«Անցած տարվա նոյեմբերի 7-ին, երբ ներքին տեղեկատվական հոսքերով մենք իմանում էինք իրականությունը ռազմաճակատից, Արծրունը որոշեց «Հրապարակին» գամել ամոթանքի սյունին միայն նրա համար, որ «Հրապարակը» ասել էր այն, ինչ այսօր գիտեն բոլորը: Բոլորը գիտեն, որ Նիկոլը, Արծրունը, Մանեն և մնացած ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐԸ ՍՏԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ: Բայց այդ օրը թե իմքայլականները, թե իրենց ֆեյքերը, թե ուղղակի մոլորյալները աշխարհի հայհոյանքն ու անեծքները տեղացին «Հրապարակի» և իր աշխատողների հասցեին: Ուղիղ 2 օր անց ստորագրվեց կապիտուլյացիա ու Արծրունը անհետացավ: 

44 օր ստելուց հետո, անհետացավ: Ի դեպ, որպես փորձված մանիպուլյատոր, Արծրունը իր այս ստատուսի վերջում գրել է ևս մեկ սուտ, որպեսզի գրածին ավելի մեծ զգացմունքայնություն տա:

Սրանք շարունակում են ղեկավարել իրենց կործանած, բայց Առաջին ալիքի լուրերով՝ ծաղկող ու խաղաղ երկիրը»:

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից