Մանրամասներ՝ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի սպանությունից

Դիտել նաև
Տարոն Մարգարյանին եւ Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
Գալուստ Սահակյանի թոռնուհին նշանադրվել է
ՀՀ նախկին իշխանությունները միակողմանի զիջումների առաջարկ չեն արել. Բակո Սահակյան
Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն․ մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ. լուսանկար
Եթե կարդաք Ռ. Քոչարյանի «Կյանք եւ Ազատություն» գրքի այս հատվածները, ապա կհասկանաք, թե ինչու են կարմիրով նշված սրիկաները հիմա վրեժ լուծում. Լուսանկար
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:
Դեպքի վայր են մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: