Ես քեզ՝ մանդատ, դու ինձ՝ ավտո. Politik.am

Դիտել նաև
«Իմ քայլը» խմբակցությունում խուճապ է. Հակոբ Սիմիդյանին ղեկավար չեն տեսնում
Ադրբեջանում երկու լիբանանահայերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության մեղադրանքով
Երևան քաղաքում «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետի խոսնակ
Ամբողջ զորքին տրամադրել բևեռային հանդերձանք
Ռուսներն ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ արդեն որոշված է. Շուռնուխի գյուղապետ
Politik.am-ը գրում է․ «ԱԺ իշխանական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը մինչ պատգամավոր դառնալը համեստ կյանքով էր ապրում։ Նա անգամ երկար ժամանակ Ռուսաստանի Դաշնություն «խոպան» էր գնում։
Պատգամավոր դառնալուց հետո նրա սոցիալական վիճակը կտրուկ լավացել է։ Վերջին երկու տարիներին նրան տեսնում են սպիտակ «Տոյոտա պրադո» ամենագնացով շրջելիս։ Իշխանական թիմի մեր աղբյուրներն ասում են, որ մեքենան իրականում Սիմիդյանինը չէ, այլ՝ մեկ այլ իմքայլականի՝ Հայկ Ցիրունյանինը։ Նա, ի դեպ, վերջերս է պատգամավորական մանդատ ստացել, իսկ մինչ այդ Երևանի ավագանու իշխող թիմի անդամ էր։ Նույն աղբյուրներն ասում են, որ Սիմիդյանը մեծ ջանքեր է թափել, որպեսզի մանդատ ազատվի, որը պետք է հասնի Ցիրունյանին։