Այո, պիտի մասնակցեմ վաղվա հայահավաքին․ Արտակ Թովմասյան

Այո, ես պլանավորել եմ մասնակցել հայահավաքին։ Այս մասին «Հրապարակ»-ի փոխանցմամբ քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։
Թովմասյանը, որը ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է քաղաքականություն մուտք գործել իր աջակիցներին կոչ արեց անտարբեր չլինել և հունվարի 28-ին մասնակցել հայահավաքին, նշելով, որ միևնույն ժամանակ պլանավորում են թիմով նշել նաև հայոց բանակի օրը։
«Միջոցառում ենք անցկացնելու «Արմեդ» բժշկական կենտրոնում, որտեղ վերականգնողական փուլում են գտնվում մեր վիրավոր տղաներից 41-ը»։
Թովմասյանը տեղեկացրեց նաև, որ կազմվել է «Խաղաղությունը նրանց աչքերով» բարեգործական հատուկ ծրագիր, որի շրջանակներում կնկարվի 40 կտավ, ապա կկազմակերպվի նաև բարեգործական միջոցառում, որից ստացված գումարները կուղղվեն զինծառայողների ու վիրավորների առողջական խնդիրների լուծմանը։