Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր Հայաստանի համահայկական հիմնադրամ փոխանցած դոլարները յուրացվել են գործող իշխանությունների կողմից Նաիրին հրաժարվեց գերի ընկնելուց, հեռախոսը փոխանցել է ընկերոջն ու ասել. «Ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ»
8
ՈՒՂԻՂ․ Հայրենիքի փրկության շարժման անդամները շարժվում են դեպի Եռաբլուր Ո՛չ մարտիության գրառում. Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակների կրթության գործում. Գարեգին Բ ուղերձը Արցախի ՊԲ թվով 124 սպա ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ֊գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ Խոսակցություններ կան, թե ադրբեջանցիները եկել են, դրոշ են տեղադրել․ պարզաբանում է Ազատամուտի համայնքապետը Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը. Տեսանյութ Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ (քաղաքական հանգուցալուծումների սցենարների մասին). ՀՀ բանակ, շարժվի՛ր Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշներով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքով. Տեսանյութ SOS. Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում Ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված Պատերազմ Արցխում
Իրանահայերի գումարները կրկնապատկելով՝ ուղարկվել են հիմնադրամներին․ ՀՅԴ-ն շան հաչոցներին ուշադրություն չի դարձնում. Տեսանյութ Պուտինը տեսաուղերձով շնորհավորել է բոլոր կանանց Մարտի 8-ի առթիվ. Տեսանյութ Կադրային նոր նշանակում ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում Փաշինյանը ղեկավարվող ոչնչություն է, Սորոսի, Ամերիկայի և Բրիտանիայի գործակալ. Կուրղինյան Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները ՈՒՂԻՂ․ Հայրենիքի փրկության շարժման անդամները շարժվում են դեպի Եռաբլուր Երախտիքի խոսք եմ հղում Հայ Մայրերին, հատկապես՝ որդեկորույս. Գորիսի քաղաքապետի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին. Տեսանյութ Սիրելի՛ կանայք, բոլորիդ ցանկանում եմ հոգու ներդաշնակություն, անկոտրում կամք և ուժ՝ ապրելու և ազգն ապրեցնելու համար. Խնձորեսկի գյուղապետարան Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը Այնպես վառ էր լեռնադստեր դեմքը բաց. ՇՆՈՐՀԱՎՈՐ «Երևի Ալիևը թույլ չի տալիս, որ Փաշինյանը գա Արցախ». Շուշիի քաղաքապետ Պարզ է նաև, որ մտավոր ու բարոյական արժեքներով առաջնորդվող հայն անկարող է Հայրենիքից մնացած վերջին բեկորները փրկել փոխըմբռնման ճանապարհով Դուք չհանձնվեցիք, որ մենք ունենանք երջանիկ ու խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է. և երբ պահն եկավ, դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը 2018-ի ապրիլի 11 - ԱՐՏԱՀԵՐԹ նախագահական ընտրություններ Ադրբեջանում, իսկ մի քանի օր հետո հեղափոխություն Հայաստանում. Իսկերը մի քանիսն են «Զուգընկեր ամեն ինչում»․ Լևոն Քոչարյանը լուսանկար է հրապարակել «Նրանք մեր համար կան ու մնալու են մեր ազգի ընտրյալները». Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ Կնոջ վրա դրված է կրկնակի պատասխանատվություն ապագայի համար, կինն ունի հստակ առանձնահատկություն՝ Աստծո կողմից տրված․ կինն է ապահովում մարդկության ապագան․ Լ․ Ալավերդյան Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին. Հայրենիքի փրկության շարժում Կին պատգամավորներն այս տարի Մարտի 8-ին ԱԺ-ից նվեր չեն ստանա Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով Լուսանկարում գերթանկարժեք ու գերանիմաստ բուկլետային պատվիրակության անդամ Մարտին Թոփալյանն է, ով հրճվանքով նկարվում է այլ երկրների տաղավարներում եղած զենքի հետ Շնորհավորելուց առաջ այնպես ապրեք, գործեք ու վարվեք, որ շնորհավորելու բարոյական իրավունք ունենաք Արայիկ Հարությունյանը ասել է, որ ցանկանում է ինքնասպան լինել Նախորդ տարիների սովորական շնորհավորանքների փոխարեն. Արմեն Աշոտյան Այն քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն այսօրվա վարչապետի կողմից կազմակերպվող ընտրություններին, կլեգիտիմացնեն արցախյան պարտությունը. Ավետիք Իշխանյան. Տեսանյութ Արա այ թուրքեր, մինչև վերջին կոպեկ հետ եք տալու ձեր լափածը Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր «Ես չեմ ընդունում շնորհավորանք իմ որդուն սպանողից». զոհված զինծառայողի մայրն արձագնքել է Նիկոլ Փաշինյանի շնորավորանքին Խաղաղություն, երջանկություն եմ ձեզ մաղթում և հավատ՝ հանուն վաղվա հաղթանակների. Սեյրան Օհանյան Զզվելի ես, նողկալի ես, որ քո արածից հետո դեռ համարձակվում ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին…Գեղամ Նազարյան Քանի որ ՀՀ-ում միշտ կլինեն Քոչարյանի նման մարդիկ, Ադրբեջանը պետք է անընդհատ ուժեղացնի իր բանակը. Էլխան Շահինօղլու Յուրահատուկ ցինիկ պետք ա լինես, որ նման ձևակերպում օգտագործես էն պարագայում, երբ էդ նույն տղերքը զոհվել են քո կազմակերպած դավադրության արդյունքում Հայաստանի համահայկական հիմնադրամ փոխանցած դոլարները յուրացվել են գործող իշխանությունների կողմից «Դա պարզապես, չէ՛ր կարող չբերել իր տրամաբանական եւ օրինաչափ ավարտին՝ վերջին». Արտյոմ Մարկոսյան Ներե՛ք մեզ, որ թեև կյանքներս անգամ չխնայեցինք հայրենիքի ու մեր սրբությունների համար, բայց չկարողացանք պարգևել ձեզ խաղաղ երկիր. Քաջարանի համայնքապետի ուղերձը Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը․ Արմեն Սարգսյան Ու՞մ կարծիքն է հայտնել Գռզոյի թրքուհին Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրանում պետության հիմքերը․ Արման Թաթոյան շնոհավորել է կանանց Տոնդ շնորհավոր, սիրելի Հասմիկ. Ես քեզ չեմ ճանաչել, բայց դու քո կյանքը տվեցիր, որ մենք ապրենք Ուրեմն, եթե պատերազմը պլանավորված էր, ապա դա եղել է վերըթվարկած երկրների կոնսենսուսով Նենց եք ասում, որ 17-ի գործողությունները երկարացնում են կապիտուլյանտի իշխանությունը, ոնց որ ձեր անգործությունը այն կրճատում է Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն…Կարին Տոնոյան Ինչ ֆուտբոլ դիտել այսօր Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք. մահացել է 8 մարդ Փաշինյան Նիկոլ Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում, դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացեք. Ա. Բախշյան Այսօր ես հատուկ շնորհավորում եմ իրավունքի ոլորտում իրենց տևական ու արդյունավետ գործունեությամբ, նաև անդավաճան սկզբունքայնությամբ օրինակելի դարձած ութ կանանց

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում իր երեք ամիս առաջ ընդունած որոշումը

Հակասահմանադրական ճանապարհով համալրված ՍԴ կազմին թույլատրված կամ հանձնարարված է գործել զրոյական կետից որպես փաշինյանական զրոյական կետի քաղաքականության բաղկացուցիչ, թույլատրված է շրջանցել սահմանադրական լուծումները և որոշումներ կայացնել այնպես, ինչպես կցանկանան, երբ կցանկանան՝ անտեսելով Սահմանադրությունը` չընդունելու համար այնպիսի որոշումներ, որոնք կարող են գրգռել Փաշինյանին /օրինակ՝ այն գործերով, որոնք առնչվում են մարտի 1-ի հայտնի գործին, կամ կարող են խոչընդոտել նրա դավադիր կործանարար նպատակների իրականացմանը/:

ՍԴ դիմող սուբյեկտները, նրանց ներկայացուցիչները, մասնագիտական շրջանակները «Փաստինֆո»-ին ահազանգում են՝ ՍԴ նորացված կազմի որոշումների մասնագիտական որակը, մեղմ ասած, շրիշակից ներքև է: Բացի այդ՝ գրեթե բոլոր որոշումներով պահպանված չեն ոչ ընթացակարգերը, ոչ ժամկետները: Կարճ ասած՝ վիճակը ողբալի է։

Որպես թարմ օրինակ ՀՀ նախկին պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Միքայել Հարությունյանի դիմումի ոդիսականն է. ՍԴ-ն որոշել է կարճել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով պարոն Հարությունյանի դիմումի հիման վրա գործի քննությունը։ Կարելի է կարծել, որ սովորական բան է, եթե չլինեին մի շարք եթեներ։ Բանն նրանում է, որ այս որոշումը կայացվել է Սահմանադրական դատարանի մասին օրենքով այս դիմումների դիմումների քննության համար նախատեսված 6 ամսյա առավելագույն ժամկետի ավարտից մեկ օր առաջ, այն պատճառաբանությամբ, որ դիմումը ՍԴ է ներկայացվել օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետից 1 օր ուշ /և դա այն դեպքում, երբ հենց իրենք են խախտել դիմումը վարույթ ընդունելու սահմանված ընթացակարգերը՝ խախտելով դիմումատուի իրավունքները/։

Մարդը հուլիսի 23-ին դիմում է ներկայացնում ՍԴ, նոյեմբերին բոլոր ժամկետների և ՍԴ օրենքի խախտմամբ դիմումն ընդունվում է վարույթ, նշանակվում է դատաքննության օր, զեկուցող, կողմերը ներկայացնում են բացատրություններ, պատրաստվում է ՍԴ որոշման նախագիծ, այն շրջանառվում է, կազմակերպվում է ներկայացված նախագծի քննարկում և նոր միայն դրանից հետո, դատաքննությունը սկսելու պահին, ՍԴ-ն հանկարծ պարզում է, որ դիմումը ներկայացվել է ՍԴ սահմանված ժամկետների խախտմամբ, վերջնաժամկետը հուլիսի 20 էր, իսկ ներկայացվել է հուլիսի 23-ին։ Հարց է առաջանում՝ նշվածը չիմացության, անգրագիտության, թափթփվածության, բարդակի արդյունք է թե՞ հանձնակատարություն:

Հարցի պատասխանը ստանում ես, երբ պարզում ես, որ դիմող սուբյեկտը մարտի 1-ի հայտնի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն է և ուշադրություն ես դարձնում գործի ընթացքին։ Այսպես, հիշյալ դիմումը ՍԴ է մուտքագրվել 2020 թվականի հուլիսի 23-ին: Դա այն ժամանակահատվածն էր, երբ ՍԴ-ը հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում կազմաքանդվել էր, դադարեցվել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները և նրան փոխարինում էր ՍԴ տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը: Իսկ վերջինը, ինչպես զանգվածային լրատվամիջոցներից է հայտնի, երկար ժամանակ իրեն շեքսպիրյան ոճով հարց էր տալիս` ստանձնե՞լ, թե՞ չստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը: Ինչպես հետագա ընթացքը ցույց տվեց, նրա դրսևորած անգործությունը ոչ թե չիմացություն էր, այլ հստակորեն միտված էր այդ ժամանակահատվածում ՍԴ մուտքագրված կոնկրետ դիմումներին ընթացք չտալուն /իր կամքով, թե հարկադրաբար` հետագա քննության խնդիր է/:

Մ. Հարությունյանի դիմումին ընթացք է տրվում ՍԴ օրենքի բոլոր ժամկետների խախտմամբ: Որոշում են դիմումն ընդունել քննության 2020 թվականի նոյեմբերի 30-ին /ՍԴԱՈ-227 աշխատակարգային որոշում/, այն դեպքում, երբ այդ հարցը պետք է որոշվեր առնվազն 2020 թվականի օգոստոսին, գործով նիստը նշանակում են 2021 թվականի հունվարի 19-ին, գործի նյութերը ուղարկում են կողմերին, ստանում բացատրություններ, լրացուցիչ նյութեր, Արման Դիլանյան և Վահե Գրիգորյան զույգը նախապատրաստում են այնպիսի որոշման նախագիծ, որը բացարձակապես չի բխում Սահմանադրությունից, նշված նախագծի դեմ բերվում են ՍԴ որոշ դատավորների անառարկելի դիտողությունները, նախագիծը ՍԴ որոշ դատավորների զարմանքն է անգամ առաջացնում՝ անհետևողականության, պրիմիտիվիզմի, հակասականության առումով։ Հետագայում՝ երկար-բարակ քննարկելուց, ժամանակ ձգելուց և ժամկետը սպառելուց հետո՝ տվյալ գործով նիստի օրը, հավանաբար հակափաստարկների բացակայությունից դրդված, «հանկարծակի հայտնաբերում են», որ այդ դիմումին ի սկզբանե պետք է ընթացք չտրվեր և հունվարի 19-ին ՍԴ աշխատակարգային որոշմամբ կարճվում է գործի վարույթը․ այն հիմքով, որ բացահայտվել է գործի քննությունը մերժելու հիմքեր։ ԱՆհասկանալի է ինչ է բացահայտվել՝ երբ առաջին իսկ օրը այդ փաստը եղել է ՍԴ-ի տրամադրության տակ և երկրորդ ՍԴ-ի աշխատակազմին պահանջվել է 6 ամիս, որպեսզի բացահայտեն, որ դիմումը ներկայացվել է 3-օր ուշացումով։

Իսկ նշված դիմումով բարձրացված էր տարիներով լուծման կարոտ լրջագույն սահմանադրական խնդիր, որը ՍԴ քաղաքական կապանքների մեջ գտնվող կազմը որոշեց չլուծել՝ ինքն իրեն դնելով մասնագիտական անարժանապատիվ դրության մեջ: Չնայած, ի՞նչ մասնագիտական արժանապատվություն պահանջես հակասահմանադրական կազմից: Ինչպես երկիրն է կործանարար քաոսի մեջ, այնպես էլ՝ օրվա իշխանության վերակազմավորած հակապետական կառույցները: ՍԴ-ն անօրինական է ճանաչում երեք ամիս առաջ իր իսկ ընդունած որոշումը։ Այսպես է լինում երբ կրպակ կառավարելու ունակություն չունեցողը նիկոլի ձեռամբ դառնում է ՍԴ նախագահ։

Եթե մի քիչ հետևողական լինենք կարող ենք փաստել, որ գործ ունենք բացահայտ վատնման փաստակազմի հետ։ Այս գործի վրա ըստ էության փաստացի միլիոնավոր անտեղի դրամներ են ծախսվել, այն պատճառով, որ 6 ամիս շարունակ ՍԴ-ում մի կենդանի էակ չի եղել, որ նկատեր օրենքի խախտմամբ վարույթ ընդունելը։

Նորից նույն հարցը, այս ամբողջը չիմացության, անգրագիտության, թափթփվածության, բարդակի արդյունք է թե՞ հանձնակատարություն է․ պատասխան՝ այդ բոլորի արդյունք է։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan