Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
28
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Քոչարյանը հենց այն գործիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանին այս փուլում

«Փաստ» թերթը գրում է. «Politexpert.net-ը ««Ճոճանակը շարժվեց». Հայաստանը պատրաստվում է իշխանափոխության» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարելով, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, մեծ անհանգստություն է առաջացրել Հայաստանի ներկայիս իշխանության շրջանում: Այն մասին, թե ի՞նչ են նրանից սպասում այդ անդրկովկասյան հանրապետությունում, պատմել է politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը: «Ներկայումս զգացվում է կանխատեսելի, հասկանալի և ուժեղ անհատականությունների նկատմամբ ինտենսիվորեն աճող պահանջարկ: Մարդիկ համտեսել են պոպուլիզմի պտուղները, «գունավոր հեղափոխությունների» արդյունքները և անփորձ մարդկանց աշխատանքը: Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, այժմ առկա է բոլորովին այլ տիպի մարդկանց, բոլորովին այլ թիմերի՝ արհեստավարժ մենեջերների թիմերի կարիք, պետք են մարդիկ, որոնք ունեն կամք և ունակ են, նայելով իրենց հակառակորդների աչքերին, ճշմարտությունն ասել:

Եվ Հայաստանում կա այդպիսի թիմ»: Սա մեջբերում է «Սպուտնիկ Արմենիային» Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից: Ահա ևս մեկ միտք նրանից. «Ժամանակակից Հայաստանը կարիք ունի հրատապ փոփոխությունների, որպեսզի պահպանվեն ժողովուրդն ու պետականությունը: Արժե շատ լուրջ մտածել Ռուսաստանի հետ ավելի խորը փոխգործակցության մասին, շատ ավելի խորը, քան հիմա է»: Հարցազրույցը, դրանում տրված գնահատականները և կատարված հայտարարությունները բուռն արձագանք են առաջացրել: Ընդ որում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Եվ դա առանձնապես զարմանալի չէ: Փորձագիտական հանրությունը հասկանում է, որ հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները կարող են ազդել շատ երկրների շահերի վրա, ազդել աշխարհաքաղաքական իրողությունների և դասավորվածությունների վրա: Եվ դրանք առաջին հերթին ազդելու են Ռուսաստանի վրա, ինչը արդեն իսկ նկատվում է Լեռնային Ղարաբաղի 44- օրյա պատերազմի արդյունքներից հետո:

Հայ հասարակությունը ակտիվորեն քննարկում է Քոչարյանի՝ երկրի ղեկավարի պաշտոնին վերադառնալու հնարավորությունները: Նա ինքն արդեն հայտարարել է, որ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների ու «կրել»: Ոմանց համար այդ հայտարարությունը գուցե և անսպասելի է, բայց այն հիմնված է սթափ հաշվարկի վրա: Ստեղծված իրավիճակում մարդկանց տրամադրությունը արագորեն փոխվում է, և այսօր շատերն են ցանկանում վերադարձնել Քոչարյանին, որը գիտի, թե ինչպես է պետք կարգ ու կանոնը վերականգնել, ինչով էլ վաստակել է ինչպես իր կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների հարգանքը: Իսկ այն փաստը, որ հայկական պետականությունն այժմ կարիք ունի վերականգնման իր տարբեր ասպեկտներով, կասկածից վեր է: Հայաստանում ոմանք չեն սիրում Քոչարյանին, որոշները շատ զուսպ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ, իսկ ոմանք էլ անձնական վիրավորանքներ ունեն: Այդ ամենը բնական է, երբ խոսքը վերաբերում է մի մարդու, որը 10 տարի ղեկավարել է հանրապետությունը:

Բայց նրա հանդեպ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքով հանդերձ, հասարակության տարբեր շրջանակներում որոշակի կոնսենսուս է ի հայտ եկել. կոշտ ու պրագմատիկ Քոչարյանը հենց այն գործիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանին այս փուլում, երբ անհրաժեշտ է հանրապետությունը դուրս բերել սպառնացող բազմաոլորտային ճգնաժամից, ինչը, որպես այդպիսին, կարող է բերել պետականության փլուզում: Մի շարք փորձագետների կարծիքով, հենց այդ նոր կոնսենսուսի մասին տեղեկացվածությունն է դրդել Հայաստանի իշխող խմբակցությանը հանդես գալ հայտարարությամբ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ չեն: Չնայած վերջերս նրանք ասում էին, որ դրանք անհրաժեշտ են հասարակության տրամադրությունները պարզելու համար և նույնիսկ այդ հարցով խորհրդակցում էին ընդդիմության հետ:

Ըստ փորձագետների, Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր նախաձեռնել դրանք և գնալ ընտրությունների՝ հավատալով, որ պատերազմի արդյունքներից շոկային իրավիճակում հայտնված բնակչության մասնակցության նվազագույն տոկոսի պայմաններում օգտագործելով վարչական ռեսուրսները՝ ինքը կարող է հաղթանակ ապահովել: Բայց նրա սեղանին են դրվել փակ հարցումների արդյունքները, ըստ որոնց, ինքը Քոչարյանի դեմ ոչ մի շանս չունի, և նախկին նախագահի գլխավորած ուժը ընտրություններում կհաղթի ձայների բացարձակ մեծամասնությամբ (գործող վարչապետ Նիկոլ Փաշինյան-13 %, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան-51 %, նախկին վարչապետ Կարեն Կարապետյան-8%, ևս մի քանի գործիչ և նշվածներից ոչ մեկին-24 %): Եվ հենց այդտեղ էլ իշխող կուսակցությունը հետ է կանգնել իր որոշումից և հայտարարել, որ չի տեսնում ընտրությունների անհրաժեշտություն, քանի որ չկա «հասարակական պահանջ»:

Դա թույլ փաստարկ է, քանի որ հենց իրենք՝ իշխանություններն էլ հասկանում են, թե ներկայումս որքան ուժեղ է Հայաստանում քվեարկությամբ կամ այլ եղանակով Փաշինյանի թիմին իշխանությունից հեռացնելու պահանջը: Այլ հարց է, որ շատերը հանրապետությունում, ներառյալ ընդդիմության ճամբարում գտնվողները, հույսները դրել են ընտրությունների վրա, որպեսզի վարչապետը «ազնվորեն» հեռանա՝ առանց որևէ միջադեպի: Բայց հիմա կասկածները վերացել են, և այս օրերին ընդդիմությունը ռեսուրսներ է մոբիլիզացնում բողոքի նոր ալիք բարձրացնելու համար, որի նպատակն է հանրային պահանջը Փաշինյանին տեսանելի դարձնելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan