Հնդկաստանում ստուգում են ահաբեկչության վարկածը Ութթար-Պրադեշ գնացքի կործանման գործով (լուսանկարներ)
Բիխար հնդկական նահանգի ոստիկանությունը երեք մարդ է բերման ենթարկել, որոնք, հնարավոր է, մեղավոր են Ութթար-Պրադեշ գնացքի կործանման մեջ նախորդ տարվա նոյեմբերին, երբ 149 մարդ էր զոհվել: Հաղորդում է «Hindustan Times»-ը:
Նոյեմբերի 21-ին Ութթար-Պրադեշ նահանգում գծերից դուրս էր եկել արագընթաց Ինդոր-Պատնա գնացքը, որի հետևանքով 149 մարդ է զոհվել: Դա դարձավ երկաթգծային ամենախոշոր ողբերգությունը սկսած 2010 թվականից: Քննության նախնական վարկածով, ողբերգությանը կարող էր հանգեցնել երկաթգծերից մեկի անսարքությունը. ահաբեկչությունը՝ որպես ողբերգության պաշտոնական վարկած չի հնչեցվել: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեք մեղադրյալներից մեկը քննիչներին հայտարարեց, որ նրանք ինքնաշեն պայթուցիկ սարք են տեղադրել Կանպուրում, երկաթգծին կից, ինչի հետևանքով էլ շուռ է եկել գնացքը: Սակայն այդ խոստովանությունը պետք է հաստատել այլ ապացույցներով: Նրանք հայտարարեցին, որ դա արել են գումարի դիմաց», - հայտարարեց պարբերականին ներկայացուցիչը երկրի հակաահաբեկչական ծառայությունում:
Zham.am