Գիտե՞ք ինչու է արևմուտքը և սորոսածին ուժերը պարտադրել թուրք նիկոլին առաջին հերթին ձերբակալել Նախագահ Քոչարյանին Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. քաղաքագետը լուծում է առաջարկում «Մարտի 1»-ը պատվիրված դատավարություն է, որի շահառուներից մեկը Թուրքիան է և որի միջոցով խնդիր է դրվել գերության մեջ պահել ՀՀ անվտանգությունը. Անդրանիկ Թևանյան
2
Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է՝ ուղիղ Իրավիճակը հետևյալն է. Ցավում եմ որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեղնողը նախագահի համար գերակայող եղան ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԻՑ և ԲԱՆԱԿԻՑ Ըստ Արմեն Սարգսյանի տարածած հաղորդագրության՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը սույն թվականի մարտի 4-ին կմտնի ուժի մեջ Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատների ակցիան. Տեսանյութ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց. Տեսանյութ Սարգսյանը և Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը «Սուքիասյան, Աբազյան, Խաչատրյան. առանց այս եռյակի ներկայում Հայաստանում որևէ կարևոր որոշում չի կայացվում. նրանց առաջադրանքը մի քանի ամսով Փաշինյանին իշխանության ղեկին պահելն է». Գաբրելյանով Երկու միտինգ, սակայն տարբեր բովանդակություն ու ձևաչափ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով. ԳՇ հայտարարությունը Պատերազմ Արցխում
ՄԻՊ-ի կողմից դատախազություն ներկայացված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, զինվորականներին խաղից հանելով, վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը, ինչի մասին այդքան խոսում են Թուրքիայում և Ադրբեջանում Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին «Արմեն Սարգսյանը փաստացի հեռացրեց Օնիկ Գասպարյանին ու երկիրը կանգնացրեց շատ վտանգավոր դրության առաջ». Նարեկ Սամսոնյան «Հանրապետության նախագահը պետք է հաշվի առնի հետևյալը»․ Արա Զոհրաբյան Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի. նախագահի գրասենյակ Գիտե՞ք ինչու է արևմուտքը և սորոսածին ուժերը պարտադրել թուրք նիկոլին առաջին հերթին ձերբակալել Նախագահ Քոչարյանին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ: Բաքու՞ ես ուղարկել համաձայնեցման. Արմեն Աշոտյան «Մարտակերտից է ծնունդով։ Ծննդյան վայրը գրել են՝ Ադրբեջան». Արսեն Կարապետյան. Լուսանկար « Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց Օնիկ Գասպարյանին գենշտաբի պետի պաշտոնից, բայց չստորագրեց դրա տակ». Արամ Գևորգյան «Ես պիտի սովորեմ ներել ինքս ինձ…». Նազենի Հովհաննիսյան Հարց, ո՞վ բերեց Արմեն Սարգսյանին Հայաստան, ո՞վ նշանակեց նախագահ ու ի՞նչ նպատակով Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. նա այլ աշխատանքի կանցնի Կառավարությունը բարձրացնում է պետական տուրքը. Տեսանյութ Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. քաղաքագետը լուծում է առաջարկում Մի վիրավորեք մեր բանականությունը, մտածե՞լ եք հրաժարական տալու մասին. Ռուբինյանը՝ ԲԴԽ նախագահին. Տեսանյութ Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է՝ ուղիղ Նիկոլի կազմակերպած հանրահավաքները չեն խանգարում նրա զավակի գտնվելուն Հանրապետության նախագահը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում պետք է ներկայացնի ՍԴ Իրավիճակը հետևյալն է. Ցավում եմ որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեղնողը նախագահի համար գերակայող եղան ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԻՑ և ԲԱՆԱԿԻՑ Մակրոնն ու Էրդողանը ուղիղ բանակցություններ կվարեն Իլհամը սկսեց «տարածքներ՝ գերիների դիմաց» ծրագիրը Կանխատեսումը, ցավոք սրտի, իրականացավ. Գրիգորյան «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը. փաստաբան Ըստ Արմեն Սարգսյանի տարածած հաղորդագրության՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը սույն թվականի մարտի 4-ին կմտնի ուժի մեջ Նիկոլն ասելիք չունի պարզապես. վաղը՝ 16։00-ին սպասում ենք բոլորիդ Բաղրամյան պողոտայում կայանալիք հանրահավաքին. Իշխան Սաղաթելյան Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատների ակցիան. Տեսանյութ Ես սարսափում եմ այն ուսուցչից, որին մարզից բերել էին հանրահավաքին Մեզ հողերը չեն հետաքրքրում. Փաշինյանի համակիր. Տեսանյութ Ուզում եմ հասկանալ, թե այս քարտեզին նայելուց ձեզ ո՞նց եք զգում Ես Փաշինյանին երբեք չեմ ների․ զոհված Մուշ Հակոբյանի հայր Տեսակցել եմ Արմեն Սարգսյանին. Էդմոն Մարուքյան Նախագահի 3 տարբերակը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց. Տեսանյութ Նիկոլն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց բերման ենթարկեց իր հանրահավաքին, այդպես էլ վարչական ռեսուրսով տանելու է ընտրական տեղամաս. Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Սյունիքը տանել Տավուշ, Տավուշը՝ Լոռի, Լոռին՝ Վրաստան «Մարտի 1»-ը պատվիրված դատավարություն է, որի շահառուներից մեկը Թուրքիան է և որի միջոցով խնդիր է դրվել գերության մեջ պահել ՀՀ անվտանգությունը. Անդրանիկ Թևանյան Աշխատանքային հարցով զանգ եմ կատարում, և աղջկա ձայնի փոխարեն՝ լսում եմ տղամարդու ձայն. «հա՛, պետ ջան, հա՛, պետ ջան». Ռուբեն Մխիթարյան Արմեն Գեւորգյանի առողջական վիճակը վատթարացել է Բացի ոստիկանությունից, Փաշինյանին հսկում էին նաև մի քանի շարք քաղաքացիական հագուստներով ծառայողներ. Տեսանյութ Քաղաքական հետապնդումները Երևանի քաղաքապետարանում շարունակվում են. քաղաքապետարանի աշխատակից Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել Նիկոլին և Նիկոլի հանցագործ թայֆին ընտրությունների անցկացումը վստահելը նույն բանն է, որ երեխայիդ պարկածնես կույր բժիշկի վիրահատական սեղանին Փաշինյանը ԼՀԿ ղեկավարին հանդիպման է հրավիրել. Մարուքյանը համաձայնել է հանդիպել. Տեսանյութ Իսրայելական ՀՕՊ համակարգը խոցել է Երևանի կողմից «Իսկանդերից» արձակված հրթիռը Սարգսյանը և Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը «Հերթական հիմարությունն է դուրս տվել». Լևոն Քոչարյան Լույսերի մեջ մնաս. Հրաչուհի Ութմազյանի գրառումը

Վայ քեզ հայ ժողովուրդ, երբ 1-ին դեմքը քո պատմական հայրենիքը թուրքական է անվանում․ Սեյրան Օհանյան

«Հրապարակ»-ը գրում է․ «Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որը Շուշիում հայտնվել էր շրջափակման մեջ, հիմա էլ է իրեն զգում շրջապատման մեջ: Բայց եթե Շուշիում թշնամիներով էր շրջապատված, այսօր՝ լրագրողների կողմից: Իսկ այդ ուշադրությունը պայմանավորված է նրա քաղաքական ակտիվությամբ: Նա մասնակցում էր ընդդեմ Փաշինյանի հանրահավաքներին, հարցազրույցներ է տալիս, գրառումներ անում՝ բավականին կոշտ շեշտադրումներով: Երեկ էլ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին: Մենք Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ քաղաքական պլաններ ունի՞ առաջիկայում, պատասխանեց. «Գիտեք, ես նախկինում էլ, լինելով ռազմաքաղաքական գործունեությամբ զբաղվող անձ, ՀՀ քաղաքացի, քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ իմ աշխատանքը գործադիրում, հատկապես՝ Պաշտպանության նախարարությունում, ավարտել եմ, և արդեն պետք է զբաղվել քաղաքական և տնտեսական խնդիրներով, որպեսզի բանակի թիկունքն ավելի ամուր պահպանվի: Էդ առումով ես քաղաքական գործունեությունից դուրս չեմ եկել, այս վերջին օրերի ակտիվությունն էլ այն է, որ բոլորս մտահոգված ենք մեր երկրում ստեղծված իրավիճակով»: >

-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչպես շատերին, այնպես էլ Ձեզ շատ էր զայրացրել, և Դուք բավականին կոշտ արձագանքել էիք նրա ասածներին («Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ինչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե առաջնագծում եղել ես»):

-Տեսեք, խնդիրն այն է, որ մենք բոլորս ուզում ենք իմանալ, թե մենք ինչ ենք անում այս ողբերգալի իրավիճակից, այս պարտությունից դուրս գալու համար: Եվ ես, եթե նկատել եք, նախկինում էդպես անձնավորված շատ ելույթներ չեմ ունեցել, իմ ելույթները բոլորը բարեկրթության նորմերում են: Եթե նույնիսկ խիստ եմ արտահայտվում, էդ ամենը բարեկրթության մեջ է, որովհետև ես որևիցե մեկի դեմ չեմ պայքարել երբևիցե, ես աշխատել եմ հանուն գաղափարի, հանուն աշխատանքի, հանուն Հայաստանի և հանուն Արցախի: Բայց ինչն է ինձ մտահոգում, այն, որ մեր կառավարության ներկայացուցիչները պատգամավորների տված հարցերին կա՛մ հեգնանքով են մոտենում, կա՛մ մանիպուլացնում են, կա՛մ լղոզում են, հատկապես տնտեսությանը վերաբերող հարցերը, և սկսում են զբաղվել չարախոսությամբ, բամբասանքով, նորից պահածոյի տուփեր, վարտիքներ... Իմ եզրակացությունը մեկն է, որ այս իրավիճակը, այս մթնոլորտը իրենք են ստեղծել: Խոսում ես, արտահայտվում ես, նույնիսկ քննադատում ես կամ լավ կարծիք ես արտահայտում, միանգամից, մի կողմից, իրավապահ մարմիններն են սկսում հետապնդել, մյուս կողմից՝ շատ վատ բան է տեղի ունենում, որ այս իշխանությունների օրոք է լայն թափ ստացել, ֆեյքային հրոսակախմբերը սկսում են ռեժիմով կամ, կարելի է ասել, օրվա ընթացքում մի քանի հերթափոխով հարձակվել մարդկանց վրա: Գիտեք, մի բան է քննադատելը, մեկ այլ բան են այն հայհոյախառն գրառումները, որ իրենք կատարում են, չէ որ դրանք իմ ընտանիքի անդամներն են ընթերցում, աղջիկներ են ընթերցում, ի վերջո, հայ ժողովուրդն է ընթերցում: Եվ այդպիսի մարդիկ ինքնըստինքյան տրամադրություն են ստեղծում ոչ միայն հակադարձելու, այլև նույնիսկ թշնամական տրամադրություններ են ստեղծում: Եվ այդ ամենն արդյունք է նրա, որ մեր երկրի կառավարության առաջին դեմքից սկսած՝ իրենց գործունեությունն իջեցնում են զինվորի վարտիքի մակարդակի: Ժամանակն է, որ իրենք դուրս գան էդ վարտիքից և զբաղվեն իրենց գործով: Մեր ղեկավարությունը ռազմավարական մակարդակից իջել է վարտիքի, պարկետի մակարդակի: Դա է ինձ վրդովվեցնում, և դա է խնդիրը, որ ես հակադարձել եմ:

-Հետաքրքիր է, որ Դուք, Ձեզ պես շատ գեներալներ, որոնք մարտական ուղի են անցել, թուրքի դեմ են կռվել, չեն վախեցել թշնամուց, այսօր՝ չասեմ վախենում են, բայց նեղվում են ֆեյքերի գրոհներից:

-Ինձ ֆեյքերը չեն վախեցնում, մենք պատերազմով անցած մարդիկ ենք, ո՛չ թուրքից ենք վախեցել, ո՛չ էլ մեր ներքին, չեմ ուզում թուրք անվանել, մեր ներքին հակառակորդներից, չարախոսներից: Պարզապես վիրավորական է, երբ այնպիսի հայհոյանքներ են տեղում, չեն խնայում ո՛չ ընտանիքի անդամներին, ո՛չ մահացածներին, ո՛չ որջերին: Ես որ ասեմ՝ ինչե՜ր են գրվում... Ես դրանցից չեմ վախենում, պարզապես... վիրավորական է, էլի: Խնդիրը գիտեք որն է, որ էդ ՊՈԱԿ-ի ֆեյքերին պետական մակարդակով ղեկավարում են, ուղղորդում են: Կամ՝ դու ինչ ես հասկանում սահմանից, ինժեներական կառույցից, պահածոյի տուֆերից և, ընդհանրապես, դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձևով էլ ղեկավարում ես երկիրը:

-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մասնավորապես այն, որ ասաց՝ Շուշին ադրբեջանական քաղաք է, շատերը գնահատականներ տվեցին, թե Հայաստանի վարչապետը սպասարկում է Ադրբեջանի շահը:

-Վայ քեզ երկիր, վայ քեզ հայ ժողովուրդ, երբ կառավարությանդ առաջին դեմքը քո պատմական հայրենիքը թուրքական է անվանում:

-Անդրադառնալով քաղաքական պայքարին, պարո՛ն Օհանյան, տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերի պայքարն այս պահին արդյունք չի տալիս, Փաշինյանն էլ երեկ հեգնում էր, թե վրանում նստելով՝ ուզում են իշխանության գալ: Դուք ինչպե՞ս եք պատկե­րացնում լուծումը, նրան հեռացնե­լու ճանապարհը ո՞րն է:

- Ես գտնում եմ, որ առողջ ուժերը, այն ուժերը, որոնք ներքին կուլուարներում, տարբեր վայրե­րում հանդես են գալիս ընդդեմ այս իշխանությունների, պետք է հա­մախմբվեն: Հիմա հարթակը 17+1 է, իհարկե, ես էդ հարթակում, որպես կուսակցություն, չկամ, ինձ մեկ-մեկ հարցնում են՝ դու 17-ի մեջ ես, ես կատակով ասում եմ՝ ես արդեն 59-ի մեջ եմ (տարիքը նկատի ունի՝ Վ. Մ.): Բայց ես աջակցում եմ, և ժողովրդից թեկուզ մեկ հոգի էլ կանգնած լինի հարթակում... ես շատ բարձր եմ գնահատում անհատին, քաղաքա­ցուն, մարդուն և գտնում եմ, որ պետք է համախմբվեն: Իհարկե, այս պահի դրությամբ որոշակիորեն նաև այս ձմեռային պայմաններն են խանգարում, բայց կարծում եմ՝ շարժումը պետք է նաև այնպես անի, որ հարաճուն ընթացք ստանա, որպեսզի կարողանան գեներացնել և իրոք հասնեն նրան, որ փոփո­խություն լինի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan