Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իլոն Մասկի հետ

Դիտել նաև
Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետն այլևս իր համար գոյություն չունի
Էրդողանը հայտնել է Պուտինի հետ առաջիկա բանակցությունների մասին
Էրդողանը հայտնել է առաջիկայում Հայաստանի հետ խնդիրների լուծվելու մասին
Էրդողանը պատրաստվում է այցելել Իրան
Էրդողանի խորհրդականն ու ԱՄՆ պետքարտուղար Նուլանդը քննարկել են Հայաստանին առնչվող հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ։
Կողմերը քննարկել են Թուրքիայում մի շարք ոլորտների զարգացման հնարավորությունները, մասնավորապես տիեզերագնացության տեխնոլոգիաների ոլորտը։
Ավելի վաղ SpaceX ընկերությունը տիեզերք էր արձակել հինգերորդ սերնդի թուրքական Türksat 5A գեոստացիոնար հեռահաղորդակցային արբանյակը, որը տիեզերք էր հասցվել Falcon 9 հրթիռի միջոցով։ Արձակումը տեղի էր ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանին գտնվող տիեզերակայանից։
Հիշեցնենք, որ Էրդողանն ու Մասկը առերես հանդիպել են 2017թ-ին, որի ընթացքում քննարկվել են Tesla, SpaceX ընկերությունների համագործակցությունը թուրքական ընկերությունների հետ։
Աղբյուր՝ Ermenihaber.am