Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 125, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 167 026 է, մահվան դեպքերինը՝ 3848

Դիտել նաև
Հայաստանում գրանցվում է Covid-19-ի դեպքերի աճ, շրջանառվում է օմիկրոնի ենթաշտամը. նախարար
Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է Covid-19-ի մոտ 1000 նոր դեպք
Հայաստանում մինչ այժմ պատվաստում է ստացել 2 միլիոն 225 հազար 916 քաղաքացի
ԱՀԿ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվաստանյութը պատրաստ կլինի աշնանը
Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 600 նոր դեպք
Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 026-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3080 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 769 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3848-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 157519, փաստացի բուժվողներինը՝ 5658 (մեկ օրում նվազել է 92-ով): Մեկ օրում արվել է 1957 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 648 520 թեստ: