Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում, որը ղեկավարելու է Արսեն Խառատյանը

Դիտել նաև
Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին
«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է ամեն բան անել, որ Ազգային ժողովը լուծարվի. Տարոն Սիմոնյան
Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ. Փաշինյանի ելույթի մեսիջները
Նիկոլ Փաշինյան․ սգո թափորի զվարթ առաջնորդը
Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար
Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իր համար այլընտրանքային Արտգործնախարարություն է ստեղծում, որը համակարգելու է սորոսական Արսեն Խառատյանը:
Խառատյանի ենթակայությամբ են գործելու 5 երկրում ՀՀ դեսպաններ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա և Բրյուսել: Քննարկվում է նաև Իսրայելում ՀՀ դեսպանությունը Խառատյանի կուրացիայի տակ դնելու տարբերակը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ սրանով է պայմանավորված նաև դեսպանների կազմի առաջիկա փոփոխությունը: Փաշինյանն ու Խառատյանը դեսպան են նշանակում այնպիսի մարդկանց, որոնք ավերապահորեն կենթարկվեն Խառատյանին՝ կատարելով նրա հանձնարարությունները ու հաշվետու կլինեն ոչ թե ԱԳ նախարարին, այլ՝ Արսեն Խառատյանին: