Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմեն Սարգսյանի տուն, որտեղից դուրս է եկել 10 րոպե առաջ Փաշինյանը զանգահարել է Պուտինին, սակայն ի պատասխան ստացել կողմերի զսպվածության մասին կոչ. Россия 1. Տեսանյութ «Որքա՜ն թանկ նստեց այս գործը մեր պետության ու Արցախի վրա». Ռոբերտ Քոչարյան
1
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները մտան Կենտրոնի թաղապետարան. Տեսանյութ Կրեմլում գնահատել են Փաշինյանին «Իսկանդերների» մասին սխալ զեկուցելու հայտարարությունը Երևանում երկու բանակների աջակցության հանրահավաքներ են տեղի ունենալու՝ հայկական և թուրքական․ Փաշինյանի հրավիրածը թուրքական բանակին աջակցություն հայտնելու հանրահավաք է․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության 3-րդ մասնաշենքում. Տեսանյութ Նախագահականն արձագանքում է իշխանության կողմից ճնշումներին և շանտաժին Փաշինյանին այսօր գաղտնի կոնսուլտացնում են Էրդողանի օգնականնե՞րը Ինչու՞ Էրդողանը որոշեց մարտի 1-ին հանրահավաք անցկացնել Երեւանում Էրդողանը «Բաբաջանյանի շուրթերով» առաջարկում է Փաշինյանին դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տակից. տեսանյութ Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից. Արմեն Սարգսյան Պատերազմ Արցխում
ՀՀ դավաճան. Օրվա կադր «Դավաճան Նիկոլի «իսկանդերյան» կրուտիտը». Գագիկ Համբարյան Սա է երկրի կառավարման որակը. Էլինար Վարդանյան Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան Կտրականապես պետք է մերժել Հայաստանի գլխավոր օպորտունիստին և օպորտունիզմի ցանկացած դրսևորում Հայաստանում (Արցախը ներառյալ) Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել Ավտոբուսներով, ցուցակներով մարզերից մարդկանց ու՞ր եք տանում, կռիվը պրծել ա. Կարեն Հովհաննիսյան Եթե իշխանությանը թվում է, որ դեռ շանս ունի հասնելու իրավիճակի լիցքաթափման և ըստ այդմ՝ սեփական պաշտոնավարման երկարեցմանը, ապա չարաչար սխալվում է Գյումրիից մարդկիկ բերման են ենթարկվում և գնում են դավաճան Նիկոլի հանրահավաքին (լուսանկարներն արվել են ժամը 15.05֊ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում. Լուսանկար Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել 120 տոկոս աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին․ Արմավիրի քաղաքապետ Նոյեմբերին Օնիկ Գասպարյանը հրաժարական էր տալիս՝ չընդունվեց, հիմա պահանջ է ներկայացվում. Պատգամավոր Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից․ ԳԱԱ Սուրեն Պապիկյանի հայրը այս պահին Ստեփանավանից ավտոբուսներով մարդիկ է բերում Փաշինյանի հանրահավաքի համար. Լուսանկար Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը «ՀՀ ներկայիս իշխանությունը ոչ թե կռիվ է տալու հայկական պետության սահմանները վերականգնելու համար, այլ մեկը մյուսի դեմ է հանելու հայությանը». Վարուժան Գեղամյան «Բաղրամյանի կյանքից կամայական 10 րոպե». Անժելա Էլիբեգովա Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմեն Սարգսյանի տուն, որտեղից դուրս է եկել 10 րոպե առաջ Վանաձորից ավտոբուսներով մարդկանց են բերում Երևան՝ միտինգի. Տեսանյութ ԱԺ նախագահը քաղաքական ուժերին կոչ է արել հանդես գալ մեկ ճակատով՝ մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի. ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Մահացել է Մարգարիտ Եսայանի հայրը Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները մտան Կենտրոնի թաղապետարան. Տեսանյութ Քաղաքացիները տարբեր մարզերից ինքնակազմակերպվում եւ գալիս են Երեւան. Հայկ Սարգսյան. Տեսանյութ Վախենամ՝ մի օր վեր կենանք ու տեսնենք, որ մեր սահմանադրությունը դարձել է Սևրի պայմանագրի, Վիլսոնի իրավարար վճռի նման մի փաստաթուղթ Կրեմլում գնահատել են Փաշինյանին «Իսկանդերների» մասին սխալ զեկուցելու հայտարարությունը Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել Անվտանգության խորհրդի նիստի մասին, սակայն չի ներկայացել Ես առաջարկել եմ ռուսներին` «Իսկանդերը» հետ վերցնել հայերի ձեռքից․ Իլհամ Ալիև. Տեսանյութ Հիմա հարց է առաջանում ԻՆՉՈՒ՞ ոստիկանության և սահմանապահ զորքերը ինչպես նաև ՊՊԾ-ի և ԱԱԾ-ի հատուկ ստորաբաժանումներ չեն ենթարկվում են Զինված Ուժերի ԳՇ-ին Առաջանում է հարց, ապա ինչի է աշխատանքից հեռացվել ԳՇ շտապի առաջին տեղակալը, ով նույն բանն էր ասել Միջազգային մակարդակով խմբակային քաղաքական հաճույքաճխտիկի ենթարկվածին, իհարկե, չի փրկի «А теперь я Наташа» կեցվածքը Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները. Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին Նա իր առաքելությունն էր համարում մշտապես կանգնած լինել մեր պետականության հիմնասյուների՝ հայ մշակույթի, եկեղեցու, բանակի, ընտանիքի, հավատքի կողքին. Վ. Մանուկյանը՝ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան մասին Թուրքը հային հայի դեմ է ուզում հանել, չպիտի թույլ տանք, սա իր վերջին խռխռոցն է, մի կործանվեք նրա հետ. Կարին Տոնոյան Երևանում երկու բանակների աջակցության հանրահավաքներ են տեղի ունենալու՝ հայկական և թուրքական․ Փաշինյանի հրավիրածը թուրքական բանակին աջակցություն հայտնելու հանրահավաք է․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ Մանե Գևորգյան Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին ՄՂՁԱՎԱՆՋ Վարչական ռեսուրսի այս ծավալի չարաշահումը մի հարցում հստակություն մտցրեց՝ արտահերթ կամ հերթական ընտրությունների կեղծելու են խայտառակ կերպով Ռուսական ԶԼՄ-ներն այսօր առավոտվանից Նիկոլին ցային, փռին արևին ՀՄՖԱ-ն ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Փաշինյանի հեռացումը Հայաստանի փրկության միակ ելքն է․ «Սարհլդան» եզդիական շարժում Լիլիթ Մակունցի արձագանքը՝ Մարուքյանի առաջարկին Մենք մի ազգ ենք, իշխանությունը չպետք է տանի բախումների. Տեսանյութ ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության 3-րդ մասնաշենքում. Տեսանյութ Փաշինյանը զանգահարել է Պուտինին, սակայն ի պատասխան ստացել կողմերի զսպվածության մասին կոչ. Россия 1. Տեսանյութ Ռուսաստանաբնակ տավուշցիները սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբին «Փոս փորողը փոսն է ընկնում»

ԳՇ սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ․ Դ․ Տոնոյանը՝ պատերազմի 4-րդ օրը այն դադարեցնելու անհրաժեշտության մասին ԳՇ պետի զեկույցի մասին

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել Մեդիամաքսին՝ անդրադառնալով պատերազմից առաջ իր հայտարարություններին, պատերազմի ընթացքին ու պարտության պատճառներին։

Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով։

- Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝  նոր տարածքներ» արտահայտությունը: Մասնավորապես, հունվարի 18-ի ասուլիսում այն հիշատակեց նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Չե՞ք ափսոսում այդ հայտարարության համար:

- Մոտ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն արձագանք էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որոնք «հիմնավորվում էին» բանակցությունների անարդյունավետությամբ:

Որքան էլ պնդեն Ալիեւը եւ հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման եւ պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիեւի այն հայտարարությունները, որ «Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է»:

Պետք է հստակ ամրագրել, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումից հրաժարված կողմը Ադրբեջանն էր։ Բանակցային գործընթացի խաթարման եւ պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիեւն էր ու նրան հրահրած եւ բազմակողմանի աջակցություն ցուցաբերած Թուրքիան:

Իմ խորին համոզմամբ, 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը եւ սպառազինումը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։

Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված  կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը։ Երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով եւ հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։

Ուստի, 26 տարի վարվող պաշտպանական եւ արտաքին քաղաքականության շրջանակներում՝ առկա սոցիալական եւ ժողովրդագրատնտեսական հնարավորությունների սահմաններում ոչ պատերազմական պայմաններում ապահովվել է չորրորդը՝ հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը։

- Դուք ասել էիք, որ պատերազմի դեպքում հայկական կողմը պետք է գործողությունները տեղափոխի հակառակորդի տարածք: Մասնավորապես, ասել էիք, որ «անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

- Այո, նշված գրոհային ստորաբաժանումների ստեղծումը եւ դրանց պատրաստումը հակառակորդի տարածքում գործելու համար, Զինված ուժերի համալրումը բազմաֆունկցիոնալ կործանիչներով, տարատեսակ ԱԹՍ-ներով եւ գերճշգրիտ հրթիռահրետանային համակարգերով, ինչպես նաեւ հետախուզական եւ հատուկ նշանակության կարողությունների զարգացումն ի վերջո բերելու էին հայեցակարգային փոփոխությունների:

Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ։

Պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ 2020թ. հունիսի 9-ին հրապարակված տեսլականում ես նշել էի, որ մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչեւ հեռահար հրթիռային համակարգեր եւ մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա, սակայն մենք ճանապարհի սկզբին էինք:

Վերազինումը նպատակաուղղված էր, մասնավորապես, զինված ուժերի ստորաբաժանումներն այնպիսի շարժունակ, ժամանակակից եւ գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում եւ կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները: Համոզված եմ, որ մենք չունեինք այլընտրանք, քան այս ձեւաչափով պատերազմելը։

Բոլոր հայտարարություններն արվել են՝ հաշվի առնելով հակառակորդի հնարավոր գործողությունների եւ տարածաշրջանային զարգացումների կանխատեսելիությունը, սակայն Թուրքիայի անմիջական եւ վարձկանների զանգվածային ներգրավման, մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերի թերի գնահատմամբ։

Եթե իմ առաջ քաշած ծրագրային ու հայեցակարգային մոտեցումները գնահատվում են որպես «ամպագոռգոռ», «իրականությունից կտրված» եւ «հոխորտանք», ապա հայաստանյան որոշ քաղաքական գործիչների ոչ կոմպետենտությունը, թուլամորթությունն ու մելամաղձության դրսեւորումները պարզապես անվտանգության սպառնալիք են մեր ժողովրդի համար։ Մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Պետք է դադարեցնել մարդկանց հոգեբանորեն հյուծող այս քաղաքական մղձավանջը եւ թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն վերլուծել սխալները, դասեր քաղել ու աշխատել: Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի եւ մեր շահերի պաշտպանության, եւ պարտվողական ելույթներն անարգում են նրանց հիշատակը:

 - Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ասել է, որ 2020թ. հունիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ «այլեւս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլեւ Թուրքիան: Հետեւաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, եւ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»: Ինչպիսի՞ն է եղել Ձեր դիրքորոշումն Անվտանգության խորհրդի այդ նիստում:

- Նիստում զեկուցվել է ՊՆ եւ ԳՇ համակարգված եւ համաձայնեցված մոտեցումը։

- Օնիկ Գասպարյանը նաեւ ասել է, որ պատերազմի 4-րդ օրը նշել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Ինչպիսի՞ն է եղել Ձեր դիրքորոշումը:

- Պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերը անկեղծ եւ անձնազոհաբար արել են ավելին, քան հնարավոր էր՝ հանուն հաղթանակի։ Իսկ Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ։

 - Ո՞րն եք համարում Ձեր անձնական ամենամեծ բացթողումը այս պատերազմի ընթացքում:

- Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan