Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ լինելիության համար ստիպված ենք եղել գտնվել անընդհատ պայքարի մեջ
Դիտել նաև
Ընտրողների մասնակցության աննախադեպ ցածր տոկոսը կհայտարարվի որպես ձեռքբերում
Ռուսական պետական և իշխանական խոսափողները կարծես պատրաստ են հայտարարել «Նիկոլ դավաճան». Ղարամյան
Հայաստանի դե-ֆակտո վարչապետի փարիսեցիական հայտարարությունները հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերությունների մասին իրենց տխրահռչակ ավարտին հասան
Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում. Արշավիր Ղարամյան
«Նամուսը տվեցին շանը՝ չկերավ, մարդը կերավ». Արշավիր Ղարամյան
Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ լինելիության համար ստիպված ենք եղել գտնվել անընդհատ պայքարի մեջ։
Այդ դարավոր պայքարի ընթացքում բացահայտել ենք հայ ժողովրդի այնպիսի զավակների, ովքեր օժտված լինելով բացառիկ ռազմական տաղանդով՝ ծնկի են բերել հակառակորդին...
Այսօր այդպիսի մի հայորդու՝ Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան տարեդարձն է։ Կարենն այն հրամանատարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ։
Կարենը, բացի հրամանատարական տաղանդից, ունի նաև հոգատար, շիտակ և ազնիվ մնալու ձիրք, ինչի ամենօրյա ականատեսն է նրա հետ առնչվող անձնակազմը։
Շնորհավոր տարեդարձդ, Կարե՛ն։ Վստահ եմ, որ ռազմական գործչի քո բնածին տաղանդն է նաև, որ թշնամուն զսպում է դիմելու իր համար աղետալի վերջաբանի հանգեցնող արկածախնդրության։ Քեզ մաղթում եմ քաջառողջություն, իսկ Հայոց աշխարհին՝ շարունակական խաղաղություն։
Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան էջից