«Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան Սա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ Ելիզավետիչի կատուն
4
Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է ռուսական լրատվամիջոցների հարցերին. ՈՒՂԻՂ Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին. Տեսանյութ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան Ազգային ժողովի նիստը. Ուղիղ Նախագահը ԳՇ պետին աշխատանքից ազատելու լիազորություն չունի. Արամ Վարդևանյան Պարզ պայքար է, և պետությո՞ւնը կհաղթի, թե՞ չպետությունը, կախված է առաջիկա ամիսներից․ Վ․ Հովհաննիսյան. Տեսանյութ «Իմ քայլում» դեմ են կիսանախագահական համակարգին վերադառնալուն Վազգեն Մանուկյանը մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության Ռոբերտ Քոչարյանը վաղն ասուլիսով հանդես կգա Պատերազմ Արցխում
Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է ռուսական լրատվամիջոցների հարցերին. ՈՒՂԻՂ Մինչև առնվազն մարտի 8-ը ներառյալ՝ ԳՇ պետի պաշտոնավարման իրավական հենքը բետոնի պես ամուր է. Ռուբեն Մելիքյան Ռոբերտ Քոչարյան. «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր» Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման. ՀՀ երկրորդ նախագահ «Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել, բայց և չի բացառում ՌԴ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է երկրի ներքին գործը. Զախարովա Վայոց ձորի փոխմարզպետը հրաժարական տվեց. նա միանում է ԳՇ-ի հայտարարությանը «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր». Ռոբերտ Քոչարյան Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին. Տեսանյութ Վաչիկ ձյաձյան ինձ ասաց՝ ձեր նախարարությունները սուտ են, արդարություն հաստատեք. իմքայլական պատգամավոր. Տեսանյութ Պատրա՞ստ է արդյոք գլխավորել ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը». Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է ԶԼՄ-ի հարցերին COVID-19-ի 3-րդ ծրագրի արտոնյալ ժամկետից չօգտված տնտեսվարողներին հնարավորություն կտրվի. Տեսանյութ 10 երեխաների արցախցի մայրը կորցրել է բնակարանը. նա օգնություն է խնդրում. Տեսանյութ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան Կորոնավիրուսի նոր ալիք է սպասվում. կառավարությունը զգոնության կոչ արեց. Տեսանյութ Նիկոլի ֆենոմենն այն է, որ նա ազատեց այդ ավերիչ ուժով զանգվածին բարոյական և սոցիալական նորմերի «կապանքներից» Հիշեցում՝ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման վերաբերյալ Շիրակի մարզից գերեվարված պահեստազորայինների ծնողները երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում մարզպետարանի մոտ. Տեսանյութ «Չաուշեսկու պերֆորմանսից ուշաթափվողները ու խորը նողկանք ապրողները իսկապե՞ս ոչ մի ասելիք չունեն խաղաղ ցուցարարների դեմ շատ իրական սնայպերներ ու նռնակներ տեղադրելու մասին». Նարեկ Մարգարյան Սա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ ԱԺ-ի պատուհաններից հրազենի ցուցադրությունը մարտահրավեր է մեր վիրավոր հասարակությանը․ «Ճշմարտություն սերունդների համար» Ելիզավետիչի կատուն Իրանում հայտնված մեր Boeing-ը վերադարձվե՞ց Հայաստան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 491, մահվան՝ 7 նոր դեպք Կառավարության հերթական նիստը. Տեսանյութ Արցախի տարածքից հայտնաբերված չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում. Արցախի ԱԻՊԾ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՔԵՐԹ Նախագահը լիազորություն չունի պաշտոնից ազատելու ԳՇ պետին. Արամ Օրբելյան. Տեսանյութ Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը Թուրքիայից Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ չարեցին թերևս միայն քյուլխանբեկերը. Իսկ գիտե՞ք՝ինչո՞ւ նման փորձ չարեցին «Թե բա դռներն այլևս երբեք չպետք է փակվեն». Արման Հայրապետյան Վերջին օրերի որոնումներն արդյունք չեն տվել. ԱԻՊԾ «Իմ քայլը» և հարակից պատգամավորների հարցերի որակը բացահայտեցին նրանց իրական վերաբերմունքը մեր պետության և Սահմանադրության նկատմամբ Գաղտագողի որոշումներ․ 46 հարցից 43-ը՝ չզեկուցվող Իրեն ժողովրդական առաջնորդ հռչակած անձն իր անվտանգության աշխատակիցների քանակով և աննախադեպ անվտանգության միջոցներով ուղղակի ռեկորդ սահմանեց Ազգային ժողովի նիստը. Ուղիղ Նախագահը ԳՇ պետին աշխատանքից ազատելու լիազորություն չունի. Արամ Վարդևանյան Ում հավատալ՝ նիկոլականներին, թե՞ իրականությանը Պարզ պայքար է, և պետությո՞ւնը կհաղթի, թե՞ չպետությունը, կախված է առաջիկա ամիսներից․ Վ․ Հովհաննիսյան. Տեսանյութ «Նիկոլ Փաշինյան» անձը բնության սխալմունք է։ Վստահ եմ, որ նա մատրիցայում ինչ որ сбой-ի արդյուքնում է ծնվել». Արամ Գևորգյան Արա Սաղաթելյանին կալանավորել են զավեշտալի մեղադրանքով, նրա կալանքը կապիտուլյանտի հերթական ռևերանսն է Ալիևին Սյունիքում ՋիՓիԷս-ով «սահմաններն» այնպես են գծված, որ մեր Հարավային դարպասն ամբողջությամբ կախված է թշնամու «բարի կամքից» ու տրամադրությունից Օրվա տղամարդը անշուշտ Ռուբեն Վարդազարյանն է «Փրկել Արցախի մշակութային-հոգևոր ժառանգությունը». Նաիրա Զոհրաբյան Ինչու է Հայկ Սարգսյանը մեկնել է Իրան Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել

Գեղամ Նազարյանը հիմնադրել է «Ճշմարտությունն սերունդների համար» նախաձեռնությունը

Քաղաքացիական նախաձեռնություն

Ճշմարտություն սերունդների համար

Սկսում ենք նոր քաղաքացիական նախաձեռնություն. Ճշմարտություն սերունդների համար։

Սա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից հարթակ, որտեղ ի մի կբերվեն մեզ հուզող հարցերի շուրջ հանրային տեսակետներն ու գնահատականները։

Ստեղծում ենք փաստահավաք խումբ, միաժամանակ նաեւ յուրօրինակ հարթակ, որտեղ կմեկտեղվեն պատերազմի, դրա հետեւանքների, դրահետեւանքների հաղթահարման վերաբերյալ հանրային տեսակետներն ու գնահատականները: Աշխատանքներ են իրականացվելու շահառու տարբեր խմբերի հետ, այդ թվում զինվորների, զինվորականների, զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողների, հարազատների հետ: Անելու ենք հնարավորը մեր ստեղծած հարթակի շրջանակներում համախմբելու զոհված եւ անհետ կորած, ինչպես նաեւ գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին:

Մեր հարցերի շրջանակը ամփոփվում են հետեւյալ կետերում.

1. Խաղաղ բանակցությունները միտումնավոր փակուղի բերելու Փաշինյանի գործունեության մանրամասները։

2. Ինչո՞ւ որեւ է հետեւթյուն եւ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել հենվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հունիսի 12-ի եւ պատերազմից օրեր անց արված վերլուծության հիման վրա:

3. Դեռեւս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացված լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին, Փաշինյանը մի քանի անգամ հանդես է եկել ուղերձներով, որոնցով ռազմադաշտ մեկնելու կոչեր է արել։

4. Փաշինյանը հոկտեմբերին հրապարակային պնդում էր, թե ինքը գիտեր, որ պատերազմը սկսվելու է, եւ միայն չգիտեր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թե պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է գնահատվել։ Ի՞նչ հրեշավոր գաղտնիք է թաքնված այս հակասության մեջ։

5. Փաշինյանը պատերազմի մեկնարկից ի վեր ունեցել է այն դադարեցնելու մի քանի իրական հնարավորություն եւ դա չի արել։ Փաշինյանը դրանով մահվան է դատապարտել հազարավոր տղաների, մի քանի հազար նոր վիրավորների եւ տարածքային ծանր կորուստների պատճառ դարձել։ Ի՞նչ հրեշավոր հանգամանքներից ելնելով է նա կայացրել նման որոշումներ։ Ինչո՞ւ նա պատերազմը դադարեցնելու առաջարկները չի քննարկել երկրի ղեկավարության հետ:

6. Հազարավոր նորակոչիկներ չունենալով որեւէ կրակային եւ այլ ռազմական պատրաստվածություն, տեղափոխվել են առաջնագիծ եւ ըստ էության դատապարտվել անխուսափելի մահվան։ Այս որոշման համար Գերագույն գլխավոր հրամանատարից սկսած բոլոր պատասխանատուները կրում են անձնական պատասխանատվություն, հատկապես, որ այն կրել է ոչ թե եզակի, այլ համատարած բնույթ։

7. Առանց զրահաբաճկոններ եւ սաղավարտներ մոբիլիզացիոն ռեսուրսին առաջնագիծ տանելը, ըստ էության, մահվան դատավճիռ է։ Գերագույն գլխավոր հրամանատարը կրում է ուղիղ պատասխանատվություն սրա համար։

8. Բազմաթիվ տեղեկություններ կան, որ պահեստազորով ռազմաճակատ, այն էլ առաջին գիծ են տարվել մարդիկ, որոնք զինված ուժերում ծառայելու փորձ չեն ունեցել: Եւ ընդհակառակը, բազմաթիվ կամավորականներ, որոնք զինվորական համապատասխան մասնագիտություններ ունեն, այդպես էլ չեն զորակոչվել, չնայած նրանցից շատերը բազմիցս պնդել են, որ իրենց ռազմաճակատ տանեն:

9. Կա վարկած, որ օրերի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից որպես օգնություն ուղարկված հանդերձանքը եւ այլ կենսական անհրաժեշտության պարագաներ չեն հասել կռվողին, չեն հասել ռազմաճակատ, այլ հանգրվանել են ինչ-որ պահեստներում:

10. 44 օր մեր հասարակությանը, աշխարհասփյուռ հայությանը սուտ եւ կեղծ ինֆորմացիա է տրվել իրավիճակի մասին։ Ըստ էության, պաշտոնապես խաբել են մի ամբողջ ժողովրդի։ Գործել է ստի լավ մշակված համակարգ՝ իր հիերարխիկ կառավարմամբ։ Ովքե՞ր են ղեկավարել ստի մահաբեր մեքենան, ովքե՞ր են ներգրավված եղել այդ գործում, որտե՞ղ են կայացվել որոշումները։ Ավելին, մինչ օրս հրապարակված չէ ոչ զոհերի, ոչ անհետ կորածների, ոչ վիրավորների թիվը:

11. Համառ լուրեր են շրջանառվում, որ եղել է, այսպես կոչված, «փակ ծրարներով» զորակոչ, երբ ընդդիմադիր ակտիվիստներին եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին ռազմաճակատ ուղարկելու հրահանգ է իջեցվել զինկոմիսարիատներ: Եթե դա ճշմարտություն է, ապա ովքե՞ր են կազմել այդ ցուցակները, ո՞ւմ հանձնարարությամբ։

12. Խնդիր ենք դնելու ստեղծել փառքի ծառուղիներ, պուրակներ, որտեղ յուրաքանչյուր զոհված զինծառայողի անունով ծառ կտնկվի:

Սիրելի հայրենակիցներ

Իհարկե, աշխատանքի ընթացքում ծագելու են նոր հարցեր, ի հայտ են գալու նոր, դեռեւս անհայտ դրվագներ։

Կոչ եմ անում արձագանքել մեր նախաձեռնությանը, Դուք որոշեք Ձեր ներգրավվածության չափը։ Մեզ համար կարեւոր է ցանկացած տեղեկություն, ինֆորմացիա եւ ցանկացած գրագետ վերլուծություն։

Ես չեմ ուզում, որ սա լինի միայն զոհվածների, վիրավորների, անհետ կորածների կամ գերիների հարազատների նախաձեռնությունը։

Իհարկե, նրանք ունենալու են ակտիվ մասնակցություն։ Սա ընդհանուր խնդիր է, սա համապետական խնդիր է եւ այս հարցերի պատասխանները պետք է օգնեն ճիշտ հասկանալու մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Եվ իհարկե, անխուսափելի դարձնել պատասխանատվությունը։

Մեր կոնտակտները՝ ՖԲ այս էջը:

Էլ. Փոստ [email protected]

Գեղամ Նազարյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan