Այսօր Արցախի ավելի քան 7 հազար երեխաներ դեռեւս կրթվում են Հայաստանի դպրոցներում

Դիտել նաև
Սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում
Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել
Արցախից շուրջ 30 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք
Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքները համարվում են բռնազավթված. Արցախի ԱԳն
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել
Այսօր մեր դպրոցներում Արցախի Հանրապետության ավելի քան 7 հազար երեխաներ ունենք, որոնք շարունակում են կրթվել, նաեւ ունենք շարունակական փոփոխվող գործընթաց, երբ արցախցի երեխաները վերադառնում են Արցախ, շուրջ 70 տոկոսն արդեն վերադարձել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ 9 մարզերի 101 դպրոցներում 18 առարկա չի դասավանդվում. Դրանք հիմնականում բնագիտական առարկաներն են եւ նաեւ այն առարկաները, որոնց ժամաքանակը դպրոցում ավելի քիչ է, օրինակ, կերպարվեստը, երաժշտությունը, ուսուցչին ձեռնտու չի լինում ներգրավվել այդպիսի քիչ ժամանքականով եւ ստանալ քիչ վարձատրություն: