Նիկոլը չէ՛ր լինի դավաճան ու հայրենակործան, եթե չլինեին ֆանատիզմն ու ֆանատիկները Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները ադրբեջանցիներն անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով
12
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ. Լուսանկար Ադրեբջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ Haber7. Կարո՞ղ է արդյոք Թուրքիան Դոնբասում աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում Ֆրենսիս Ֆուկույաման՝ Ղարաբաղում թուրքական բայրաքթարների հաջողության մասին Քավորը սրբություն է կամ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին ՊՆ աշխատակիցները քնել են աթոռներին նստած․ ինչ է կատարվում ՊՆ-ի ներսում Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. Տեսանյութ «Կեղծ պրովոկացիա էր․ ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը». Մուրադովը՝ գերիների վերադարձի մասին. Տեսանյութ Ռազմագերիների չվերադարձի համար Ռոբերտ Քոչարյա՞նն է մեղավոր. Գեբելսը կնախանձեր Նիկոլ Փաշինյանին Ինչպես են ՊՆ նախարարին էվակուացնում նախարարության շենքից. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Երևանի բնակելի շենքերից մեկի պատշգամբում հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի դստեր դին՝ հրազենային վնասվածքով Հայաստանի իշխանությունները ուղղակի առեւտրով են զբաղված ադրբեջանական կողմի հետ. Արցախցի պատգամավոր «Պետական համակարգում միշտ եղել է երեք խումբ աշխատողներ…».Անժելա Էլիբեգովա Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. 6 մարդ տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ. Լուսանկար Փրկարարները Բամբակաշատ գյուղում տան նկուղից մոտ 8 տոննա անձրևաջուր են հեռացրել Նիկոլը չէ՛ր լինի դավաճան ու հայրենակործան, եթե չլինեին ֆանատիզմն ու ֆանատիկները Սիլվեստր Ստալոնեն դարձել է Թրամփի մասնավոր ակումբի անդամ Ադրեբջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ «Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի». Միքայել Մինասյան Հրդեհ Հրազդան քաղաքում Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանի որդու ճոխ հարսանիքը (տեսանյութ) Քայլիստների մոտ մրցարշավ է, թե ով ավելի մեծ ապուշություն և հիմարություն կարտաբերի Բաղրամյանը փակողների երեսին թռնողներից և ոչ ոք դեռ որևէ Վճռական Քայլ չի արել Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով Էրդողանը Զելենսկիի հետ հանդիպմանը վերահաստատել է Թուրքիայի դիրքորոշումը «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու հարցում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650 նոր դեպք, մահացել է 15 մարդ Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Բոլոնիա»-ի դեմ խաղին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հանձնարարվել է ապրիլի 24-ին ընդառաջ հնարավորինս քիչ մասնակցել Ցեղասպանության ճանաչմանը միտված միջոցառումների Անհասցե հայհոյանքներ ու անկանոն կրակոցներ. Նաիրիի ոստիկանների բացահայտումը Հակառուսական հաստատ չպետք է լինել Մեզ մոտ ամենադիսկրիմինացված ու կտտանքների ենթարկվող խավը պրոֆեսսիոնալ, ինտելեկտուալ ու զարգացած մարդիկ են Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում ռազմաուսումնական ինքնաթիռ է կործանվել «Ցորենի մի հասկ լիներ, մի ափ սեր, մի քիչ կյանք, մանանեխի հատիկի չափ հավատք ու մի բուռ հող՝ ապրեինք...» Նազենի Հովհաննիսյան «Գերիների վերադարձ» բեմադրության իմաստն այն էր, թե իբր ռուսները գնացել են գերի բերելու ու չեն կարողացել Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել Ձեզ թվում է, որ նիկոլի մանեն ու ավինյանի գրասենյակը սխալվե՞լ են, երբ ասել են, որ ինքնաթիռով գերիներ են բերելու Haber7. Կարո՞ղ է արդյոք Թուրքիան Դոնբասում աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն «Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց, թե ում հետ կհամագործակցեն Պարզվել է երեկ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի հետևանքով տուժած 5 քաղաքացիների ինքնությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները կարող են բարձրանալ. Փորձագետ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Բոլոնիայի» դեմ խաղին Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել. գրասենյակի համակարգող Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում Արցախի տաղանդավոր երիտասարդների հետ էլի համագործակցություններ ու ծրագրեր ունեմ. Սիրուշո Ուշադիր լսեք իրեն իշխանություն հորջորջող խմբակի երկու կարկառուն ներկայացուցիչների հակասական հայտարարությունները գերիների մասին. Տեսանյութ Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Պետությունը կործանած ոչ մի խեղկատակ գորիների խնդիրը լուծել չի կարող․ Էդգար Ղազարյան Եթե համարում ենք, որ մենք չենք մեղավոր մեր դժբախտությունների համար, ուրեմն ոչ մի դաս չենք քաղում Գիտե՞ք՝ քանի անգամ ռազմական վերտալյոտը գնաց-եկավ․ տաքսու տակ չլում են «Ղարաբաղի հարստությունը նոր հնարավորություններ է ստեղծում». Թուրքիան ցանկանում է ներդրումներ անել Արցախում Պետությունը կործանած ոչ մի խեղկատակ գորիների խնդիրը լուծել չի կարող․ Էդգար Ղազարյան Մինչև բոլորս չդնենք մի կողմ ամեն ինչ ու չելնենք փողոցներ ու հրապարակներ, չի փոխվելու ոչինչ, իսկ թուրք նիկոլը շարունակելու է հայության ու Հայաստանի կործանումը Մի շտապեք վաճառել ձեր դոլարները

Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան

«Հրապարակ»ը ներկայացնում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հոդվածը․  

«Իմ խորին համոզմամբ՝ բո­լոր այն անհատները և քա­ղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջի­կայում էական քաղաքական դերա­կատարման հայտ ներկայացնել, պարտավոր են հանրությանը հստակ ներկայացնել առնվազն հետևյալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները.

ա) Տեղի ունեցած աղետի ծա­վալները:

բ) Առաջիկա ռիսկերի և վտանգների էությունն ու հնարավոր հետևանքները:

գ) Ինչպես խուսափել առկա մարտահրավերներից, կայունացնել վիճակը ու սկսել երկրի վերա­կանգնումը:

Հիմա, առավել բան երբևէ, հասա­րակության առաջ պետք է լինել բաց և հենց այդպես հասարակությանը մասնակից դարձնել բարդ և վճռո­րոշ քննարկումներին: Ուստի, ինքս առայժմ հակիրճ կանդրադառնամ վերոնշյալ հարցերին:

Հայաստանի վաղը որոշվում է այսօր

Անկախություն ձեռք բերելուց երեսուն տարի անց մենք ստիպված ենք ամեն ինչ սկսել գրեթե զրոյից՝ կառուցել անվտանգային նոր համակարգ, արդյունավետ համագործակցության բանաձևեր գտնել մեր հիմնական և բնական դաշնակից ՌԴ-ի հետ, վստահելի և գործընկերային հարաբերություններ ստեղծել հարևանների ու արտաքին աշխարհի հետ, Արցախի հարցում հայանպաստ լուծման նոր ուղիներ գտնել և այլն: Միայն այսքանը բավարար է՝ գի­տակցելու համար ազգային ճգնաժա­մի խորությունը:

Ահռելի կորուստները զգալի ռիսկեր են պարունակում՝ տնտե­սության անկում, ֆինանսական շուկայի անկայունություն, սոցիալա­կան լարվածության աճ և բազում այլ խնդիրներ: Սա մեր իրականությունն է՝ նկարագրված հնարավորինս մեղմ: Մի իրականություն, որի ամենավտանգավոր սպառնալիքը, ըստ իս, պարտվածի հոգեբանության ծուղակն է, որի մեջ կարող ենք հայտնվել ազգովի: Չլուծենք այս խնդիրը՝ չենք կարողանալու լուծել որևէ այլ կարևոր կենսական խնդիր: Պատմության ընթացքում բոլոր պետություններն ունեցել են թե՛ տա­պալումներ, թե՛ պարտություններ: Շա­տերը կանգնած են եղել ընդհանրա­պես լինել-չլինելու խնդրի առջև: Եվ բոլոր այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք իրենց մեջ ուժ են գտել «հաղթելու» սեփա­կան պարտությունը, որոնք արել են անհրաժեշտ հետևություններ, ան­պայման գտել են վերելքի ուղիները և այդկերպ հաջողել:

Հետպատերազմյան հանրային դիսկուրսում առկա էր ժամանակա­կից Հայաստանում հնչած կարևոր գաղափարներից մեկը՝ «հայ զինվորը չի պարտվել, հայ սպան չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել»: Եվ դա իսկապես այդպես է: Արդյոք հնա­րավոր չէ՞ այս մոտեցումը դարձնել ընդհանրական, բոլորիս միավորող՝ անկախ քաղաքական և այլ հա­յացքներից: Ինչո՞ւ մենք սա չենք անում: Այն հերոսությունները, որ ցուցաբե­րել են հայկական զինված ուժերը, մեր տղերքը, աննկարագրելի են, և հակառակորդը դա շատ լավ գիտի՝ մեզնից էլ լավ: Թշնամին ունեցել է հսկայական տեխնոլոգիական և քա­նակական առավելություն, թշնամին մեզ վրա հարձակվել է միջազգային տեռորիստական խմբավորումների և թուրքական զինված ուժերի հետ համատեղ և սրանով մեկտեղ կրել է զգալի մարդկային ու նյութական կորուստներ: Բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրա­ռել բարձր տեխնոլոգիական իր առա­վելությունը, պարտություն է կրել:

Աններելի են իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները՝ մեր անզո­րության և պարտության դատա­պարտված լինելու մասին: Ո՞ւմ օգտին են նրանք խաղում: Դրա փոխարեն անհրաժեշտ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հազարավոր ահաբեկիչնե­րի ներգրավման հարցը: Ադրբեջանն ամեն օր մեզ սպառնում է և՛ միջազգա­յին արբիտրաժներով, և՛ դատերով, ու եթե այդ սպառնալիքներին չլինի համարժեք հակադարձում, ապա վա­ղը Հայաստանը կհայտնվի էլ ավելի բարդ իրավիճակում: Մենք, ունենալով Մինսկի խմբի համանախագահների և մի շարք այլ երկրների հրապարա­կային փաստումը, որ մեր դեմ կռվելու նպատակով Ադրբեջանը հազարավոր վարձկան ահաբեկիչների է բերել տա­րածաշրջան, չենք կարողանում դրան տալ քաղաքական և իրավական զարգացում: Աշխատո՞ւմ ենք Սիրիա­յի իշխանությունների, արաբական աշխարհի, մեզ բարեկամ այլ երկրնե­րի հետ: Աշխատո՞ւմ ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպու­թյունների, հակաահաբեկչական կենտրոնների, սփյուռքի լոբբիստական կառույցների հետ: Նման հստակ խնդիր ձևակերպե՞լ ենք, դիվանագի­տական խողովակներով աշխատո՞ւմ ենք: Անվերջ կարելի է թվարկել աշխա­տանքի ճակատները: Սա Ադրբեջանի վրա ճնշման՝ այս պահին մեր եզակի ուժեղ հաղթաթղթերից մեկն է:

Աշխարհին ուղղված մեր ուղերձները

Հետպատերազմյան Հայաստանից և Արցախից պետք է ուղերձներ հղվեն հայությանը և ողջ աշխարհին: Այդ գործն անթույլատրելիորեն ուշանում է: Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ.

ա) Մենք չենք ընկալում մեզ պարտված:

բ) Մենք կենսունակ պետություն ենք և վստահ վերականգնվելու ենք՝ որպես տարածաշրջանի լիարժեք դե­րակատար:

գ) Ունենք համահայկականության նոր գաղափարներ և հեռուն գնացող ազգային նպատակներ:

Արցախից նույնպես պետք է հնչեն ուղերձներ՝ Հայաստանին, սփյուռքին և միջազգային հանրությանը, որքան էլ այն այսօր անհաղորդ թվա: Պետք է հնչեն Արցախի կենսունակության վերաբերյալ հստակ ձևակերպումներ և միջազգային քաղաքականության ակտիվ մասնակից լինելու համոզմունք պարունակող կոչեր: Սա պետք է դառնա հայկական երկրորդ պե­տության օրակարգը, որպեսզի հնարա­վոր լինի աշխատել և այդ խնդիրներին տալ գործնական լուծումներ: Իսկ այն, որ դա պետք է արվի, կասկածից վեր է:

Հայաստանում և Արցախում պետք է լինի խաղաղության և վերելքի հստակ որոշում, որի առանցքում մեր մարտունակության և անվտանգային համակարգի էական ուժեղացումն է: Հայի արժանապատվության և ինքնավստահության վերականգնումը պետք է սկսվի այդ որոշումից: Պե­տության մեջ որակական փոփո­խությունները և իրավիճակը փոխե­լու վճռականությունը միայն կարող է դառնալ ազդակ աշխարհասփյուռ հայությանը՝ մեջքն ուղղելու, միա­վորվելու, նոր նպատակներ ձևա­կերպելու և ավելի վճռականորեն, միասնական աշխատելու ազդակ: Իսկ այդ փոփոխությունների սկզբնակետը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի և այս ապաշնորհ իշխանությունների հեռա­ցումն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan