Մանկավարժների, բժիշկների աշխատավարձը 1500-3000 դրամով կրճատած Փաշինյանն ու Միրզոյանը յուրայիններին պարգևավճար են բաժանել

Դիտել նաև
Աներձագի կյանքը 4 տարում էապես բարելավվել է. հայտարարագիր. Լուսանկար
ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանի ՔՊ-ական զոքանչը հարստանում է փեսայի կարիերային համընթաց
Մեկ անձից գնումներ, միլիոնների արտոնություններ՝ Փաշինյանի սրտի գործարարի՝ «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությանը
Հակակոռուպցիոն հանձնաժողովը հայտարարատուներին առաջարկում է դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով
Սովորական ժողովուրդ, քո հետ եմ՝ բարով վայելեք
Ինչպես գիտենք՝ շուրջ 5000 զոհ և ավելի քան 10 հազար վիրավոր տալուց հետո, ՀՀ իշխանությունները բարձրացրեցին Զինծառայողների ապահովության հիմնադրամին վճարվող 1000 դրամների հարկատեսակը, և այժմ աշխատողները վճարում են 1500-12000 դրամ՝ կախված իրենց աշխատավարձի չափից:
Այդ պատճառով, օրինակ, ուսուցիչների և բժիշկների աշխատավարձը նվազել է 3000 դրամով, բայց դա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը շաունակի պարգևավճարներ բաժանել իր թիմակիցներին։
Օրերս էլ Արարատ Միրզոյանի հրամանագրով պարգևավճար են ստացել ԱԺ աշխատակազմի ծառայողները։ Ստացվում է, որ պետության գլխին ծառացած ֆինանսական բեռը հոգում են սովորական քաղաքացիները, իսկ Փաշինյանի թիմը շարունակում է շռայլորեն օգտվել բյուջեի պարգևավճարներից:
Աղբյուր՝ Mediaport