Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

«Միջանցքի հարց ընդհանրապես գոյություն չունի էս պահին»․ Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին

«Հրապարակը» զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

Ներկայացնում ենք հատված։

-Հունվարի 30-ին Մոսկվայում փոխվարչապետների եռակողմ հանդիպմանը որոշվեց տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքներն սկսելու համար մինչև փետրվարի 2-ը փորձա­գիտական խմբեր ստեղծել: Ստեղծվե՞լ են արդեն:

-Էսօր-վաղվա ընթացքում: Երկու ենթախումբ է լինելու՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փո­խադրումների գծով և փոխադրումների ապահովման հարցերով, այդ թվում՝ ան­վտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկո­ղության այլ ձևերի գծով: Մեկը կհա­մակարգի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարա­րությունը, մյուսը՝ ՊԵԿ-ը: Կարծում եմ՝ տեղակալների մակարդակով, մաքսային բլոկով՝ ՊԵԿ-ը, ՏԿԵՆ-ի մասով էլ կլի­նի ճանապարհների գծով պրոֆիլային փոխնախարարը՝ Արմեն Սիմոնյանը:

-Ինչո՞վ է պայմանավորված այս արագացված ընթացքը, որ օր առաջ ուզում են աշխատանքներն սկսել:

-Անկեղծ ասած, եթե հունվարի 11-ի հայտարարությամբ նայենք, էնտեղ, կարծում եմ, ժամկետները պայմա­նավորված են, ու ընթանում ենք էդ ժամկետներին համապատասխան:

-Հայկական կողմի համար ընդունե­լի՞ են այդ ժամկետները՝ նման արա­գացված կարգով:

-Ես կարծում եմ, որ եթե աշխա­տանքները պահանջեն ավելի շատ ժամկետ, մեծ պրոբլեմ չեմ տեսնում՝ դրա հետ կապված:

-Իսկ այս իրավիճակում, երբ կոնֆլիկտը չի սառել, սահմաններն անվտանգ չեն, իրագործելի համարո՞ւմ եք ապաշրջափակում սկսելը:

-Առնվազն, ես կարծում եմ, աշխա­տանքները պետք է սկսել, էս փուլում մենք խոսում ենք աշխատանքները սկսե­լու մասին: Հարցը պետք է քննարկվի:

-Խոսքը միայն Սյունիքի մարզով և Մեղրիով ապաշրջափակման մասի՞ն է, թե քննարկվում է նաև Իջևանով ու Ղազախով դեպի Բաքու ճանապարհի հարցը, չէ ՞որ ապաշրջափակումը միայն մեկ ուղղություն չի ենթադրում:

-Այո, իրավացի եք, և էսօրվա հայտարարությունները, որով մենք պետք է առաջնորդվենք, որևէ կաշկանդվա­ծություն էդ իմաստով չեն սահմանում որևէ կողմի համար:

-Իսկ Դուք ադրբեջանական կողմի հետ այդ հարցը բարձրացրե՞լ եք, թե ինչու Հայաստանի մյուս հատվածնե­րում ապաշրջափակման հարցն առաջ չի քաշվում:

-Ես կարծում եմ՝ թող փորձա­գետներն աշխատեն, և էդ ժամանակ առաջ կքաշվեն հարցերը Ձեր ասած տրամաբանությամբ: Վստահ եմ, որ էդպես էլ կլինի: Բայց էս պահին ոչ մի կոնկրետ ուղղություն դեռևս չի քննարկվել, և ենթախմբերի անվա­նումից նույնիսկ ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է, ընդհանուր առմամբ, ապաշրջափակմանը, այլ ոչ թե կոնկրետ ուղղությունների:

-Այդ դեպքում դուք Մոսկվայում ի՞նչ եք քննարկել:

-Ես կարծում եմ՝ ավելի արդյունա­վետ կլինի, որ փորձագետներն աշխա­տեն, որից հետո մենք անպայման առիթ կունենանք խոսելու էդ ամեն ինչի մասին:

-Մեղրիով միջանցք տրամադրելու հարց կա՞ օրակարգում, թե ոչ:

-Միջանցքի հարց ընդհանրապես գո­յություն չունի էս պահին և, կարծում եմ, գոյություն չի ունենալու:

-Մեղրիո՞վ միջանցքի, թե առհասա­րակ:

-Ընդհանրապես միջանցքի վե­րաբերյալ որևէ հարց չի քննարկվում: Ես որևէ նման հարց իրենց հետ չեմ քննարկել, որը միջանցք կանվանվի կամ կկոչվի:

-Այդ դեպքում ադրբեջանական կողմն ի՞նչ է ակնկալում մեզնից:

-Ապաշրջափակման ուղիներ են քննարկում:

-Մենք Երասխով դեպի Նախիջևան երկաթգծի մի հատված ունենք, որը չի շահագործվում: Դա շրջանցելո՞ւ են, թե եղածն օգտագործվելու է:

-Դա կարող են օգտագործել, եթե Նախիջևանի մասին է խոսքը: Իմ ունեցած տեղեկություններով՝ էս պահին երկու երկաթգծի վրա էլ աշխատանքներ կան անելու՝ թե՛ Ղազախով, թե՛ Մեղրիով: Ամե­նաքիչ ծախսատարը, կարծում եմ, Նախիջևանի երկաթուղին վերականգնելն է:

-Իսկ հայկական կողմն այստեղ ի՞նչ կարգի ներդրում է անելու՝ թե՛ ֆի­նանսական մասով, թե՛ աշխատանքնե­րի իրականացման:

-Էս պահին չեմ կարող ասել, քանի որ էս պահին քննարկման փուլն էդ աստի­ճանի հասունացած չէ, որպեսզի նման հարցերի պատասխաններ կարողանամ տալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan