Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր. Հրանտ Բագրատյանն այցելել է Սյունիք

Փետրվարի 6-9-ը Կապանում էի։ Գնացել էի կապանցիների հետ զրուցելու. ի՞նչպես ենք ապրելու նոյեմբերի 9-ից հետո թեմայով։ Զրույցը չստացվեց։ Ավելի ճիշտ կարիքը չկար։ Հենց որ քաղաքը շրջապատող արևելյան լեռնաբլուրներից մեկի վրա տեսա Ադրբեջանցի զինվորներին ու նրանց դրոշը պապանձվեցի։ Սրանք այսքան մոտիկ չպիտի լինեին։ Այս ի՞նչու ենք թույլ տվել։ Բարձրացանք այդ դիրքերը Կապան - Գեղանուշ - Ճակատեն - Շիկահող - Սրաշեն - Ծավ - Շվանիձոր (վերջին 2-ը գտնվում են Մեղրու տարածաշրջանում) ոչ վաղ անցյալում կառուցված ճանապարհով։ Իրոք ճանապարհը մի քանի տեղ, ըստ պաստառների, իբր թե մտնում է Ադրբեջանի տարածք։ Ասում են, որ մոտ 3-4 կմ այդ վիճակում է։ Այսինքն, այդ ճանապարհով ոչ կապանցիք կարող են գնալ նշված գյուղերը կամ Մեղրի, ոչ էլ սրանք կարող են գալ Կապան։ Այսինքն կարող են, եթե ադրբեջանցիք ճանապարհները չփակեն։ Եվ ահա ամենուր տեսնում եմ ռուսական պատրուլ։ Իա ռուներն այստեղ ի՞նչ են անում։ Իմ իմացածով այս ճանապարհը միշտ եղել է նախկի Հայկական ԽՍՀ տարածք։ Մենք այստեղ Ադրբեջանի հետ ի՞նչ գործ ունենք։ Ռուսական սպան համբերատար ինձ բացատրում է, որ քանզի երթևեկության անվտանգության խնդիր կա (իմա՝ հայերիս համար), իրենք, համաձայն "հուշագրի" կոչված են դա ապահովելու։ Ի՞նչ հուշագիր։ Սիրով ինձ է տրամադրում ՀՀ և Ադրբեջանի Հ միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից։ Նախաբանում գրված է. "Ի կատարումն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված ... հայտարարության..." Գորիս-Դավիթ Բեկ ու Կապան - Ճակատեն ճանապարհների անվտանգությունը ապահովելու պամար կողմերը պայմանավորվում են... Աստված իմ, այդ 6 կետերից ստորև թարգմանաբար ներկայացնում եմ հիմնականը՝ 2-րդը։ "Ավտոճանապարհի Գորիս - Դավիթ Բեկ տեղամասերում 39՛26՛34.577" հյուսիսային լայնության և 46՛23՛42.66" արևելյան երկայնության կետից մինչև 3՛19՛56.032" ու 46՛28՛03.157" կետը, ինչպես նաև Կապան-Ճակատեն տեղամասում 39՛12՛28" հյուսիսային լայնության ու 46՛24՛18" արևելյան երկայնության կետից մինչև 39՛08՛54.603 կետից մինչև 46՛26՛33.747" և 46՛26՛33.747" կետը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայկական կողմից և ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը ադր-կան կողմից ... դն ում են ուղեկալներ" ճանապարհից դուրս։ Հուշագրի 4-րդ կետով էլ նախատեսված է, որ ՌԴ սահմանապահ մարմինները ապահովում են երթևեկության անվտանգությունը ճանապարհի վրա։ Հուշագրի տեքստն ամբողջությամբ հաջորդիվ տես FB իմ և Ազատություն կուսակցության էջերի վրա։ Ահա այսպիսի բաներ։ Ի՞չ է այստեղից բխում։

1. Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր։ Ինչպես տեսանք, նոյեմբերի 9-ից բացի այլ փաստաթուղթ էլ կա։

2. Սահմանները որոշված են GPS-ով, որոնք չեն համապատասխանում իրական սահմանային 1։25000 մասշտաբի քարտեզներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև։ Դրանք խախտված են ի վնաս հայկական կողմի։ Սրանից 18 տարի առաջ, Ռ.Քոչարյանի և Ա.Մարգարյանի կողմից ՀՀ բյուջեից 42 մլն դոլար է հատկացվել նշված ճանապարհը կառուցելու համար։ Նախագծող կազմակերպությունը և ապա շինարարները ոչ մի տեղ սահմանի խախտում թույլ չեն տվել։ Ասֆալտապատ ճանապարհը կառուցվել է նախկին ճանապարհապաստառի վրա։

3. GPS-ը նախօրոք Ադր-նի ճնշման (իսկ միգուցե Նիկոլի ու Արմեն Սարգսյանի դավաճանության) արդյունքում փոխել է սահմանային նշագծումն այնպես, որ Սյունիքում հայկական բոլոր քաղաքների ու բնակավայրերի միջև կապը կտրվի (ըստ էության թուրքերը պատրաստվում են հաջորդ պատերազմին)։

4. Ադր-կան կողմը նույնիսկ այս անարդար քարտեզների պարագայում նստում է հենց GPS գծի վրա, հայկական կողմին ստիպելով 1-2 կմ նահանջել դեպի արևմուտք։ Նրանք մեզ բաստուրմի պես տալաշ-տալաշ կտրտում են։

5. Այս "երջանկությունը" տևելու է լավագույն դեպքում 5 տարի, որից հետո թուրքերը մտնելու են Սյունիք հակատեռորիստական խնդիրներ լուծելու։

6. Խախտվել է ՀՀ Սահմանադրությունը. ՀՀ տարածքների փոփոխություն կարող էր անել միայն ՀՀ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Այդ փոփոխություններն արել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, ինչը դավաճանություն է։

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan