Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Իսկ նոյեմբերի 9-ին քանի՞ բալանոց «երկրաշարժով» ցնցվեց մեր հայրենիքը

«Փաստ» թերթը գրում է. «Ի՞նչ կանեք, եթե ձեր հարևանը ցանկապատը շատ չէ, մի մետր առաջ տա ի վնաս ձեզ։ Ի դեպ, այն հարևանը, որի հետ հաճախ սուրճ եք խմում, Ամանորին գնում նրա տուն, խոզի բուդ ու բլինչիկ ուտում, վերջապես 30 տարի հարևանություն եք անում։ Վստահ եմ՝ նվազագույնը քաղաքավարի կերպով թույլ չեք տա, իսկ վատագույն դեպքում՝ գործը կհասնի բռունցքներին։ Դուք ամեն անգամ կատաղության եք հասնում, երբ հարևանն իր կոշիկները մաքրում է ձեր դռան առջևի շորի վրա, ճի՞շտ է: Իհարկե, ճիշտ է: Իմ շրջապատում սեփական տարածքը չպաշտպանող մարդ չեմ տեսել։ Բայց թե իր ցանկապատից, իր դռան շորից 1 մետր այն կողմ ինչ կկատարվի, շատերին պարզապես չի հետաքրքրում։ Ցավոք:

Նրանց, ում հետաքրքրում է, մենք՝ որպես մենթալ, սովորաբար հերոսացնում ենք։ Եթե ինձ մի տարի առաջ ասեին, որ կարող է լինել անպես, որ, օրինակ՝ Շուռնուխը թուրքը կարող է գալ ու վերցնել, ու մենք՝ որպես ազգ, հանգիստ կնայենք դրան, ես առնվազն դա ասողին խելագար կհամարեի։ Բայց դա տեղի ունեցավ։ Շուռնուխը՝ որպես օրինակ, որպես հավաքական օրինակ: Պատերազմ գնացողներ և բանակից փախչողներ, հայրենիքի ամեն մետրի համար կյանքը զոհելու պատրաստներ և հայրենիք վաճառողներ բոլոր ժամանակներում եղել են։ Դրա համար գոյություն ունեն հերոսներ և դավաճաններ։ Ու հայրենիք չունենալու համար ընդամենը պետք են մի խումբ դավաճան գործակալներ և մի քիչ շատ հայրենիքի զգացում չունեցողներ։

Սրանց պակասը չի զգացվում մեր երկրում։ Շատ ցավալի է, որ այլազգի տարբեր վերլուծաբաններ, փորձագետներ, քաղաքական գործիչներ տարակուսած են, թե հայ հասարակության մեծ մասն առհասարակ ուզո՞ւմ, ավելին՝ պայքարո՞ւմ է այս արևի տակ իր հայրենիքն ունենալու համար։ Պատկերացնո՞ւմ եք, օտարները, որ միշտ հիացել են մեր ազգի՝ պայքարելու և ապրելու հզոր բնազդով, տարակուսած են, թե ե՞րբ ու ինչո՞ւ մենք դարձանք այսպիսին։ Հայ ժողովրդի մի մասի նույնիսկ ինքնապաշտպանական բնազդն է բթացել։ Կարծես մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ թուրքը պիտի գա ու իրեն իր իսկ տան մեջ գլխատի։ Տարօրինակ է, բայց վերջին ժամանակներում մտածե՞լ եք, թե ինչու Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ «հող հանձնողին կհանձնեինք հողին», իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ «դե, ի՞նչ անի խեղճ Նիկոլը...»։

Անկեղծ ասած՝ շատ եմ մտծել, թե ինչ են արել մեր ազգի հետ վերջին տարիներին, որ մենք դարձանք այսքան իներտ ու անտարբեր, գլխավորը երկրորդականից, ճիշտն ու սխալը, ճշմարիտն ու սուտը, ազգայինն ու ապազգայինը իրարից չտարբերող։ Մենք, որպես ազգ, էթնոս այլևս գոյաբանական խնդիրներ ունենք, քանի որ պարադոքսալ, զավեշտալի ու հակաբնական է, բայց փաստ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ու մենք՝ ՀՀ «հպարտ» քաղաքացիներս, համաձայն ենք նրա հետ, համաձայն ենք այն ամենի հետ, ինչ եղավ ու ինչ նա ու իր «ուսապարկային IQ-ով» թիմն անում է, հակառակ դեպքում հարյուր հազարավոր մարդիկ փողոցները հեղեղած կլինեին՝ նրանց քշելու համար։ Եզակի դեպք է, բայց համաձայն եմ Նիկոլի հետ՝ մեր ժողովուրդը համակերպվել է հայրենիք չունենալու մտքի հետ։

Ի դեպ, հեղեղված փողոցների մասին. շաբաթ օրը 6-7 բալանոց երկրաշարժ գրանցվեց Հայաստանում։ Տեսա՞ք՝ ինչ էր կատարվում երկրում, հատկապես մայրաքաղաքում։ Ոչ, ոչ, ես բնավ նկատի չունեմ, թե մարդիկ չպիտի անվտանգության նկատառումներից ելնելով դուրս գային իրենց տներից։ Ընդհակառակը, անվտանգության կանոններին հետևելը ճիշտ է ու կարևոր նման դեպքերում։ Բայց նայում էի խուճապահար ու վախեցած մարդկանց ու մտածում՝ լավ, բա ռումբերի ու բայրաքթարների տակ ապրող, կռվող մարդիկ ո՞նց են արել։ Լավ, բա նոյեմբերի 9-ին Նիկոլը քանի՞ բալանոց երկրաշարժով ցնցեց մեր հայրենիքը։ Ո՞ւր էին, ո՞ւր են մարդիկ։ Նրանք տանն էին, տանն են, որովհետև բայրաքթարներն իրենց տան կտուրների վրա չեն պտտվում, չեն հասել... նոր մոտենում են Սյունիքին։ Իսկ քանի դեռ Սյունիքին է մոտենում, ոչինչ, իմ տնից դեռ հեռու է, երբ կմոտենա տանս, միգուցե այդժամ հարցնեմ «փրկիչ» Նիկոլին, թե ո՞նց եղավ, որ թուրքն եկավ հասավ Երևան։

Չնայած ի՞նչ հարցնեմ, «խեղճ Նիկոլն ի՞նչ անի»։ Մարդիկ կան, ուրախացել են, որ Հայաստանից զինվորներ չեն գնալու Արցախ ծառայության։ Մարդիկ կան՝ վաղն ուրախանալու են, որ Սյունիք զինվոր չի գնալու ծառայության։ Մարդիկ կան առհասարակ չեն հասկանում, որ հայ զինվորը թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում և թե՛ Ճամբարակում նույն բանն է անում՝ պաշտպանում է Երևանում, Վանաձորում ու Ախուրյանում ապրող իր հայրենակցին, իր հորն ու մորը։ Չգնա Արցախ, ուրեմն կգնա Սյունիք, չգնա Սյունիք, ուրեմն կգնա Վարդենիս, չգնա Վարդենիս, ուրեմն կգնա Նոյեմբերյան, ի՞նչ տարբերություն՝ թուրքը, շնորհիվ «փրկչի», արդեն ամենուր է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan