Ուկրաինայի ընդդիմությունը նախաձեռնում է Զելենսկիի իմպիչմենթը
Ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ` կյանքի համար» կուսակցությունը նախաձեռնում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի իմպիչմենթը՝ ուկրաինական հեռուստաալիքների դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումից հետո, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչի հայտարարությունը:
«Առաջիկայում մենք կուսակցության արտահերթ համագումար կանցկացնենք, որը կորոշի մեր հետագա քայլերը։ Մենք իմպիչմենթի գործընթաց ենք նախաձեռնում նախագահ Զելենսկիի համար, ով ծաղրել է ընտրողներին և երկրին»,- հայտարարել է Ռաբինովիչը:
Փետրվարի 2-ին Զելենսկիի հրամանագրով ուժի մեջ մտավ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ 5 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառել ուկրաինական «112 Украина», NewsOne և ZiK հեռուստաընկերությունների դեմ, որից հետո ալիքները դադարեցրեցին հեռարձակումը:
Հեռուստաալիքները երկրի ղեկավարին մեղադրել են «անցանկալի ԶԼՄ-ների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի» մեջ:
Zham.am