Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին

«Հեռանում եմ մաքուր խղճով». Ստեփանակերտի թատրոնի ղեկավարը ազատման դիմում է գրել

Ստեփանակերտի Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այս մասին տեղեկությունը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը՝ ստորև.

«Ստեփանակերտի Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին։

Հինգ հետաքրքիր, բայց դժվար ու մաքառումով լի տարիներ, բազմաթիվ խոչընդոտներով, բայց պայքարի ոգով հարուստ, դիտավորյալ խանգարողներով, բայց և աջակցող, թև ու թիկունք լինող մարդկանցով տարիներ, հուսահատության և ոգևորության, սիրո և համերաշխության տարիներ...

Այս շարքը երկար է, ասելիքս նույնպես, բայց կուզեմ, որ բառերի փոխարեն խոսեն արդեն հիշողություն դարձած աշխատանքները, որոնք կերտվել են իմ թիմի քրտնաջան ու նվիրական աշխատանքի արդյունքում...

Ես շնորհակալ եմ մարդկանց, ովքեր վստահել ու հավատացել են ինձ , ովքեր աշխատել և պայքարել են ինձ հետ միասին, ովքեր լսել ու աջակցել են իմ բոլոր նախաձեռնություններին, ովքեր անհամբեր սպասել և ուրախացել են թատրոնի հաջողություններով։

Շնորհակալ եմ անգամ նրանց, ովքեր քննադատել ու երբեմն նաև խոչընդոտել են. դուք ինձ ավելի ուժեղ դառնալու հնարավորություն եք տվել...

Շնորհակալ եմ Ստեփանակերտի թատրոնի հարազատ կոլեկտիվ խենթ ու խելառ օրերի ու տարիների համար, դժվար ու հուսահատ, ուրախ ու երջանիկ օրերի համար, կկարոտեմ։

Շնորհակալ եմ Մշակույթի բոլոր չորս նախարարներին` Նարինե Աղաբալյան, Սերգեյ Շահվերդյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Լուսինե Ղարախանյան. ձեր բոլորի հետ էլ կառուցողական և հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել և նախաձեռնել։

Շնորհակալ եմ իմ ամենասիրելի հանդիսատեսին (Արցախի հանդիսատես դու ուրիշ ես), թատրոնի յուրաքանչյուր ներկայացումը տոնի վերածելու համար, ձեր հավատարմության, սիրո ու ազնվության, անհամբերությամբ նոր ներկայացումներին սպասելու համար... կկարոտեմ անչափ։

Ես հեռանում եմ բաց ու մաքուր խղճով. երբևէ դիտավորյալ որևէ արարք, որը կարող էր ի վնաս լինել որևէ մեկին կամ որևէ գործի, չեմ գործել։

Թող ներեն մարդիկ, որոնց, գուցե, ոչ գիտակցաբար նեղացրել եմ կամ վիրավորել, հավատացեք, ցանկանությունս միայն հանուն թատրոնի բարօրության գործելն է եղել...

Այո, ճանապարհը կանաչ չէր, ավելին, անհարթ ու քարքարոտ էր և այն հաղթահարելու ընթացքը միշտ չէ, որ սահուն է եղել, բայց սերն առ թատրոն, առ հայրենիք, առ ժողովուրդ ուժ ու կորով է ներշնչել մեզ աշխատելու...

Այսօր մեր բոլորի հոգին ու սիրտն էլ առաջվանը չէ, մեր բոլորի երզանքներն ու նպատակները էլ առաջվանը չեն, մենք էլ էլ առաջվանը չենք...

Երազանք դարձավ Արցախը և նրան ավելի լավը դարձնելու մեր բոլորի մեծ ու փոքր նպատակները...

Եվ ինչպես ասում է Հելգասոնը՝ պատերազմը սպանում է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր կենդանի են մնացել։

Բայց մենք ապրելու ուժ կգտնենք»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan