Վրաստանում հոգևորականների ու հավատացյալների միջև ծեծկռտուքի հետևանքով մի քանի մարդ է տուժել՝ ընկելով պատշգամբից. Տեսանյութ Շիշ բռնողի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը. Լուսանկարներ Մանվելն ու Գագիկը չեկան։ Ո՛չ տանկերով և ո՛չ էլ ծաղիկներով։ Իսկ Առաջին նախագահն այսօրվա հայտարարությամբ «ռազմական հեղաշրջումը» որակել է որպես կործանարար երևույթ
9
Հայրենիքի փրկության շարժման անդամները շարժվում են դեպի Եռաբլուր. Տեսանյութ Ո՛չ մարտիության գրառում. Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակների կրթության գործում. Գարեգին Բ ուղերձը Արցախի ՊԲ թվով 124 սպա ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ֊գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ Խոսակցություններ կան, թե ադրբեջանցիները եկել են, դրոշ են տեղադրել․ պարզաբանում է Ազատամուտի համայնքապետը Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը. Տեսանյութ Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ (քաղաքական հանգուցալուծումների սցենարների մասին). ՀՀ բանակ, շարժվի՛ր Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշներով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքով. Տեսանյութ SOS. Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում Ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված Պատերազմ Արցխում
ՄԻՊ-ը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի. Mediaport Վրաստանում հոգևորականների ու հավատացյալների միջև ծեծկռտուքի հետևանքով մի քանի մարդ է տուժել՝ ընկելով պատշգամբից. Տեսանյութ Նիկոլամետների գույքագրում «Վաղը՝ 17:00-ին, Բաղրամյան պողոտա». Լևոն Քոչարյան 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան Վարդանյան Թուրքին բերել-հասցրել են Սյունիք, Գեղարքունիք, արդեն մտցնում են Տավուշ ու որոշեցիր վերակենդանանա՞լ․ Սևակ Հակոբյան «Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ». Նաիրա Զոհրաբյան Շիշ բռնողի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը. Լուսանկարներ Ուշադրություն. սպասվում է բուք Եթե փորձեն ԶՈւ ԳՇ տարածած հայտարարության հիմքով Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, առավել ևս՝ ձերբակալել, դա հայրենիքի դավաճանության շարունակություն կարելի է դիտարկել․ սահմանադրագետ Ամեն անգամ, երբ ձեզ մոտ կխոսեն Արցախից փախչող արցախցիների մասին, պատմեք նրանց Արսենի պատմությունը. Լուսանկար Մենք չունենք ոչ շռայլություն, ոչ էլ ժամանակ զբաղվելու տեսական պատմագիտական վարժանքներով 44-օրյա արցախյան պատերազմի հերոս Աբգար Նազարյանի հուշաքարը։ Հոգիդ լույսի մեջ մնա, Աբգար ջան Քեզ չեմ ներում, չեմ ներում 5000 մահը, Արցախի կորուստը ու երկրիս փլուզումը Մանվելն ու Գագիկը չեկան։ Ո՛չ տանկերով և ո՛չ էլ ծաղիկներով։ Իսկ Առաջին նախագահն այսօրվա հայտարարությամբ «ռազմական հեղաշրջումը» որակել է որպես կործանարար երևույթ Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11-ամյա ուղևորը հիվանդանոցում են Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում: Հիմա սպասում եմ ՊՆ-ի ու Տավուշի մարզպետի հերքմանը. Լուսանկարներ Ռազմական ոստիկանությունը հերքում է Արամ MP3 և Գուրգեն Դաբաղյան. «Թամզարա». Տեսանյութ Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը եւ կգնանք այդ ուղղությամբ. Իշխան Սաղաթելյան Իրանահայերի գումարները կրկնապատկելով՝ ուղարկվել են հիմնադրամներին․ ՀՅԴ-ն շան հաչոցներին ուշադրություն չի դարձնում. Տեսանյութ Պուտինը տեսաուղերձով շնորհավորել է բոլոր կանանց Մարտի 8-ի առթիվ. Տեսանյութ Կադրային նոր նշանակում ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում Փաշինյանը ղեկավարվող ոչնչություն է, Սորոսի, Ամերիկայի և Բրիտանիայի գործակալ. Կուրղինյան Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները Հայրենիքի փրկության շարժման անդամները շարժվում են դեպի Եռաբլուր. Տեսանյութ Երախտիքի խոսք եմ հղում Հայ Մայրերին, հատկապես՝ որդեկորույս. Գորիսի քաղաքապետի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին. Տեսանյութ Սիրելի՛ կանայք, բոլորիդ ցանկանում եմ հոգու ներդաշնակություն, անկոտրում կամք և ուժ՝ ապրելու և ազգն ապրեցնելու համար. Խնձորեսկի գյուղապետարան Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը Այնպես վառ էր լեռնադստեր դեմքը բաց. ՇՆՈՐՀԱՎՈՐ «Երևի Ալիևը թույլ չի տալիս, որ Փաշինյանը գա Արցախ». Շուշիի քաղաքապետ Պարզ է նաև, որ մտավոր ու բարոյական արժեքներով առաջնորդվող հայն անկարող է Հայրենիքից մնացած վերջին բեկորները փրկել փոխըմբռնման ճանապարհով Դուք չհանձնվեցիք, որ մենք ունենանք երջանիկ ու խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է. և երբ պահն եկավ, դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը 2018-ի ապրիլի 11 - ԱՐՏԱՀԵՐԹ նախագահական ընտրություններ Ադրբեջանում, իսկ մի քանի օր հետո հեղափոխություն Հայաստանում. Իսկերը մի քանիսն են «Զուգընկեր ամեն ինչում»․ Լևոն Քոչարյանը լուսանկար է հրապարակել «Նրանք մեր համար կան ու մնալու են մեր ազգի ընտրյալները». Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ Կնոջ վրա դրված է կրկնակի պատասխանատվություն ապագայի համար, կինն ունի հստակ առանձնահատկություն՝ Աստծո կողմից տրված․ կինն է ապահովում մարդկության ապագան․ Լ․ Ալավերդյան Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին. Հայրենիքի փրկության շարժում Կին պատգամավորներն այս տարի Մարտի 8-ին ԱԺ-ից նվեր չեն ստանա Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով Լուսանկարում գերթանկարժեք ու գերանիմաստ բուկլետային պատվիրակության անդամ Մարտին Թոփալյանն է, ով հրճվանքով նկարվում է այլ երկրների տաղավարներում եղած զենքի հետ Շնորհավորելուց առաջ այնպես ապրեք, գործեք ու վարվեք, որ շնորհավորելու բարոյական իրավունք ունենաք Արայիկ Հարությունյանը ասել է, որ ցանկանում է ինքնասպան լինել Նախորդ տարիների սովորական շնորհավորանքների փոխարեն. Արմեն Աշոտյան Այն քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն այսօրվա վարչապետի կողմից կազմակերպվող ընտրություններին, կլեգիտիմացնեն արցախյան պարտությունը. Ավետիք Իշխանյան. Տեսանյութ Արա այ թուրքեր, մինչև վերջին կոպեկ հետ եք տալու ձեր լափածը

Հայերի տեսակները. վարկած. Լուսանկար

Մեր ողջ պատմության ընթացքում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հայերը եղել են բաժանված ժողովուրդ՝ տարբեր մենթալ ու քաղաքական դիմագծերով: Պատմական որոշ ժամանակներում անգամ երկուսից ավել մասերի էլ են բաժանված եղել՝ հայ քաղքեդոնականներ, հայ հակաքաղքեդոնականներ ու մուսուլման հայեր: Խլաթի սուլթանության ճարտարապետական ժառանգության վրա ընդամենը մեկ հայացք գցելու դեպքում պարզ է դառնում նրանց հայկական դիմագիծն, անգամ հայազգի սուլթաններ են եղել՝ Դանիշմենդիները: Նաև էպոսում Սասուցի Դիվիթն ու Մսրա Մելիքը եղբայրներ են, դեպքերն էլ Խլաթի տարածաշրջանում էին ընթանում, բայց դա մի կողմ դնենք, դա չի մեր վարկածի թեման, կենտրոնանանք քրիստոնյա հայերի քաղաքակրթական տեսակների վրա:

2018 թվականի իշխանափոխությունն ու այսօրվա քաղաքական բանավեճերը մեզ խնդրի առաջ են կանգնեցրել: Իշխանության եկածները կարծես թե մեր իմացած հայերը չեն, դրանք այլ տեսակ են, այլ մենթալիտետ ու արժեքներ ունեն ու պայմանական "սորոսը" չէր կարող նրանց հնարել, ընդամենը կարող էր քաղաքական փաթեթավորում տալ, ոչ ավելին։
Այդ դեպքում ովքեր են այդ "նոր հայերը", որտեղից են հայտնվել։

Մինչ ռուսների գալը, 1828-ից առաջ, քաղաքական իմաստով կար երկու տեսակի հայ՝ պարսկահայ ու օսմանցի հայ։ Բնական է, որ նրանց քաղաքական պատկերացումներն ու աշխարհընկալումները տարբեր էին, տարբեր էին նաև նրանց կարգավիճակները։ Եթե Պարսկաստանում հայերն ունեին ինքնավարություն Արցախի ու Սյունիքի մելիքների ինստիտուտի տեսքով ու զորամիավորումներով, ապա օսմանահայերն անգամ զենք կրելու ու ձի նստելու իրավունք չունեին։

Բնականաբար, օսմանահայերն էլ իրենց հերթին միատեսակ չէին, օրինակ Սասունի ու Մուշի հայերը նույնպես որոշակի ինքնավարություն էին պահպանել ու պարբերանար ապստամբում էին, կար նաև Վանի հայերի քաղաքական տեսակը։ Կար Ախթամարի կաթողիկոսություն, որտեղ ազգային քաղաքական ծրագրեր էին փորձում իրականացնել ու օսմանյան -պարսկական պատերազմների ժամանակ շատ վանեցիներ գաղթում էին Պարսկաստան ու այնտեղից,1828-ից հետո, արդեն որպես պարսկահայեր բնակվում Արևելյան Հայաստանում ու նաև Արցախում։ Պատահական չի, որ այսօրվա շատ արցախցիներ Վանի ծագում ունեն։

Սա գրում եմ նրա համար, որ պարսկահայեր-օսմանահայեր ասվածը խիստ պայմանական բաժանում է, դրանով նկատի ունեմ ընդամենը մենթալիտետն ու աշխարհընկալումը։

Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում "օսմանցի" ասվածը։ Իսկական օսմանցին թուրքը չէր, ավելին, իսկական թուրքերը Օսմանյան կայսրությունում արհամարված տարրեր էին։ Նրանց հիմնական մասն այսօրվա ալեվիներն են։ Իսկական օսմանցին բյուզանդիայի քաղաքական ժառանգորդներն էր, արյունով հիմնականում կրոնափոխ քրիստոնյա։ Օսմանյան կայսրության կորիզը կրոնափոխներն էին։ Քրիստոնյա Բյուզանդիայի քաղաքական պրոյեկտի տապալումից հետո ստեղծվեց մուսուլման Բյուզանդի։ Կրոնափոխ հույներն դրանով իրենց վրեժն էին լուծում կաթոլիկներից, որոնք տապալել էին Բյուզանդիան։ Այս վարկածի վրա ևս կանգ չեմ առնի, այս թեմայի վերաբերյալ կարելի է գտնել շատ լուրջ գիտական գրականություն։ Միայն մի փաստ նշենք, երբ օսմանցիները պաշարել էին Կոնստանդնապոլսը, Հռոմի պապը (որը պահանջում էր, որ բյուզանդացիները հրաժարվեն ուղղափառությունից ու կաթոլիկություն ընդունեն), 200 զինվոր է ուղարկում քաղաքը պաշտպանելու համար,այդ ժամանակ հույները հավաքվել էին Սոֆիայի տաճարի դիմաց ու վանկարկում էին, որ "որ թուրքական չալման ավելի լավ է, քան պապի տիարան":

Դեռ Բյուզանդիայի ժամանակ կային կայսերական հայեր՝ քաղքեդանականները, և հայ ազգայինները՝ հակաքաղքեդոնականները, որոնց հովանավորում էին պարսիկները, հետո արաբները, հետո մոնղոլները, որպեսզի կտրեն իրենց թշնամի Բյուզանդիայից։ Օրինակ, Եգիպտոսում քաղքեդոնական քրիստոնյաներին հենց այդպես էլ անվանում էին, մելկիտներ, այսինքն մելիքի՝ կայսեր հպատակներ։ Բյուզանդահպատակ հայերին այլ կերպ էին անվանում, չնայած կարելի էր նույն կերպ՝ մելկիտներ անվանել։

Քաղքեդոնականներին այն ժամանակ անվանում էին "հայ հոռոմներ", այսինքն հայ հռոմեացիներ, կայսրության հպատակ հայեր։ Այսօր այդ անվանումն են կրում ադրբեջանցիների մի հատվածն՝ այրումները ("այրում" անվանումն առաջացել է "հայ հոռոմից" ), դրանք իսլամ ընդունած հայ քաղքեդոնականներն էին։ Իմիջիայլոց, առաջին դավանափոխ հայերը պավլիկյաններն էին, որոնց մնացած քրիստոնյաները դաժանորեն հալածում էին, նույնը տեղի ունեցավ Բոսնիայի պավլիկյանների՝ բոգոմիլների հետ, որոնք չդիմանալով մյուս քիստոնյաների հալածանքներին, ինքնակամ իսլամ ընդունեցին։ Դրանք են այսօրվա բոշնիակների՝ Բոսնիայի մուսոլմանների հիմնական հատվածն են։

Այսպիսով, հայկական մենթալիտետի մեջ եղել է պայմանական երկու քաղաքական մտածողության կրողներ՝ կայսերական՝ ժամանակին բյուզանդիական, հետո օսմանյան՝ օսմանահպատակներ, և ազգայնականներ, որոնց պայմանական անվանենք պարսկահայեր։

Պայմանական օսմանցի հայի կոդն էր "հպատակվեմ, հանգիստ ապրեմ, առնեմ-ծախեմ", իսկ պայմանական պարսկահայինն՝ ինքնավար քաղաքական պրոյեկտ ստեղծելն էր։ Պատահական չի, որ հայկական պետականության պրոյեկտը 18-րդ դարում ծնվել էր Արցախի ու Սյունիքի մելիքների կողմից, իսկ մինչ այդ այդ գաղափարն էին առաջ տանում Ջուղայի վաճառականները։

Բնական է, որ դա գենետիկական կոդ չի, այլ քաղաքական մտածողություն է։ Օսմացի հայի հետնորդը կարող է կրել պայմանական պարսկահայի քաղաքական կոդեր, և հակառակը, ինչպես այսօրվա Արցախի նախագահն է, ու ոչ միայն նա։

Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական բանավեճերը կարելի է դիտարկել նաև այս կոնտեքստում՝ երկու քաղաքական մտածողություն ունեցող հոսանքների պայքար։ 2018-ին իշխանության եկան պայմանական օսմանահպատակները՝ "ենթարկվեմ, հանգիստ ապրեմ, առնեմ-ծախեմ" կոդերով։ Պայմանական պարսկահայերն, այսօր, ժամանակավորապես պարտություն են կրել։

Նորից եմ կրկնում, սա ընդամենը վարկած է, բաժանումն էլ պայմանական։ Դա բացարձակապես ծագումնաբանական բաժանում չի, այլ ընդամենը քաղաքական մտածողության բաժանում, կամ քաղաքական մտածողության ծագումնաբանություն։

 
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan