Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ

«Միայն 100.000 դրամը դարձել է 300.000». Սերգեյ Ղահրամանյանը՝ ավտոկայանատեղիների վճարի դրույքաչափերի մասին

Ազգային ժողովը հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից ներկայացված ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Փոխվել է օրենքի վերնագիրը, այսուհետ այն կոչվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենք։

Օրենքի 10-րդ հոդվածը, որով սահմանվում են ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը՝ նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`

  • յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ
  • յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2 500 դրամ ներառյալ
  • մեկ շաբաթվա համար` մինչև 5 000 դրամ ներառյալ
  • մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ
  • մեկ տարվա համար` մինչև 300 000 (100 000 դրամի փոխարեն) դրամ ներառյալ:

Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ սա «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքն է և սահմանվում է գումարի առավելագույն չափը, բայց ամեն համայնք կարող է ընտրել իր համայնքի գումարը, բայց առավելագույնը չպետք է գերազանցի:

«Հիմա ամեն օրվանը, ամսվանը չի փոխվել, միայն 100.000 դրամը դարձել է 300.000, և սա միայն Երևանում գործող ծառայողական ավտոկայանատեղիների հետ է կապված, որ տրամադրում են ֆիրմայի, առևտրային գործունեություն իրականացնողների, և այլն: Այդտեղ գինը 80.000-100.000 դրամ էր սահմանվում, սակայն կարելի է ասել, որ դա համայնքի համար է, և համայնքի բնակիչը պետք է շահեկան վիճակում լինի, ու եթե չի կարողանում նա մեքենա կայանել, տրասնպորտով է շարժվում, ու հավելյալ գումարը մի տեղից ուղղվում է մեկ այլ տեղ: Եվ 20 մետր տարածությունը, որ տրվում է որպես կայանատեղի, հիմա արդեն հնարավորություն ունեն տրամադրելու 250.000-300.000 դրամով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ղահրամանյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ այս տարի գների հետ կապված ոչինչ չի փոխվելու:

«Ամեն տարի համայնքի ավագանին բյուջե է հաստատում, ինչպես նաև տեղական վճարները, տուրքերը, և այս տարվանն արդեն հաստատվել է ու չի փոխվելու: Գներում էլ ոչինչ չի փոխվել: Օպերայի կայանատեղիում ժամը 300 դրամ էր, ու այն չի էլ փոխվել: Սա միայն հնարավորություն է ստեղծում, որ այս տարվա դեկտեմբերին հաջորդ տարվա համար հաստատվի: Կարծում եմ՝ Երևանի դեպքում 300.000 դրամը կօգտագործվի»,- նշեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan