16 հոկտեմբերի, 2017 - դեռ ակտուալ է
Թուրքիայի հիմնական խնդիրը Քրդստանն է, իսկ Թուրանի պրոյեկտը Քրդստանի խնդրի լիկվիդացման հնարավորությունն է Թուրքիայի համար։
------------------------
Քրդական խնդրով աշխարհում գուցե ամենահեղինակավոր փորձագետը` ամերիկացի պրոֆեսոր Ռ. Օլսոնը, դեռևս տարիներ առաջ, երբ դեռ չկար Սիրիայի ճգնաժամը, իսկ «արաբական գարնան» մասին անգամ ենթադրությունները ֆանտաստիկայի ժանրից կարող էր թվալ, ասել էր, որ թուրքական Քրդստանի ստեղծմամբ տարածաշրջանում հիմնարար փոփոխություններ կարող են լինել: Դա կարող է խափանել Թուրքիայի, Ադրբեջանի, Կովկասի, Միջին Ասիայի և Ռուսաստանի ուղղությամբ ստրատեգիական ծրագրերը: Ըստ Օլսոնի. «Ուժեղ Հայաստանը, դաշնակցած անկախ Քրդական պետությունների, կամ քրդական շարժումների հետ, կարող է ետ շպրտել Թուրքիային Կովկասից և Միջին Ասիայից»:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Կից նյութն այստեղ