Սերգեյ Կոպիրկին. Պուտինը, Լավրովը և Շոյգուն զբաղվում են Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցով
Դիտել նաև
Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ուժային կառույցները հավասար փայ ունեն Փաշինյանի դավաճանական քայլերի մեջ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Ապրիլի 5-ից հետո Հայաստանին սպասում է նոր պատերազմ Ադրբեջանի հետ, և՝նոր տարածքային և մարդկային կորուստներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անձամբ են զբաղվում Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցով: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Հայ գերիների վերադարձը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջնահերթությունների շարքում է։ Չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Այս հարցի լուծումը հնարավոր է այնքան շուտ չլինի, որքան սպասվում է, բայց հավատացեք՝ արվում է առավելագույնը։ Ես վստահ եմ, որ այն հաստատ կլուծվի»,- հայտարարել է Կոպիրկինը։
Zham.am