Իրանում հարբած ու հանդիպումը տապալած Վահան Քերոբյանը Հայաստան վերադառնալիս սկանդալ է սարքել օդանավակայանում՝ հրաժարվելով թեստ հանձնել
Իրանում հարբած ու հանդիպումը տապալած Վահան Քերոբյանը Հայաստան վերադառնալիս սկանդալ է սարքել օդանավակայանում՝ հրաժարվելով թեստ հանձնել։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ-ալիքը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է և հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Ավելի ուշ Իրանում ՀՀ դեսպանությունը հաստատեց տապալված հանդիպման փաստը:
Հիմա էլ պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել, «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Իրանից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նա հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ տարածքում գործող մոտ մեկ տասնյակի հասնող լաբորատորիաներում։
Դեպուտատական սրահում գտնվողները զարմացել են նախարարի պահվածքից, թե ինչու է աղմուկ սարքում՝ հրաժարվելով կատարել կառավարության որոշումը, որի անդամ է նաեւ ինքը։ Քերոբյանը հրաժարվել է պատասխանել թերթի հարցերին:
Աղբյուր՝ Mediaport