Խնձորեսկում ադրբեջանցիները հովվի հոտից 173 գլուխ ոչխար են տարել
Դիտել նաև
Մեքենան բարձած էլ թողել ենք, որովհետև վերև որ նայում էինք, ադրբեջանցիները գայլի ոհմակի նման գալիս էին․ Խնձորեսկի բնակիչ
«Մեր գյուղի անասուններին գողացել են Ջերմուկի սարերից». Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար
«Զոհվածների արյունն ու մեր հացը պղծում ա». ՔՊ-ական նախկին գյուղապետը դատի է տվել գյուղի բոլոր տղամարդկանց. Տեսանյութ
Ծեծկռտուք, դանակահարություն Ներքին Խնձորեսկ գյուղում. դանակահարվածը ի վիճակի չէր բացատրություն տալու. Տեսանյութ
Սիրելի՛ կանայք, բոլորիդ ցանկանում եմ հոգու ներդաշնակություն, անկոտրում կամք և ուժ՝ ապրելու և ազգն ապրեցնելու համար. Խնձորեսկի գյուղապետարան
Խնձորեսկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասն, արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ անց՝ Երվանդ Մալունցը և 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը. բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել 173-1 գլուխ ոչխար»: