Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ռուսաստանից պատերազմի համար օգնությունը յուրացրել և վաճառել է Շիշ բռնողը Ազգ, բանակ, հաղթանակ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
28
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. Տեսանյութ Ստեղծված իրավիճակն աննախադեպ է. Արմեն Սարգսյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ԳՇ-ի և կորպուսների հրամանատարների հայտարարությանը Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին ⚡ ՀՐԱՏԱՊ.Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը Եթե հայերը 3 օրվա ընթացքում չազատագրեն երկիրը, վրա կհասնեն փաշինյանաթուրքական սև օրերը. Արամ Գաբրելյանով Ո՞ւր էր Փաշինյանն այս 3 տարիների ընթացքում, ինչո՞ւ չէր պահանջում փոխարինել, եթե Ռուսաստանը վատ զենք էր մատակարարել. Կոլերով Թուրքիան երազում է Փաշինյանի ձեռքերով ոչնչացնել հայկական բանակը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ԳՇ պետը չպետք է հեռանա, եթե նույնիսկ նախագահը ստորագրի Փաշինյանի առաջարկը․ Սեմյոն Բաղդասարովը. Տեսանյութ Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու. Փորձել են համոզել, որ հանդիպի Փաշինյանին Պատերազմ Արցխում
Երբ բանակը վերջապես #безумныйКороль-ին ասում է՝ «Հո՛պ, արա՛», դա դառնում է քաղաքական պրոցես. Կարեն Վրթանեսյանը՝ ՊՆ հայտարարության մասին Միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին Հայրենիքի դեմը չոքելու ես, բայց ներող չի լինելու ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. Տեսանյութ Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊԿ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային Հայաստան զորք մտցնելու համար Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց. ՀՀ ՊՆ «Ապե՛, կողմնորոշվե՛ք, թե ուր ա ձեր Բոինգը». ԱՄՆ Վրանների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ Այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը, վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան Ստեղծված իրավիճակն աննախադեպ է. Արմեն Սարգսյան Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները. Արսեն Թորոսյան Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Հայտնի ֆեյք Գագիկ Սողոմոնյանը՝ «ԱԱԾ»-ում է. Օրվա կադր ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Ոստիկանության զորքերը հեռացան Բաղրամյան պողոտայից. Տեսանյութ «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ԳՇ-ի և կորպուսների հրամանատարների հայտարարությանը ՀՀ նախագահը իր քայլով ապացուցեց, որ մտածում է մեր երկրի, ժողովրդի և պետականության մասին. Արթուր Վանեցյան. Տեսանյութ Այս հրապարակից տուն չենք գնալու, քանի դեռ գլխավոր խեղկատակը գտնվում է Կառավարության շենքում. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Նախագահը եռօրյա ժամկետում կարող է դիմել ՍԴ. Արա Զոհրաբյան «Ազատություն՝ «Ազատությանը». Գեղամ Նազարյան Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին Պետք է վերադառնան Հադրութից, Շուշիից տեղահանվածները. ԱԳՆ խոսնակի արձագանքը՝ Ալիևին Վիճակագրական կոմիտեն հերքում է Փաշինյանին. ՀԴՄ կտրոնների շրջանառությունը չի ավելացել Եվս մեկ գեներալ է միանում ԳՇ պահանջին Տպավորություն է, որ սա Հայաստանի ընդդիմության և Թուրքիայի դիմակայությունն է․ Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին Ռուսաստանից պատերազմի համար օգնությունը յուրացրել և վաճառել է Շիշ բռնողը «Այսօրվա ձեռքբերումը ձեր 3 ամիսների վճռականության արդյունքն է՝ մեր հաղթանակի սկիզբը»․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Այսօր միակ լեգիտիմ կառույցը բանակն է, և ճիշտ է անում, որ չի ենթարկվում այս ապիկար իշխանություններին. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Վայ հովո, հովո։ Սովորաբար ցածրահասակ մարդիկ խելքով ու խորամանկ են լինում, դու ո՞ւմ ես քաշել տենց դեբիլ, արա ⚡ ՀՐԱՏԱՊ.Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը Պատերազմի ավարտից 4 ամիս անց, ՓԵՏՐԱՐԻ 31-ի դափնեկիր ուսապարկը ներկայացրել է ոչ մի բանի չհարվածող հարվածային ԱԹՍ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում՝ նշանակելու է՝ Ղարաբաղն առանց հայերի․ Արա Այվազյան Տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի կեղծված ձևաթուղթ. Դիլիջանի քաղաքապետի ԺՊ-ը հերքում է տարածել Ազգ, բանակ, հաղթանակ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ Արցախից զինվորականներ են Հայաստան եկել՝ ի աջակցություն բանակի Վահրամ Սահակյան. Ոչխարի հո՞տ ես, որ քեզ սևի ու սպիտակի բաժանեն. թող էդ չոբանը գնա Գերմանիա ու փորձի նույնն անել. Տեսանյութ Վիտալի Բալասանյանը եւ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին.հայտարարություն Նախագահը առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը. հակառակ դեպքում կլինի Ալիևի ասածը՝ ՀՀ-ն մեռած է. Տեսանյութ ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է որակել ընդամենը երկու կողմ. մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ Թուրքիան «Սատարում ենք բանակին». հանրահավաք Կապանում. Տեսանյութ Թուրքիան հանդես է գալիս որպես այդ անձի շահառու. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի և նրա հեղափոխության PR-ն ապահովող բլոգերը պրոադրբեջանական քարոզիչ է «Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է «արու»». Կարեն Քոչարյան Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին Նախագահին ներկայացրած առաջարկը հակասահմանադրական է Առաջիկա ժամերի ընթացքում ականատես կլինենք, թե ինչ որոշում կնդունի Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախում դադարել են պատերազմական գործողությունները, սակայն դա չի խանգարում, որ շարունակենք ապրել ռազմական դրության պայմաններում։ Եվ մի շատ պարզ հարց կարող է առաջանալ՝ լավ, իմաստը ո՞րն է ռազմական դրությունն այսքան երկար պահելու, մանավանդ որ Հայաստանը մեկը մյուսի հետեւից, առանց որեւէ հակազդման զիջումներ է կատարում Ադրբեջանին։ Պատահական չէ, որ շատերը ռազմական դրությունն այսքան ժամանակ պահելու մոտեցման տակ փնտրում են ներքաղաքական բաղադրիչներ։

Հարցն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը մեծ հաշվով անկանխատեսելի է եւ ցանկացած պահի հուժկու ընդդիմադիր շարժում կարող է սկսվել, որն իր քայլերով շատ լուրջ վտանգ կարող է ստեղծել իշխանությունների համար։ Իսկ Փաշինյանի մտավախությունները պարտությունից հետո չափազանց շատ են, քանի որ ներքաղաքական օրակարգը խմորվում է իր հեռացման պահանջի շրջանակներում։ Դրանով է պայմանավորված, որ ռազմական գործողությունների ավարտից տեւական ժամանակ հետո՝ միայն դեկտեմբերին վերացվեց ռազմական դրության՝ հավաքների կազմակերպման եւ անցկացման արգելքը։ Սակայն մի շարք սահմանափակումների վերացման հետ մեկտեղ, ռազմական դրության ռեժիմը կարող է օգտագործվել այն գործիքի տեսքով, որով հնարավոր կլինի արդարացնել ընդդիմության նկատմամբ ճնշումները։

Նկատենք, որ նմանատիպ իրավիճակ էր նաեւ համավարակով պայմանավորված արտակարգ դրության անընդհատ երկարաձգման դեպքում, որի տակ թաքնված էր ընդդիմության քայլերը չեզոքացնելու նպատակադրումը։ Բայց Նիկոլ Փաշինյանի մտավախությունները սրանով չեն ավարտվում։ Վերջինս բոլոր կողմերից իր դեմ դավադրությունների հոտ է առնում։ Նրա մոտ անվստահություն կա անգամ սեփական թիմի նկատմամբ։ Վերջին շրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես են մի շարք իշխանական պատգամավորներ դուրս գալիս իրենց հարազատ խմբակցությունից։ Ավելին՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներքին տարաձայնությունների պատճառով բզկտված վիճակում է գտնվում։

Ուստի այսքանից հետո առաջիկա քաղաքական զարգացումների մասով Փաշինյանն ինչքանո՞վ կարող է վստահ լինել, որ իրեն արդեն քաջածանոթ սցենարը, որ ինքը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրվում խորհրդարանի կողմից եւ արտահերթ ընտրություններ են տեղի ունենում, կարող է իրականություն դառնալ։ Մեծ հաշվով, որեւէ վստահություն չկա, թե իշխանական պատգամավորների վարքագիծը տեղավորվելու է այդ սցենարի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը մեծապես սարսափում է թեկուզ մեկ օր հրաժարական տվածի կարգավիճակում լինելուց։ Այդ է պատճառը, որ վերջինս շրջանառության մեջ է մտցնում ներքաղաքական ճգնաժամի լուծման մեկ այլ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմի կիրառումը։

Այսինքն՝ ինքը հրաժարական չի տալիս, Սահմանադրության փոփոխություն է իրականացնում, եւ խորհրդարանը ստանում է ինքնալուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն: Եվ այս դեպքում Փաշինյանը հնարավորություն կստանա նաեւ մինչեւ ընտրությունների անցկացումը օգտվել իր պաշտոնական կարգավիճակից եւ հանուն իր իշխանության վերարտադրության գործի դնել բոլոր լծակները։ Ու ամենակարեւորը, գործադիրի ղեկավարի կարգավիճակում նա կպահի ուղիղ ազդեցությունը իրավապահ համակարգի ու հենց իր թիմի նկատմամբ: Պատահական չէ, որ արդեն իսկ շրջանառության մեջ են դրվում տեղեկություններ, որ Փաշինյանն իր թիմակիցների վրա «դոսյեներ» ունի եւ մեծ մասին հենց դրանցով էլ պահում է իր կողքին:

Իսկ այն, որ անձամբ ինքն է ուզում անցկացնել ընտրություններ, ապացուցում է եւս մեկ վախ ու վստահություն, որ հակառակ դեպքում ոչ մի պարագայում ինքն ու իր թիմը չեն վերարտադրվի: Ըստ այդմ էլ՝ բնական են ընդդիմադիր շրջանակների տեսակետները, որ նրա պաշտոնավարման պարագայում ընտրությունները անպայմանորեն կեղծվելու են եւ չեն կարող լեգիտիմ համարվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan