետության փլուզմանը, և նրանք փորձում են ինչ-որ բան անել: Բայց պատմությունը մեզ սովորեցնում է, որ նման իրավիճակներում քաղաքական էլիտայի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն: Կոմպետենտության կառավարություն ստեղծելու հանրային պահանջի ձևավորումը պիտի իրականացնեն քաղաքական իրական էլիտայի ներկայացուցիչները:

Իհարկե, հիմնական շեշտը կարելի է դնել արտահերթ կամ հերթական ընտրությունների վրա: Բայց դրանց մասնակցելու և դրանցում կրելու համար անհրաժեշտ է նաև առողջ, ակտիվ գործող քաղաքական ինստիտուտ՝ իր բոլոր ատրիբուտներով:

Նախկին իշխանությունները կարծում էին, որ «բոլորի հետ հարցերը լուծված են», և հենց այդ պահին «դեպքի վայր եկավ» իրենց նախկին հաճախորդ Փաշինյանը, և համակարգը փլուզվեց: Դա միշտ էլ պատահում է, երբ իշխանությունը ոչնչացնում է քաղաքացիների կամքի արտահայտման ինստիտուցիոնալ հիմքերը և այդ կամքը արտահայտելու միջոցով քաղաքական գործընթացների վրա ազդելու կարողությունը:

Այլ կերպ ասած, մենք վերադարձել ենք 2018-ին իշխանափոխությանը նախորդող ժամանակաշրջանին, երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ցածր լեգիտիմություն ունեին, և «մեկ կայծը» կարողացավ ոչնչացնել ամեն ինչ: Բայց եթե 2018-ի «կայծը» սպանեց Արցախի պետականությունը, ապա նոր «անկառավարելի կայծը» կարող է ոչնչացնել արդեն Հայաստանի պետականությունը, ինչը թույլ տալ չի կարելի:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan