Ես ՄԵԶ չեմ ճանաչում, այս ի՞նչ ենք դարձել, ինչի՞ ենք վերածվել

Դիտել նաև
Գլուխները պատով են տվել, պատը՝ գլխովը, Իշխան Սաղաթելյանն իմ ընկերն է. Արթուր Վանեցյան
Գլուխները պատով են տվել, պատը՝ գլխովը, Իշխան Սաղաթելյանն իմ ընկերն է. Արթուր Վանեցյան
Սասուն Խաչատրյանը, Արթուր Դավթյանը ցմահ կզրկվեին իրավաբանական ծառայություններ մատուցելու իրավունքից. Ղազինյան
Այս օրհասական պահի հրամայական է՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ապագան, և դա մեր միակ օրակարգն է
Արթուր Դավթյանը դժգոհ է. 600 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաների աշխատանքի արդյունքը չի երևում
Ես ՄԵԶ չեմ ճանաչում, այս ի՞նչ ենք դարձել, ինչի՞ ենք վերածվել:
Նախկին թասիբով, ինքնասեր ու պատվախնդիր Հայից ոչինչ չի մնացել, կոմֆորմիզմը պատել է բոլորին, կոլաբորացիոնիստները վխտում են ամենուր, պաշտոն ու հնարավորություն են փնտրում պետական դավաճանության միջանցքներում, ծնկի գալիս ու համբուրում մարդասպանի ձեռքը՝ պաշտոն ստանալու ակնկալիքով:
Կույր ատելությունը քայքայել է մեր Ազգը, դեգրադացրել մեր միտքը, գաղափարը, թուրքին ծառայելը դարձրել է առավել ընդունելի, քան Հայրենիքի ու պետության համար կռվելը:
Ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք ուզում մեր կյանքից, ճակատագրից, բախտից: Ողբ ու անեծք, պետության կորուստ, անվտանգության փլուզում ու նոր ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: