Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. Mediaport Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված ևս 194 զինծառայողի անուն Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ․ ԳՇ պետի առաջին տեղակալի եռահարկ դղյակը
17
Փաշինյանի իշխանության վերարտադրությունն անխուսափելիորեն նոր պատերազմ է բերելու. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Թուրքիան ծաղրում է Ռուսաստանին, իսկ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը կարող է արձագանք ստանալ Արցախում Ընտրություններից առաջ Փաշինյանը նպատակ ունի սեփականաշնորհել ողջ դատական համակարգը Փաշինյանի ցինիզմը՝ Օնիկ Գասպարյանի` պատերազմի շարունակության վտանգների մասին իբր չզգուշացման վերաբերյալ, սահմաններ չունի Փաշինյանը հունիսի 20-ին ընտրություններ նշանակեց, որպեսզի մայիսի 9-ին վարչապետ չլինի՞ Խոշոր հրդեհ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, տարհանվել է 11 հիվանդ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել Անդրանիկ Սիմոնյանը,դա է եղել ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը Փաշինյանն Արցախում կորուստների համար մեղադրել է Ռուսաստանին. Տեսանյութ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել. ԲԴԽ նախագահ են ուզում նշանակել Գագիկ Ջհանգիրյանին «Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել են Արցախի հարցը գումարով լուծելու Ալիևի առաջարկից». Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունը Պատերազմ Արցխում
Փաշինյանի իշխանության վերարտադրությունն անխուսափելիորեն նոր պատերազմ է բերելու. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ստեղծված իրավիճակում ԳՇ դե յուրե պետ Օնիկ Գասպարյանի վարքագիծն առնվազն տարակուսանք է առաջացնում Ինձ համար , հայրենիքի դավաճանի առաջ ոտքի կանգնողը նույն դավաճանա Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր. սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. Mediaport Պաշտոնյաներից մեկը ԱԱԾ-ում ցուցմունք է տվել Փաշինյանի ու Աննա Վարդապետյանի դեմ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով․ Նաիրի Հոխիկյան Սերժ Սարգսյանը մասնակցում է Հրաչյա Հարությունյանի հոգեհանգստին. Տեսանյութ Ինքը՝ դարի մարդասպան, դարի հայասպան, դարի պետականակործան Նիկոլ Փաշինյանն է. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Օրվա կադրը. Երեխան դպրոցում է նկարել... Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված ևս 194 զինծառայողի անուն «Ինձ միշտ հարցնում են, թե արդյոք տղայիս ուրիշ ձեւ եմ սիրում եւ վերաբերվում». Լուսինե Թովմասյան Բենիամին Մաթևոսյան․ «Եթե Թուրքիան ռազմաբազա բացի Վրաստանում, ապա առանց ՌԴ-ի օգնության անհնար կլինի դիմակայել թուրք-ադրբեջանական ռազմական սպառնալիքին». Տեսանյութ Դե բա սենց էլ պետք է լիներ, ուրիշ բա՞ն էիք սպասում Նոր կադրեր Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքից. Տեսանյութ Ուսապարկ ջան, բա որ գերիների պատասխանատուն ռուսներն են, երկրի անվտանգության պատասխանատուն ռուսներն են բա դո՞ւք ով եք Հիմա էս ցուցանակներից ո՞րն ա ճիշտը. Լուսանկար Հիշո՞ւմ ենք, կար ժամանակ, որ շատ հաճախ ասում էինք` «Ա’յ, այն մարդը` ազնիվ մարդ է...», և ինչքա՜ն այդպիսի մարդիկ կային «Տեղի է ունեցել դժբախտ պատահար». փաստաբան Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է հաստատվել Հայաստանը տնտեսական հարաբերությունների զարգացման կարիք ունի եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի հետ. Արմեն Սարգսյան «Գործող ոստիկաններին մաղթում եմ արժանի լինել այդ առաքելությանը». Վլադիմիր Գասպարյան «Տեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց». Արա Զոհրաբյան Արթուր Վանոյան, Յուրա Տեփանոսյան, Գագիկ Մկրտչյան. այսօր ձեր ու ձեր նման հանուն հայրենիքի կյանքը չխնայող տղերքի տոնն է «Երեխեքին տարել են հանձնված Հադրութ, զենքը չի հերիքել, օգնության չեն հասել, երեխեքն արնաքամ են եղել». Ծնողները շոկային մանրամասներ են պատմում. Տեսանյութ Սրանց իրական նպատակը` Ծննդյան տոնի գաղափարի պղծումն է, և այն շարքային տոնի վերածելու մոլուցքը Վարչապետը նոր նշանակում է կատարել ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է. իշխանությանը հուշել են, որ ինչքան հնարավոր է շատ դաշտը հիմարություններով լցնեն Ներկան կործանած, անցյալը մերժած խմբագիրը խոսում է ապագայի մասին Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 5 օրով գործուղում է Ռուսաստան Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան չի աջակցում ռուս-ուկրաինական խնդրի կողմերից ոչ մեկին Այն, թե ինչ են արել նախկինները, բոլորս էլ գիտենք. Հիմա մի հատ նայենք, թե ինչ չեն արել նախկինները, ինչն արել են ներկաները Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ․ ԳՇ պետի առաջին տեղակալի եռահարկ դղյակը Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել. Սիմոն Մարտիրոսյանի փաստաբան Արմեն Սարգսյանը Վրաստանում է պաշտոնական այցով, նրա հյուրանոցային ծախսերը հոգում է հրավիրող կողմը. պարզաբանում ԱՄՆ Միչիգան նահանգի երեք քաղաքներ ապրիլի 24-ն հայտարարել են Հայոց Ցեղասպանության հիշատակի օր Հղիության 7-րդ ամսում գտնվող կնոջ դի է հայտնաբերվել Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ չէր կարող հարուցվել․ այս գործընթացը դատական իշխանության անկախության դեմ ուղղված ոտնձգությունների շարքում է․ Արամ Օրբելյան Գերիների վերադարձի հարցով ո՞ւմ առաջ նախապայման դնենք, ԵԱՏՄ այլ երկրների՞. Մհեր Գրիգորյան Կարդա, դավաճա՛ն քո մասին է գրված, ու ականջիդ օ՛ղ արա, այ կապիտուլյա՛նտ.... Այսօր ոստիկանությունում խայտառակ անվտանգային միջոցներ են կիրառել, որ հողատուն գնա ելույթ ունենա Թուրքիայի արժեքն այնքնան մեծ է, որ Արևմուտքը իրականում պատրաստ է բավարարվել կոսմետիկ պատժամիջոցներով Բացառված է, որ Զանգեզուրի միջանցքի հարց քննարկեմ․ չի քննարկվելու նույնիսկ որպես տրասնպորտային ուղի. Տեսանյութ ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ. Տեսանյութ Ոստիկաններին, նախկինի պես, կոչ եմ անում առաջնորդվել բացառապես օրենքով. Օսիպյանի ուղերձը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ են հնչել․ լրագրողը մանրամասնում է․ ուղիղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին

Անպայման կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին:

Հանդիպման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել բոլոր այն զինծառայողների, կամավորների, ազատամարտիկների հիշատակին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Պաշտպանության մեծարգո նախարար,
Պարոնայք գեներալներ և սպաներ,
Հարգելի ներկաներ,

Հայոց բանակը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, հայ ժողովուրդը բավականին ծանր և դաժան փորձության միջով են անցել և անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Ես ուզում եմ ընդգծել, որ այս դառնության միջավայրում մենք չպետք է մոռանանք այն անօրինակ սխրանքները, հերոսությունները, որ հանուն հայրենիքի պաշտպանության 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրել են մեր բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ:

Իհարկե, այսօր պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում: Պետք է կարողանանք նայել ապագային լավատեսորեն և այսօր, իհարկե նաև պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ:

Սրանք հարցեր են, որոնց պատասխաներն իհարկե պետք է ստանանք, այս հարցերին պետք է առերեսվենք և սա մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է: Ընդ որոում, ուզում եմ արձանագրել, որ այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Պաշտպանության նախարարության կողմից, այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հրամկազմի կողմից և սա մի աշխատանք է, որն արդեն փաստացի սկսել է իրականացվել: Այս աշխատանքի արդյունավետությունից մեծապես կախված է մեր երկրի անվտանգության մարտահրավերների հետագա սպասարկումը, մեր երկրի ու Զինված ուժերի մարտունակության և դիմակայության հարցերի հետագա լուծումը:

Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի Զինված ուժերը: Մենք պետք է նաև Հայաստանում տեղի ունեցող տնտեսական, իրավական, նաև քաղաքական պրոցեսների ու Զինված ուժերի մարտունակության հստակ կապն արձանագրենք, որովհետև Զինված ուժերն իրենք առանձին վերցված կղզի չեն և նրանք կրում են բոլոր այն ազդեցությունները, բոլոր այն պոզիտիվ և նեգատիվ երևույթների հետքը, որ ունենք և ունենում ենք մեր երկրում, սկսած տնտեսական գործունեության և հարկեր վճարելու մշակույթից. ի վերջո ինչի՞ վրա է հիմնված մեր բանակը, ինչի՞ վրա է հենվում և զարգանում մեր բանակը, այն միջոցների, որոնք տնտեսության, քաղաքացիների կողմից հավաքագրվում և բյուջեով տրվում են բանակին՝ ապահովելու նրա նպատակները, կարիքները և այդպես շարունակ:

Մենք պետք է այս մարտահրավերները, օրակարգը նորովի գնահատենք, նոր մոտեցումներ, նոր ընկալումներ և ըմբռնումներ ձևավորենք այս օրակարգի վերաբերյալ, որը պետք է երաշխավորի մեր երկրի անվտանգությունը: Իհարկե, ժամանակակից աշխարհն այնպիսի կառուցվածք չունի, որտեղ երկրներն առանձին վերցրած իրենք իրենց անվտանգությունն ամբողջությամբ և համապարփակ ապահովելու հնարավորություն ունեն: Նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը:

Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, և մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը:

Բայց ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության: Պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար:

Ուզում եմ Բանակի օրվա առիթով շնորհավորել բոլոր զինծառայողներին, զինվորներին, գեներալներին, կամավորներին, ազատամարտիկներին, ում գործունեությունը դրվել է Հայոց բանակի ձևավորման հիմքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր զինծառայողներին՝ իրենց կատարած ծառայության համար: Այսօր և երեկ նրանց ծառայությունը շատ բարդ է եղել և շարունակում է մնալ բարդ՝ բոլոր առումներով, ընդ որում, պատերազմից հետո բնականաբար բազմաթիվ նոր բարդություններ են առաջացել, բայց պատերազմից առաջ էլ զինծառայողի մասնագիտությունը և ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում հեշտ չի եղել և կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ:

Զինծառայող, զինվորական լինելը մեծ պատիվ է, առավել ևս Հայաստանի Հանրապետությունում, բայց նաև պետք է խոստովանենք, որ մեծ փորձություն է յուրաքանչյուրի համար: Մեծ փորձություն է ոչ միայն հենց իրենց՝ զինծառայողների, այլև նրանց ընտանիքների համար, ովքեր անցնում են բարդությունների միջով, ովքեր հաղթահարում են բազմաթիվ բարդություններ: Ցանկանում եմ մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին շնորհակալություն հայտնել իրենց համբերության, տոկունության և այն բանի համար, որ ամուր կանգնած են իրենց զինծառայող հարազատների թիկունքին՝ ապահովելով նրանց նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը:

Պարոնայք գեներալներ,
Պարոնայք սպաներ,

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն նվիրումի, այն զոհողությունների, այն ծառայության համար, որ դուք մատուցել եք Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուզում եմ հույս ու համոզմունք հայտնել, որ այդ ծառայությունները կգնահատվեն ըստ արժանվույն:

Թող տպավորություն չստեղծվի, թե պնդում եմ, որ զինծառայողների, ինչպես նաև բոլորիս ծառայությունն անթերի է, կատարյալ և զերծ սխալներից ու բացթողումներից: Ամենևին այդպես չէ. չկա այդպիսի ծառայություն ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես որևէ տեղ: Բայց, այնուամենայնիվ, մենք ապագան կառուցելու համար պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել իսկապես գնահատանքի արժանի ծառայությունները և վճռականություն, համարձակություն ցուցաբերել՝ առերեսվելու թերությունների հետ, գնահատելու, շտկելու և արմատախիլ անելու այդ թերությունները:

Համոզված եմ, այս աշխատանքի արդյունքում կունենանք մեր խնդիրների լուծումը և այն իրավիճակը, որի մասին երազել ենք և երազում ենք: Մենք անպայն կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության ապահովմանը: Սա մեր առաջնային խնդիրն է եղել երեկ և մեր առաջնային խնդիրն է այսօր: Շնորհակալ եմ»:

Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու նախանշվել դրանց լուծման ուղղությամբ հետագա հետևողական ու առարկայական քայլերը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan