Որքան կառավարությունն ուշացնում է սպասվելիք հրաժարականն, այնքանով մարդիկ ավելի ռադիկալ են դառնում. Մի սրեք կրքերը, դա ձեր օգտին չէ «Չի կարելի փոխել զինվորականներին, երբ հակառակորդը խոսում է Երևանի մասին, դա աբսուրդ է». Եվսեև Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
7
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը. ՈՒղիղ Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ (քաղաքական հանգուցալուծումների սցենարների մասին). ՀՀ բանակ, շարժվի՛ր Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշներով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքով. Տեսանյութ SOS. Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում Ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. ՈւՂԻՂ Զինվորականների ու քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի. Տեսանյութ Ոչ թե «մեղավոր ենք», այլ` «մեղավոր ես» եղբորդ առաջ Շուշիի համար. Լուսանկար Զարմանալի չէ, որ Արամ Զավենիչն ու Նաիրի Բադալյանն ունեն նույն տեսակետներն ու պատկերացումները. Լուսանկար Բանակը պետք է մտնի քաղաք, եթե ժողովրդի դեմ ուժ կիրառեն. հանրության մեծ մասը բանակի կողքին է, դեմ է լինելու Փաշինյանի 20 % ընտրազանգվածը. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Ցավի և պայքարի Մարտի 8. Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել Ռուսաստանից Երևան է ժամանել պրոֆեսիոնալ փորձագետների խումբ․ Գաբրելյանով Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԳՇ հայտարարությանը. ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյան Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը. ՈՒղիղ Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ (քաղաքական հանգուցալուծումների սցենարների մասին). ՀՀ բանակ, շարժվի՛ր Որքան կառավարությունն ուշացնում է սպասվելիք հրաժարականն, այնքանով մարդիկ ավելի ռադիկալ են դառնում. Մի սրեք կրքերը, դա ձեր օգտին չէ Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշներով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքով. Տեսանյութ Մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի մարդու արժանապատվության, նրա իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով. ՀՀ ՄԻՊ Ֆերդինանտ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկել կիսաեզրափակիչ Համակարգից դուրս եմ եկել, չեմ ուզում ծառայել այս իշխանությունների վերադասության ներքո. Փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյան. Տեսանյութ SOS. Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում 1927թ. հոկտեմբերին մի բավական հայտնի քաղաքական գործիչ այսպիսի կոչով դիմել է երիտասարդներին Նիկոլապաշտուհու երազանքները Ադրբեջանի նախագահ Ալիևը փաստացի հայտարարեց իր մտադրությունների և ծրագրերի մասին՝ չթաքցնելով ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 422, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 174 679 է, մահվան դեպքերինը՝ 4046 Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. ՄԻՊ Դատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի՝ իմ դեմ ներկայացված հայցը Եթե դուք ուզում եք «դագդիգագան նահանջ» կատարել մարտի 8-ի սուրբ պարտականություններից ու չգիտեք՝ ինչպես, ապա հարցրեք՝ կասեմ Հոգեհանգստյան արարողությունը 2 օր հետաձգվել է՝ ազատ սգո սրահ չլինելու պատճառով․ նախկինում հարսանյաց սրահներում տեղ չկար, հիմա՝ սգո «Չի կարելի փոխել զինվորականներին, երբ հակառակորդը խոսում է Երևանի մասին, դա աբսուրդ է». Եվսեև Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Նիկոլին ձեռնտու է թեկուզ արդյունքում Իջևանի Հանրապետության վարչապետ մնալը, բա մե՞նք հայեր... խելքի եկեք ժողովո՛ւրդ, խելքի եկե՛ք «Հայոց պատմություն» 9-րդ դասարան, 2050թ. «ԱՌԱՋԱԴԵՄՆԵՐԸ» ՇԱՐՔԻՑ Բաղրամյանը «նախկինների» վերադարձի մասին չէ Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում Հեչ ով է ներկա եղել, ոնց են իր սեփական կնոջը ամուսնության առաջարկություն անում. Լուսանկար Նիկոլի միլանյան «պատահական» ադրբեջանցին բացահայտված է Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը Ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանում բենզինը թանկացել է 30-40 դրամով Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ. Լուսանկար Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Ռազմաճակատում եք, մեջքի հետևում Հայաստանն է․ ձեր որոշումից շատ բան է կախված. Մանուկյանը՝ բանակին. Տեսանյութ Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Մարտի 9-ից հետո Օնիկ Գասպարյանն ունի ճանապարհներ, այդ թվում դիմելու վարչական դատարան. Արփինե Հովհաննիսյան. Տեսանյութ «AZERBAIJAN». «Տավուշի Պառավաքար գյուղի գյուղացու վարորդական վկայականն է․ նոր է ստացել Իջևանից» Արտաքին քաղաքականության և հատկապես ԼՂ գործընթացին առնչվող գնացքը տեղից շարժվել է Ծայրահեղ քայլ կլինի, եթե Օնիկ Գասպարյանը ձերբակալի Փաշինյանին․ հուսամ՝ դրա անհրաժեշտությունը չի լինի Շենքերի ֆասադների վրա սնայպերներ տեղադրողները խոսում են ռազմական հեղաշրջումից. Արման Սաղաթելյան. ԳՇ հայտարարությունն ամենաշատը քննադատել են Թուրքիան ու մեր կառավարությունը. Ռուբեն Մելքոնյան. Տեսանյութ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. ՈւՂԻՂ «Երկրի թիվ մեկ զինվորականին աշխատանքից ազատելը հենց այնպես «փլավ ուտել» չէ, դա ոչ իր թերթոնն է, ոչ էլ՝ իր դուքյանը»․ Արման Սաղաթելյան. Տեսանյութ Այս անհայրենիքները ուզում են, որ երկրում տիրող այս չիշխանությունը դառնա սովորական բոլորիս համար

Լևոն Արոնյանի մայր. Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մայր Սոնա Արոնովնան ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է որդու հասցեին քննադատություններին:

«Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լևոն Արոնյանի դեմ համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու:

Եթե Լևոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված:

Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը:

Ւ դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից:

Իսկ այ Լևոնի նվիրաբերած գումարների և բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց:

Նշեմ միայն, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է Հիմնադրամին:

Լևոնը, ի նպաստ Հայաստանի և Արցախի, բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում. նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել Համահայկական հիմնադրամին:

Նշում եմ ընդամենը մեկ երկիր, վերլուծությունը թողնում եմ ձեզ. միայն Բուլղարիայից ազգությամբ ոչ հայ ընկերների կողմից փոխանցվել է ավելի քան 30 000 եվրո:

Լսե՞լ էիք, իհարկե ո՛չ, քանի որ նպատակը երբեք գովազդը չի եղել: Նշեմ նաև, որ Լևոնի և Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել և գործում էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ:

Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան:

Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին և այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լևոն Արոնյանի բնակարանը:

Այս պահին Լևոնը գտնվում է Հայաստանում և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում:

Պատվերը ակնհայտ է: Ի հավելումն այս ամենի նշեմ, որ Լևոնը հազարապատիկ ավել վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում:

Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել:

Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին՝ փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի: Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր:

Համաշխարհային հանրությունը այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե ֆեդերացիայի նախագահին, բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք:

Ի դեպ, օլիմպիական չեմպիոնները «նախկին» չեն լինում: Իսկ թե ով է իրականում Արոնյանը, ինչ է արել մեր երկրի համար, բնակչության «ամենագետ» սկլեռոտիկ հատվածի համար հիշեցնում եմ հայ ազգի փառավոր էջերից մի քանիսը.

  • Ստամբուլում թուրքերին հարկադրաբար ոտքի կանգնացնելը Հայաստանի Օրհներգի հնչյունների ներքո՝ 2012 թվականի համաշխարհային շախմատային օլիմպիադայի փակմանը Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ:
  • Լևոնի առաջնորդությամբ 2006, 2008, 2012 թթ. պատմական հաղթանակների շնորհիվ ՝ Հայաստանը դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն, իսկ 2010թ. –ին՝ աշխարհի թիմային չեմպիոն:
  • Արդեն 15 տարի է Լևոնը ԱՇԽԱՐՀԻ լավագույն շախմատիստների տասնյակում է (այսօր իր գործակցով 5-րդն է), շախմատի ամբողջ պատմության մեջ համարվում է 4-րդը (Կարլսեն, Կասպարով, Կարուանա, Արոնյան-2835 գործակից):
  • Լևոնը եզակի՝ կրկնակի աշխարհի գավաթակիր է, երկրորդ գավաթը նա նվաճել է Թբիլիսիում, որտեղ անցկացվող առաջնությունը ֆինանսավորում էր Ադրբեջանը և բնական է, որ հայ գրոսմայստերի հաղթանակը ցավոտ հարված էր նրանց համար: Եվ վերջում, ուզում եմ նկատեք, որ մեր ազգից շատերն են փոխել իրենց ազգանունները՝ վերցնելով –ով, եվ, օղլու և այլ վերջածանցներ, իսկ որդիս, կիսով չափ հրեա լինելով, իր ազգանունը փոխել է հակառակ տրամաբանությամբ՝ Արոնով ազգանունը դարձնելով ԱրոնՅԱՆ:

Այսքանից հետո, բարոյականություն քարոզողներ, հասկանու՞մ եք ՈՎ ՈՒՄ է համարձակվում քննադատել: Ձեր տեսակով դուք վտանգ եք մեր հայրենիքի համար: Հիշեք «Կտոր մը երկինք» ֆիլմից հայտնի դարձվածքը «Չար լեզու ունենալն է անառակություն»»,- գրել է Սոնա Արոնովնան:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ, Լևոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և ներկայացնել այդ երկիրը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan