Ազգ, բանակ, հաղթանակ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Նախագահը առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը. հակառակ դեպքում կլինի Ալիևի ասածը՝ ՀՀ-ն մեռած է. Տեսանյութ «Սատարում ենք բանակին». հանրահավաք Կապանում. Տեսանյութ
27
Բաղրամյան պողոտան բազմամարդ է. Ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում. Ուղիղ Եթե հայերը 3 օրվա ընթացքում չազատագրեն երկիրը, վրա կհասնեն փաշինյանաթուրքական սև օրերը. Արամ Գաբրելյանով Ո՞ւր էր Փաշինյանն այս 3 տարիների ընթացքում, ինչո՞ւ չէր պահանջում փոխարինել, եթե Ռուսաստանը վատ զենք էր մատակարարել. Կոլերով Թուրքիան երազում է Փաշինյանի ձեռքերով ոչնչացնել հայկական բանակը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ԳՇ պետը չպետք է հեռանա, եթե նույնիսկ նախագահը ստորագրի Փաշինյանի առաջարկը․ Սեմյոն Բաղդասարովը. Տեսանյութ Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու. Փորձել են համոզել, որ հանդիպի Փաշինյանին ՀՐԱՏԱՊ. Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ Փաշինյանը հիմարացնում է հայ հասարակությանը․ Զատուլին Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը Էրդողանը դեմ է Հայաստանում «հեղաշրջմանը» Պատերազմ Արցխում
Տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի կեղծված ձևաթուղթ. Դիլիջանի քաղաքապետի ԺՊ-ը հերքում է տարածել Ազգ, բանակ, հաղթանակ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ Արցախից զինվորականներ են Հայաստան եկել՝ ի աջակցություն բանակի Վահրամ Սահակյան. Ոչխարի հո՞տ ես, որ քեզ սևի ու սպիտակի բաժանեն. թող էդ չոբանը գնա Գերմանիա ու փորձի նույնն անել. Տեսանյութ Վիտալի Բալասանյանը եւ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին.հայտարարություն Նախագահը առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը. հակառակ դեպքում կլինի Ալիևի ասածը՝ ՀՀ-ն մեռած է. Տեսանյութ ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է որակել ընդամենը երկու կողմ. մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ Թուրքիան «Սատարում ենք բանակին». հանրահավաք Կապանում. Տեսանյութ Թուրքիան հանդես է գալիս որպես այդ անձի շահառու. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի և նրա հեղափոխության PR-ն ապահովող բլոգերը պրոադրբեջանական քարոզիչ է «Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է «արու»». Կարեն Քոչարյան Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին Նախագահին ներկայացրած առաջարկը հակասահմանադրական է Առաջիկա ժամերի ընթացքում ականատես կլինենք, թե ինչ որոշում կնդունի Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել Գեներալ Մակարյանի ձեռքերը թաթախված են զրահաբաճկոն չունենալու պատճառով զոհված տղերքի արյամբ, դրա համար էլ նա մինչ օրս սատարում ա նիկոլին «Չաուշեսկուի գնդակարությունը» փերֆորմանսը վրդովեցրել է մարդկանց, որոնք ծափ էին տալիս ՀՀԿ-ի պատգամավորների տների մոտ սգո ծաղկեպսակներ ու դագաղներ տանողներին Երկու կաթողիկոսներինը՝ կրոնական հեղաշրջման փորձ Բաղրամյան պողոտան բազմամարդ է. Ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում. Ուղիղ Եթե հայերը 3 օրվա ընթացքում չազատագրեն երկիրը, վրա կհասնեն փաշինյանաթուրքական սև օրերը. Արամ Գաբրելյանով Կոչ եմ անում Նախագահ Արմեն Սարգսյանին մերժել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության աղետաբեր առաջարկը «Իմ տվյալներով` այս տարի 200 հազար մարդ մտադիր է լքել Հայաստանը, ևս 200-300 հազարը մտածում է այդ մասին». ճգնաժամից հետո Հայաստանի զարգացման 2 սցենար կա Ես գնալու եմ ԱԺ-ի դիմաց, որովհետև ես բանակի հետ եմ Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողներից մի քանիսի հարազատներին և հիմա փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա Մարդակերպ հրեշներ, հիմա արդեն եկել է ՁԵՐ վախենալու ժամանակը Ամբողջ բանակն այդ կարծիքին է․ ԳՇ հայտարարությունը շատ ճիշտ է․ Գեներալ-մայոր Հովիկ Օհանյան Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ վճիռ կկայացնի՝ չստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը, այն չի բխում ՀՀ պետական շահերից. «Ժառանգություն» Այսօր Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ ընդդիմությունն է պետականության և օրենքի երաշխավորը Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ կյանքի անօտարելի իրավունքի. ՀՀ ԱԳՆ «Սա ի՞նչ գործ ունի այստեղ». գեներալները խորհրդակցության սենյակից դուրս են հրավիրել Արսեն Թորոսյանին. Mediaport Հոլանդիայի Դեն-Հախ քաղաքում տեղի կունենա հանրահավաք՝ հաջակցություն ՀՀ ԶՈՒ ԳՇ֊ի և ընդդեմ ադրբեջանական հայատյաց քաղաքականության Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին Թուրքիան շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության․ Կոնստանտին Զատուլին Արմեն Աբազյանը գիշեր-ցերեկ Օնիկ Գասպարյանին է հսկում Տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի կեղծված ձևաթուղթ. Դիլիջանի քաղաքապետի ԺՊ-ը հերքում է տարածել 7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 283 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում Թուրքիայի հայտարարությունների այդ շքերթը նպատակ ուներ նաև սադրել Ռուսաստանին՝ «երկու ահը մի մահ է» հայտնի ասույթի «տրամաբանությամբ» ուղերձ հղելով Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ոչ մեկ չփորձի ծակ պրոֆեսորություն անի մի երկու դեսպանատների կողմից տրվող թուրքական գրանտներով ՀՀ ՄԻՊ-ը ևս մեկ անգամ վճռականորեն արձանագրում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են Հիմա ժողովրդի գործելու պահն է, մենք մերը պիտի անենք. այսօր, ժամը 15:00, Բաղրամյան պողոտա. Տեսանյութ Ինչ էիր, ինչ դառար, խայտառակ մի արա քեզ վերջնական, դերդ ավարտվում ա Մարդ էլ նստած-հելած լինի ու գաղութում սովորած չլինի, որ առանց բառերի իմաստը հասկանալու չի կարելի դրանք օգտագործել Ո՞ւր էր Փաշինյանն այս 3 տարիների ընթացքում, ինչո՞ւ չէր պահանջում փոխարինել, եթե Ռուսաստանը վատ զենք էր մատակարարել. Կոլերով Օլիգարխների վերադարձն է՞ վախեցնում, նայեք կապիտուլանտ հողատու հանդիպումը գործարարների հետ. Սարհատ Պետրոսյան Փաշինյանը բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին. Նորատ Տեր-Գրիգորյանց Թուրքիան երազում է Փաշինյանի ձեռքերով ոչնչացնել հայկական բանակը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Այս պայծառ սիրուն օրը այդ եռօրյա ժամկետի վերջին օրն է. Ազգովի սպասում ենք նախագահին

Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ. ԱՀ ՄԻՊ զեկույցը

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ:

Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

Զեկույցում ներկայացված են ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը:

Վերհանված դեպքերի և հայատյացության համատեքստի վերլուծությունը ցույց են տալիս, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է՝ հենված հայ ազգի դեմ ատելության խրախուսման հանցավոր քաղաքականության վրա:

Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը կանխամտածված ոչնչացնելու բազմաթիվ նախադեպերն ու առկա իրական վտանգները՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan