Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու իր տարբերակն է ներկայացրել Ինչո՞ւ են թուրքերը պահանջում փակել Արցախի հանքավայրերը Զինծառայող է վիրավորվել
4
Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ. Չեմ բացառում, որ սա լայնամասշտաբ սադրանքի նախերգանքն է Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը Ցավում եմ, որ Հայաստանի խորհրդարանն անպատասխան է թողնում Միլի մեջլիսի հայտարարությունը․ Թևանյան. Տեսանյութ Ղարաբաղից ձերբազատվելու քաղաքականությունն այս անգամ ավելի լուրջ հարվածներ կբերի. Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ ամբիոնից. Տեսանյութ Արտահերթ նիստ Ազգային ժողովում՝ ընդդիմության առաջարկով՝ ուղիղ Պետք է պատասխանել Ադրբեջանին, թե չէ կստացվի, որ մեր լռությունը համաձայնության կամ վախի նշան է․ Թևանյան. Տեսանյութ ՀՀ ԱԺ-ն պետք է պատասխանի Ադրբեջանի խորհրդարանին. Ընդդիմությունը նախագիծ է բերել. Ուղիղ Հայաստանում գավառական բռնապետություն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՌԴ-ն ուզում էր ԼՂ հարցը թողնել ապագային, սակայն Փաշինյանը Պրահայից բերեց այլ փաստաթուղթ. Լավրով․ Տեսանյութ Ադրբեջանը լեգիտիմ հիմք է փորձում նախապատրաստել Լաչինի միջանցքը ռուսների հետ «համատեղ» վերահսկելու համար Պատերազմ Արցախում
«Մանկական եվրատեսիլ-2022»-ի բացման և անցկացման օրերին Երևանում փողոցներ փակ կլինեն Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու իր տարբերակն է ներկայացրել Ինչո՞ւ են թուրքերը պահանջում փակել Արցախի հանքավայրերը Զինծառայող է վիրավորվել Մետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի 76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով «Զարդարված, բայց անդառնալիորեն ճաքած Երեւանը․․․»․ Նազենի Հովհաննիսյան Ինչի՞ դիմաց են համաձայնել բացել ճանապարհը․ Ալվինա Աղաբաբյան 21-ամյա կինը «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերելուց հետո մահացել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու համար խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Իսպանացի պատգամավորը Սոթքից միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ ՀՀ տարածքից Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ. Չեմ բացառում, որ սա լայնամասշտաբ սադրանքի նախերգանքն է «Բակո Սահակյանին Արցախի մարզպետ ասեց, ու դուք ծափահարում էիք». Նարեկ Մանթաշյան Ովքեր լիցենզիա ստացան, ցուցադրում են այս իշխանություններին հաճո լուրեր. Բագրատ Եսայան Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհն ադրբեջանցիները փակել են Թուրքերին էստի համեցեք անողները հաղթում են , մեր կարգախոսը էլ ակտուլ չէ , Երկիրը էլ իսկապես երկիր չէ Սրանց զարդարանքի կեսը վանդալիզմ է հիշեցնում, կեսն էլ՝ արգելված սպիտակ ֆոսֆորի «տեղատարափ». Տեսանյութ Քաղաքում տոնական լույսերի թեմայով հերթական անգամ հաջող կերպով շեղեցին բոլորիս ուշադրությունը և իրական բողոքը երկու կարևորագույն թեմայից ԱԺ նիստը նայելուց տեսա, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»․ այժմ տեսնում եմ նաև, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Եթե անգամ պարզվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատժից չի ազատվի. Պեմզաշենի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Հիվանդանոցից դատապարտյալը դիմել է փախուստի․ շարունակվում են նրա որոնողական աշխատանքները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 32-ամյա տղայի դի․ հայտնաբերվել են երկտողներ Էրդողանը կոչ է արել Շոլցին «չեզոք դիրքորոշում պահպանել» Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններում Ինչո՞ւ են ցանկանում Արցախի կարգավիճակի հարցը հանել օրակարգից Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն, աղքատության մակարդակն աճելու է․ տնտեսագետ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել Գորիսում և Ծաղկահովիտում ձյուն է տեղում.Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Սույն պարոնի վիդեոն լսեցի, այդպես էլ չիմացա, թե իր պատկերացրած այդ «խաղաղ ապագայում» հայերի ներկայություն Հարավային Կովկասում ենթադրվում է, թե ոչ

Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան, այդ կապակցությամբ տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է.

«Կարիերայիս ընթացքում միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է: Միշտ կարծել եմ, որ իմ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան կարիերան ավարտած բազմաթիվ խաղընկերներիս դեպքում: Իմ կարիերայի 14 տարիների ընթացքում զբաղվել եմ նրանով, ինչն ամենաշատն եմ սիրել: Ամեն անգամ, երբ ոտք եմ դրել խաղադաշտ, նվիրվել եմ 100 տոկոսով, և հիմա, հաշվի առնելով այն ամենը, ինչ կատարվում էր ինձ հետ վերջին տարում՝ վնասվածքներս, «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռանալս, այն գիտակցությունը, որ չեմ կարողանալու խաղալ 100 տոկոսով, որոշում եմ կայացրել հեռանալ հիմա՝ ինձ համար ցանկալի պայմաններում, քան ձգձգել այս ամենը ևս մի քանի տարով:

Հպարտ եմ, որ խաղացել եմ աշխարհի լավագույն լիգաներից մի քանիսում և ապրել եմ աշխարհի լավագույն քաղաքներից մի քանիսում: Շնորհակալ եմ ակումբային կարիերայիս ընթացքում իմ կողքին խաղացած բոլոր խաղընկերներիս, ինձ մարզած բոլոր մարզիչներին: Իմ խաղացած գրեթե բոլոր ակումբներում հասել եմ նվաճումների, որոնք թանկ են իմ համար:

Այդուհանդերձ, ինձ համար առանձնահատուկ է եղել Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալը: Ցանկացած ֆուտբոլիստ դեռ փոքր հասակից երազում է իր երկրի հավաքականում հանդես գալու մասին: Ես որոշում ընդունեցի խաղալ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում, չնայած որ ԱՄՆ-ի հավաքականում խաղալն ինձ հնարավորություն կտար հանդես գալ Աշխարհի առաջնությունում: Ինձ համար դա ավելի մեծ պատիվ էր, քանի որ ես ցանկանում էի միանալ Հայաստանի հավաքականին՝ տարբերություն ստեղծելու համար: Կարող եմ հպարտորեն ասել, որ ինձ դա հաջողվեց: Հայկական ֆուտբոլի պատմության լավագույն սերունդներից մեկի մասնիկը լինելը, մեր ազգին այդքան ուրախություն պարգևելը իմ 14-ամյա կարիերայի գլխավոր ձեռքբերումն է:

Ավարտելով այն, ինչ մտադրվել էի ասել, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում կողքին խաղացել եմ հավաքականի կազմում: Առանց իմ խաղընկերների իմ կարիերան երբեք չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, հավաքականի և ֆեդերացիայի անձնակազմին, բոլոր այն մարդկանց, ովքեր դեր են ունեցել իմ կարիերայի ընթացքում: Հատկապես շնորհակալ եմ մեր հիանալի երկրպագուներին, որոնց աջակցությունը զգացել եմ ինձ համար ամենածանր պահերին: Հուսով եմ և նաև վստահ, որ կրկին կհանդիպենք ֆուտբոլ խաղի շրջանակներում՝ ինչ կարգավիճակում էլ որ ես լինեմ»:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան:

«Յուրա Մովսիսյանը, իմ խորին համոզմամբ, անկախությունից հետո Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Վստահ եմ՝ նրա գիտելիքները, փորձը և խանդավառությունը շատ օգտակար կլինեն այն համագործակցության շրջանակներում, որ ձեռնարկել ենք: Յուրա Մովսիսյանը կլինի այն կամուրջը, որի շնորհիվ ավելի կսերտանա կապը ՀՖՖ-ի և Հյուսիսային Ամերիկայում գտնվող մեր հայրենակիցների միջև, որոնք զբաղվում են ֆուտբոլով»,-այս կապակցությամբ նշել է Արմեն Մելիքբեկյանը:

Իր հերթին, Յուրա Մովսիսյանը, նշել է.

«Շատ ուրախ եմ այսպիսի վստահության համար: Կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ հնարավորինս օգտակար լինել մեր ֆուտբոլին: ԱՄՆ-ում և, առհասարակ, Հյուսիսային Ամերիկայում, մեծ թվով հայեր են ապրում: Հենց այդ պատճառով կարևոր է պահել կապը այստեղի և Հայաստանի միջև, միասին նպաստել խնդիրների արագ կարգավորմանը և ֆուտբոլի զարգացմանը»: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan