Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Ջալալի որոշումից հետո պարզ է դառնում, թե ինչու է հայկական բանակն այս վիճակում

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պատերազմում ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին ՀՀ իշխանությունները առաջարկել են ՊՆ ռազմական վերահսկողության պետի պաշտոն: Թվում է, թե այս լուրի մեջ առանձնակի որևէ բան չպետք է լիներ, սակայն տարօրինակն այն է, որ Արցախում խոշորամասշտաբ պարտությունից հետո ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարը, ով պատերազմի ժամանակ ծանր վիրավորում է ստացել, համաձայնել է ՀՀ իշխանությունների այս առաջարկին:

Այն, որ Ջալալ Հարությունյանի այս որոշումը տարօրինակ էր, ունի իր տրամաբանական բացատրությունը: Նախ, պատերազմի նման արդյունքի դեպքում ցանկացած բանակի ղեկավար սովորաբար երկու այլընտրանք է ունենում. կա՛մ ընդունում է իր մեղքը լռելյայն, հրաժարական տալիս բոլոր պաշտոններից, ներողություն խնդրում հանրությունից այս արդյունքի համար ու հեռանում հանրության ուշադրությունից, կա՛մ հայտարարում, որ ինքը մեղք չուներ, իրեն խանգարել է վերադասը, և ներկայացնում է իր փաստարկներն այս վարկածի վերաբերյալ: Ջալալ Հարությունյանը չարեց ո՛չ առաջինը, ո՛չ երկրրոդը:

Փաստորեն, այս մարդու համար իր գլխավոր խնդիրը ոչ թե իր պատիվն ու արժանապատվությունն է, այլ որևէ պաշտոնին մնալը: Պայմանականորեն ասած, այսօր Փաշինայնն իր շուրջ է հավքում բոլոր տեսակի աթոռասերներին, ովքեր չունեն պատիվ ու արժանապատվություն, իրենց գլխավոր առաքելությունը բացառապես իրենց պաշտոնը պահելն է` անկախ նրանից, արժանի են նրանք այդ պաշտոնի, թե` ոչ:

Ժամանակին Կարեն Դեմիրճյանը մի շատ հետաքրքիր ձևակերպում էր տալիս: Գնահատելով 90-ականների հայաստանյան կադրային քաղաքականությունը, նա զարմանքով հնչեցնում էր հետևյալ դրույթը. «ցանկացած մարդուն ինչ պաշտոն առաջարկեն, նա առանց մտորելու համաձայնում է, չունենալով վախ, թե ինքը կարո՞ղ է այդ պաշտոնի տակից դուրս գալ, թե` ոչ», քանզի, երբ մարդը ստանում է պաշտոն, այդ պաշտոնն իր համար ոչ միայն առաքելություն է, այլև պարտականություն հանրության առջև: Իսկ երբ որ պաշտոնը դառնում է վայելք առանց պարտականության, մենք ունենում ենք այն արդյունքը, որին ականատես դարձանք վերջին պատերազմում:

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը գլխավոր պատասխանատուն է, բայց ոչ գլխավոր մեղավորը, մենք բոլորս արդարացիորեն քննադատեցինք իրեն, սակայն, վերափոխելով այդ միտքը, պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենի միակ մեղավորը չէ, քանզի եթե չլիներ այդ պատեհապաշտների շրջապատը, նա չէր կարող գոյատևել իր պաշտոնում, քանզի պատեհապաշտները նույնպես դասակարգ են, ինչպես և գյուղացիները, բանվորները, գործարարները: Պատեհապաշտի համար միակ և գլխավոր առաքելությունն իր աթոռն է: Մնացածն ածանցյալ է:

Այսօր շատերը խոսում են այն մասին, որ Ջալալ Հարությունյանը գործարքի է գնացել իշխանության հետ՝ լռելու դիմաց պաշտոն ստանալու համար: Դժվար է ասել, ճիշտ է այդ լուրը, թե` սուտ: Բայց միթե դա է կարևոր: Նույնիսկ եթե Ջալալ Հարությունյանը լուրջ ասելիք չի ունեցել, նա պատերազմի այսպիսի արդյունքի պատճառով պետք է մեղայականով հանդես գար որպես բանակի հրամանատար և անհետանար հանրության ուշադրությունից:

Պարզ է մեկ բան, որ Հայաստանը նման պատեհապաշտներով ապագա չի կարող ունենալ, անկախ նրանից, թե նրանք «լավ տղերք» են, թե` «վատ տղերք»: «Լավ տղա» պետականաշինության համար փեշակ չէ: Քաղաքականության մեջ «լավ» և «վատ տղա» չի լինում: Առավելևս, զինվորականի համար պատիվն ու արժանապատվությունը պետք է լինեն առաջին տեղում: Իսկ եթե սպան չի ունենում այդ հատկությունները, ապա նա չի կարող զինվորներին կառավարել: Դրա վառ ապացույցն այն շատ դեպքերն են, երբ պատերազմի դաշտից սպաներն առաջինն էին փախչում, թողնելով զինվորներին մահվան դռան առջև:

Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ նախկին Հայաստանն այլևս չի կարող լինել: Նախկին Հայաստանի բարքերով մենք կորցրեցինք Արցախն ու այսօր կանգնած ենք բուն Հայաստանի կորստի առջև: Մեզ պետք է նոր որակի Հայաստան, որտեղ պատիվն ու արժանապատվությունը պրոֆեսիոնալիզմի հետ մեկտեղ կդառնան հանրության արժեհամակարգի գլխավոր ուղենիշները:



Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan