«Հին Հայաստանում» մարդիկ ունեին կյանքի իմաստ, պայքարում էին իրենց իմացած ճշմարտությունների համար՝ հանուն Արցախի, հանուն արդարության
Դիտել նաև
Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան
5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի գրողի պատմվածքներ են տպվել
Համաշխարհային կենտրոնները գիտեն Հայաստանի դեմ ռազմական գործողության դիմելու Ադրբեջանի պլանների մասին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Իրականում մենք արդեն հասարակություն էլ չենք. Ստեփան Դանիելյան
Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներն առաջ չեն շարժվում․ Գառնիկ Դանիելյան
Խաղաղասեր ու զգացմունքային գրող Անտոն Չեխովը համարում էր, որ «Կյանքի իմաստը պայքարն է», մյուս, ավելի զգացմունքային ու ավելի ռոմանտիկ գրող Անտուան Դը Սենտ Էքզյուպերին համանման կարծիքի էր․ «Ես ցանկանում եմ մարտընչել կյանքի համար։ Պայքարում են ճշմարտության համար։ Բոլորը մշտապես մարտընչում են ճշմարտության համար և այդտեղ ոչ մի երկիմաստություն չկա»։
«Հին Հայաստանում» մարդիկ ունեին կյանքի իմաստ, պայքարում էին իրենց իմացած ճշմարտությունների համար՝ հանուն Արցախի, հանուն արդարության, ընդդեմ կոռուպցիայի ու լիքը նման բաների համար, կարճ ասած ունեին սպասելիքներ։
Քայլառաստներն ամեն ինչ վարկաբեկեցին, ամեն ինչ ապականեցին ու հիմիկվա Հայաստանի հիմնական խնդիրն Իմաստի կորուստն է։ Մենք ոչ միայն չգիտենք, թե վաղը մեզ ինչ է սպասում, այլ ավելի վատ՝ չունենք էլ ինչ-որ սպասելիքներ։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից