Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի

Ադրբեջանցիներն ինձ տվել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը. Տեսանյութ

«Կենտրոնական Ասիայում այս պահին բնակվում է 8 էթնիկ ադրբեջանցի՝ հայախոս, ովքեր ունեն հայկական անձնագրեր: Այդ 8-ից 3-ն այս պահին բնակվում են Ղազախստանի Ալմաթա քաղաքում, իսկ 5 հոգի՝ Ղրղըզստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Նա պատմեց, որ հոկտեմբերի կեսերին իր էթնիկ չեչեն ընկերների հետ գտնվել են մի վայրում, որտեղ եղել են նաև այդ չեչենների ադրբեջանցի ընկերները.

 

«Իրենք տեղյակ չէին, որ ես հայ եմ, մտածում էին, որ ես էլ եմ չեչեն, և, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նաև էյֆորիայի մեջ էին, քանի որ այդ ժամանակ իրենց համար պարզ էր, որ հաղթում են, սկսեցին ինձ պատմել, որ ունեն հայկական անձնագրեր, որ վաղուց արդեն պատերազմը կանխորոշված է եղել: Ես չեմ հավատացել, որ իրենք ունեն հայկական անձնագրեր, այդ անձին, որ դա ասել է, խնդրել եմ ցույց տալ իր հայկական անձնագիրը, և նա ինձ ցույց տվեց: Ես տեսա, որ հայկական տվյալներ են նշված, հայկական անձնագիր է, չեմ կարծում, թե կեղծ էր: Դրանից հետո հարցրի՝ որտեղի՞ց ձեզ մոտ այս անձնագիրը, նա ինձ ասաց, որ իրենք ունեն շատ մեծ հնարավորություններ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես՝ 2018թ., այսպես կոչված, հեղափոխությունից, բայց իրականում պետական հեղաշրջումից հետո, և բավականին մեծ ազդեցություն ունեն Հայաստանում, հատկապես՝ բարձրաստիճան քաղաքական որոշ գործիչներ, ովքեր որոշ տվյալներ են հանձնում ադրբեջանական կողմին: Ես հարցրի՝ ո՞նց եք ստանում այդ անձնագրերը, նա պատասխանեց, որ այս հարցում իրենց օգնում է ՀՀ ԱԱԾ տնօրեն ոմն Քյարամովը:

Նա ասաց, որ հայերի համար Քյարամյան է, իսկ իրենց համար Քյարամով է: Այդ դեպքից հետո, երբ նա այդ ամենն ասաց, ես կատակով ասացի՝ լավ, ստացվում է, որ ես եթե դիմեմ ձեզ, դուք նաև ի՞նձ կարող եք հայկական անձնագիր տրամադրել: Նա պատասխանեց, որ դա զուտ գումարի հարց է, միանշանակ, մենք կարող ենք դա անել, և դա կտևի երկու-երեք շաբաթ: Դրանից հետո ես, իհարկե, նորից չհավատացի, որ նման բան հնարավոր է, և ասացի՝ այդ դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր անձին կարող եք տրամադրել հայկական անձնագի՞ր, նա պատասխանեց, որ ոչ միայն անձնագիր, նաև՝ այլ փաստաթղթեր, որոնք կեղծ չեն, այդ փաստաթղթերն իրական են, նրանք Հայաստանից են ստանում: Ես ասացի՝ շատ լավ, ես պատրաստ եմ ձեզ որոշ գումար տրամադրել, որ դուք ինձ տաք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը, եթե կարող եք յուրաքանչյուր անձնագիր ստանալ, դե, ձեզ տեսնեմ, սպասում եմ՝ երբ դա ինձ կտաք: Իհարկե, ես հույս չունեի, որ որևէ անձնագիր են ինձ տալու, որովհետև կարծում էի, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ուղղակի մեծ-մեծ խոսում էր այդ ադրբեջանցին, իսկ իր անձնագիրը երևի ինչ-որ տեղից գտել է»:

Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ խոսակցությունը տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 20-ին կամ 21-ին. «Լավ չեմ հիշում կոնկրետ օրը: Դրանից հետո նոյեմբերի 5-ին, երբ դեռ պատերազմն ընթացքի մեջ էր, ինձ իմ չեչեն ընկերները, որոնց միջոցով կապվել էի ադրբեջանցիների հետ (իհարկե, ընկերներս էլ ադրբեջանցիներին չէին ասում, որ ես հայ եմ), ինձ տեսանյութ տրամադրեցին, որտեղ ադրբեջանցիները ցույց են տալիս վարչապետի դիվանագիտական անձնագիրը:

Դա որպես ապացույց՝ իրենք ինձ տրամադրեցին և ասացին, որ՝ եթե ամբողջությամբ գումարը ուղարկեք, մենք պատրաստ ենք այդ անձնագիրը տալ ձեզ: Շատ մեծ գումարի մասին է խոսքը, անկեղծ ասած՝ այդ գումարի, երևի, կեսի կեսն եմ կարողացել ես ինքս հավաքել, մնացածը ինձ օգնել են մեծահարուստ էթնիկ հայեր, գործարարներ, որոնց անուններն այս պարագայում չեմ ուզում տալ, բայց հետագայում անպայման նրանց անունները կհնչեն: Նաև այն գումարը, որը ծախսել եմ այս անձնագիրը ստանալու համար, Հայաստան վերադառնալուց հետո ես անպայման այդ գումարը ստանալու եմ անձամբ Արգիշտի Քյարամյանից:

Դրանից հետո ես ասացի՝ լավ, պատրաստ եմ այդ գումարը ձեզ տալ: Նրանք անձնագիրը փոխանցեցին իմ չեչեն ընկերներին, ես էլ գումարը փոխանցեցի, և անձնագիրն արդեն նոյեմբերի 7-ին ինձ մոտ էր: 2020թ. նոյեմբերի 7-ից ինձ մոտ առկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը»:

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետը հիշեցրեց, որ այդ դեպքից հետո ինքն անընդհատ բարձրաձայնում էր, որ էթնիկ ադրբեջանցիները հնարավորություն ունեն հայկական անձնագրեր ստանալ.

«Բայց որևէ մեկը կարծես չէր հավատում: Իհարկե, ես միանգամից փորձեցի կապ հաստատել ՀՀ այն քաղաքական գործիչների հետ, որոնց վստահում եմ, այդ թվում նաև՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների, և անգամ՝ «Իմ քայլը» դաշինքի որոշ գործիչների հետ, ում հետ ես նախկինում աշխատել եմ և իրենց վստահում էի: Անուններ չեմ ուզում տալ, հատկապես՝ «Իմ քայլից», բայց այս պարագայում կարող եմ խոսել Գառնիկ Իսագուլյանի մասին, որը նաև այս 2 ամսվա ընթացքում անընդհատ բարձրաձայնել է այդ թեման, որ հնարավորություն ունեցել են և ունեն ադրբեջանցիները հայկական անձնագրեր և այլ փաստաթղթեր ստանալ: Ես իրեն տեղեկացրել եմ 2020թ. նոյեմբերի 7-ին և սպասել եմ, թե ինչ խորհուրդ կարող է նա տալ՝ ես ի՞նչ անեմ, բարձրաձայնե՞մ այդ թեմայի մասին, թե՞ ոչ, նաև սպասել եմ այդ պատասխանը այլ քաղաքական գործիչներից: Ինձ Գառնիկ Իսագուլյանը ասել է, որ անելու է հնարավորինս ամեն ինչ, որ այս թեման հենց ներսում՝ Հայաստանում, բարձրաձայնի և հստակ պատասխաններ ստանա, և հարցը լուծվի, որովհետև եթե ես այստեղից բարձրաձայնեմ այդ թեման, ես շատ մեծ խնդիրներ կարող եմ ունենալ Ղազախստանում՝ անվտանգության հետ կապված, նաև ադրբեջանական համայնքի հետ կարող եմ խնդիրներ ունենալ:

2 ամիս անցավ, բայց որևէ հստակ լուծում տեղի չունեցավ, և, իհարկե, տեսնելով, որ վերջերս անգամ քրեական գործ են հարուցել Գառնիկ Իսագուլյանի դեմ՝ սուտ մատնության համար, դրա մասին եթերներից մեկում ասել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, որ այդ տեղեկությունն իբրև սուտ է, հնարավորություն չկա, որ ինչ-որ մեկը հայկական անձնագրեր ստանա, հատկապես՝ ադրբեջանցիները: Դրանից հետո, ես տեսնելով, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենում՝ Նիկոլ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ և հեռանալ իշխանությունից, ընդհակառակը՝ ամրապնդում է իր իշխանությունը և ռեպրեսիաների նոր էտապ է սկսում Հայաստանում, և ռեպրեսիաներից մեկին ենթարկվեց հենց Գառնիկ Իսագուլյանը, ում դեմ ուզում են քրեական գործ հարուցել, ես ուղղակի որոշեցի, որ պարտավոր եմ հրապարակել այդ տեղեկատվությունը: Անգամ իմ անձնական անվտանգությունն եմ մի կողմ դնում, շատ վստահ եմ, որ հենց այս եթերից հետո Ղազախստանի ԱԱԾ-ն կարող է ևս մեկ անգամ հետաքրքրվել իմ անձով, հրավիրել ԱԱԾ, նաև՝ ադրբեջանական համայնքի հետ կարող եմ խնդիրներ ունենալ, հատկապես՝ այն մարդկանց հետ, ովքեր ինձ տրամադրել են այս անձնագիրը, բայց անկախ ամեն ինչից՝ ես գտնում եմ, որ այսօր պարտավոր եմ դա անել: Ի դեպ, ես նաև Գառնիկ Իսագուլյանին եմ ասել, որ նմանատիպ անձնագրերը հարյուրավոր են…»:

Հ.Գ. 168.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև բոլոր մյուս կողմերին՝ պարզաբանելու և իրենց տեսակետները ներկայացնելու համար:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan