Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Պատերազմ Արցախում
Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք....

Կապիտուլյանտ նախարարի հետ հրաժարվել են հանդիպել Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները

Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան, որի շրջանակում Քերոբյանը, մասնավորապես, հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի, Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների, Կենտրոնական բանկի նախագահի հետ և այլն: Իրանական գլխավոր լրատվական գործակալությունները, սակայն, ՀՀ նախարարի այցը և դրան առնչվող տեղեկությունները համարել են երկրորդական, երրորդական կարգի լուրեր:

Ավելին, եթե ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ԻԻՀ իշխանությունների, ղեկավարների հետ հանդիպումները կայացել են նախատեսվածի համաձայն, և լավ կամ վատ ընդունելություն եղել է, ապա տեղի հայ համայնքի և ազգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից նա ընդունելության չի արժանացել:

Իրանում 168.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Վահան Քերոբյանի այցի նախօրեին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Թեհրանում ազգային իշխանության հետ, նաև կապ է հաստատել Նոր Ջուղայում ազգային իշխանության հետ, որպեսզի Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները, երկու թեմերի ազգային իշխանությունները, երևելի դեմքերը գոնե սահմանափակ թվով մեկ հանդիպում ունենան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության հետ, ինչը կտրուկ մերժվել է:

Այսինքն, Իրանում ՀՀ դեսպանի բոլոր ջանքերը՝ համոզելու, որ գոնե սահմանափակ հանդիպում լինի, մտքերի փոխանակում, եղել է ապարդյուն: Փոխանցվել է, որ ՀՀ-ից ժամանած նախարարը, պատվիրակության անդամները ցանկանում են այցելել Թեհրանում Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, իսկ Նոր Ջուղայում՝ Ս. Ամենափրկիչ վանք, պատասխանը դեսպանին եղել է, որ Քերոբյանը կարող է եկեղեցին և վանքը տեսնել, այցելել, բայց նրա և պատվիրակության հետ պաշտոնական որևէ հանդիպում չի լինի, որովհետև իրենք՝ ազգային իշխանությունները, ՀՀ էկոնոմիկայի նախարարին ընկալում են՝ որպես կապիտուլյանտ, հող հանձնած իշխանությունների ներկայացուցիչ, իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի հետ հանդիպումը բացառվում է:

Արդյունքում՝ Վահան Քերոբյանը, ըստ էության, Ս. Ամենափրկիչ վանք այցելել է՝ որպես տուրիստ, քանի որ որևէ մեկը նրան չի դիմավորել ազգային իշխանությունից, իսկ Թեհրանում Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի այցն օրակարգից հանվել է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «Թեհրանի «Արարատ» ակումբում հանդիպել է Իրանի հայ գործարար համայնքի հետ, փորձել է հասկանալ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել տնտեսական կապերն ու ճաշել են միասին։

168.am-ի տեղեկություններով, Իրանում ՀՀ դեսպանը զանգել է, որպեսզի «Արարատ» կազմակերպությունն իր սրահը տրամադրի, ինչն արվել է, սակայն կազմակերպության կենտրոնական վարչության անդամներից ոչ ոք ներկա չի եղել հանդիպմանը, ընդամենը 30-35 մարդ է մասնակցել՝ հիմնականում գործարարներ, որոնց դեսպանությունն անձամբ է հրավիրել, և որոնք հանդիպմանը մասնակցել են զուտ բիզնես հետաքրքրությունից ելնելով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan