Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին գործուղել է Սյունիք
Դիտել նաև
Մերժե’ք Նիկոլին, տե’ր կանգնեք Հայաստանին. «Միասին» շարժման հանրահավաքը ԱԺ-ի մոտ՝ ՈւՂԻՂ
Հրաժարականի մասին Փաշինյանի «սևեռումը» մաքուր ցինիզմ է
Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց
Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան
Անկեղծ զրույց՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Ղուկասյանին Սյունիքի մարզ գործուղելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:
2. Ռոբերտ Ղուկասյանի՝ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,-ասված է որոշման մեջ: