Երբեք ժամանակակից պատմության մեջ չի եղել հայ առաջնորդ, որին դեմ լինեն հայերը և կողմ՝ թուրքերն ու ադրբեջանցիները Կենտրոնի թաղապետարանում գումար են բաժանում, որպեսզի մասնակցեն Փաշինյանի երթին․ Mediaport Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմեն Սարգսյանի տուն, որտեղից դուրս է եկել 10 րոպե առաջ
1
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները մտան Կենտրոնի թաղապետարան. Տեսանյութ Կրեմլում գնահատել են Փաշինյանին «Իսկանդերների» մասին սխալ զեկուցելու հայտարարությունը Երևանում երկու բանակների աջակցության հանրահավաքներ են տեղի ունենալու՝ հայկական և թուրքական․ Փաշինյանի հրավիրածը թուրքական բանակին աջակցություն հայտնելու հանրահավաք է․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության 3-րդ մասնաշենքում. Տեսանյութ Նախագահականն արձագանքում է իշխանության կողմից ճնշումներին և շանտաժին Փաշինյանին այսօր գաղտնի կոնսուլտացնում են Էրդողանի օգնականնե՞րը Ինչու՞ Էրդողանը որոշեց մարտի 1-ին հանրահավաք անցկացնել Երեւանում Էրդողանը «Բաբաջանյանի շուրթերով» առաջարկում է Փաշինյանին դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տակից. տեսանյութ Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից. Արմեն Սարգսյան Պատերազմ Արցխում
Փաշինյանի աջակիցները հարձակվել են պապիկի վրա, որը գնում էր ընդդիմության հանրահավաքին. Տեսանյութ Ծնվել է Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի որդին Երբեք ժամանակակից պատմության մեջ չի եղել հայ առաջնորդ, որին դեմ լինեն հայերը և կողմ՝ թուրքերն ու ադրբեջանցիները Չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը․ ՀՀ ոստիկանությունը՝ այսօրվա հանրահավաքներից առաջ Փաստաբանների պալատը իրավաբանական օգնություն կտրամադրի հարկադրաբար հավաքներին տարվող աշխատողներին Կենտրոնի թաղապետարանում գումար են բաժանում, որպեսզի մասնակցեն Փաշինյանի երթին․ Mediaport Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է․ ՄԻՊ Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «Սպայկայից» մարդկանց գազելներով ու ավտոբուսներով բերում են Նիկոլի հանրահավաքին. Տեսանյութ ԱԳՆ պարզաբանումը «105 ռոյալ» նախագիծի վերաբերյալ Սպիտակ համայնքի ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ նման խմբերի հետ մեծ հույսեր կապելը լուրջ չէ. քաղաքագետը վարչական ռեսուրս օգտագործելու մասին Լոռու մարզպետը ավտոբուսներ էր ճանապարհում Երեւան՝ հանրահավաքի. Տեսանյութ «Ապօրինի կերպով մարդկանց տանում են՝ լցնեն հրապարակը». քաղաքացիները մտան Արաբկիրի թաղապետարան. Տեսանյութ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են Թուրքի կողքը կանգնելուց հետո գնացեք եկեղեցի ու աններելի մեղքի համար թողություն խնդրեք. խնդրեք, որ ձեզ պատժի, միայն ձեզ ու ոչ ձեր երեխեքին ՀՀ դավաճան. Օրվա կադր «Դավաճան Նիկոլի «իսկանդերյան» կրուտիտը». Գագիկ Համբարյան Սա է երկրի կառավարման որակը. Էլինար Վարդանյան Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան Կտրականապես պետք է մերժել Հայաստանի գլխավոր օպորտունիստին և օպորտունիզմի ցանկացած դրսևորում Հայաստանում (Արցախը ներառյալ) Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել Ավտոբուսներով, ցուցակներով մարզերից մարդկանց ու՞ր եք տանում, կռիվը պրծել ա. Կարեն Հովհաննիսյան Եթե իշխանությանը թվում է, որ դեռ շանս ունի հասնելու իրավիճակի լիցքաթափման և ըստ այդմ՝ սեփական պաշտոնավարման երկարեցմանը, ապա չարաչար սխալվում է Գյումրիից մարդկիկ բերման են ենթարկվում և գնում են դավաճան Նիկոլի հանրահավաքին (լուսանկարներն արվել են ժամը 15.05֊ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում. Լուսանկար Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել 120 տոկոս աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին․ Արմավիրի քաղաքապետ Նոյեմբերին Օնիկ Գասպարյանը հրաժարական էր տալիս՝ չընդունվեց, հիմա պահանջ է ներկայացվում. Պատգամավոր Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից․ ԳԱԱ Սուրեն Պապիկյանի հայրը այս պահին Ստեփանավանից ավտոբուսներով մարդիկ է բերում Փաշինյանի հանրահավաքի համար. Լուսանկար Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը «ՀՀ ներկայիս իշխանությունը ոչ թե կռիվ է տալու հայկական պետության սահմանները վերականգնելու համար, այլ մեկը մյուսի դեմ է հանելու հայությանը». Վարուժան Գեղամյան «Բաղրամյանի կյանքից կամայական 10 րոպե». Անժելա Էլիբեգովա Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմեն Սարգսյանի տուն, որտեղից դուրս է եկել 10 րոպե առաջ Վանաձորից ավտոբուսներով մարդկանց են բերում Երևան՝ միտինգի. Տեսանյութ ԱԺ նախագահը քաղաքական ուժերին կոչ է արել հանդես գալ մեկ ճակատով՝ մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի. ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Մահացել է Մարգարիտ Եսայանի հայրը Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները մտան Կենտրոնի թաղապետարան. Տեսանյութ Քաղաքացիները տարբեր մարզերից ինքնակազմակերպվում եւ գալիս են Երեւան. Հայկ Սարգսյան. Տեսանյութ Վախենամ՝ մի օր վեր կենանք ու տեսնենք, որ մեր սահմանադրությունը դարձել է Սևրի պայմանագրի, Վիլսոնի իրավարար վճռի նման մի փաստաթուղթ Կրեմլում գնահատել են Փաշինյանին «Իսկանդերների» մասին սխալ զեկուցելու հայտարարությունը Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել Անվտանգության խորհրդի նիստի մասին, սակայն չի ներկայացել Ես առաջարկել եմ ռուսներին` «Իսկանդերը» հետ վերցնել հայերի ձեռքից․ Իլհամ Ալիև. Տեսանյութ Հիմա հարց է առաջանում ԻՆՉՈՒ՞ ոստիկանության և սահմանապահ զորքերը ինչպես նաև ՊՊԾ-ի և ԱԱԾ-ի հատուկ ստորաբաժանումներ չեն ենթարկվում են Զինված Ուժերի ԳՇ-ին Առաջանում է հարց, ապա ինչի է աշխատանքից հեռացվել ԳՇ շտապի առաջին տեղակալը, ով նույն բանն էր ասել Միջազգային մակարդակով խմբակային քաղաքական հաճույքաճխտիկի ենթարկվածին, իհարկե, չի փրկի «А теперь я Наташа» կեցվածքը Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները. Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին

Ես վրդովված եմ Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտարարությունից, չի կարելի նման բան ասել, ՀՀ-ում գյուղեր կան, որ ադրբեջանական անուններ ունեն, ուրեմն՝ Հայաստանն ադրբեջանակա՞ն է. Շուշիի նախկին քաղաքապետ

Ալիևը ստերով իր ժողովրդի գլուխը լցրել է, թե Հայաստան չի եղել, Ադրբեջան եղել է, հիմա մենք էլ այսօր ասում ենք՝ այո, Շուշին ադրբեջանական է եղել, վաղն էլ մի ուրիշ բան ենք ասելու։ Ես վրդովված եմ այդ հայտարարությունից, հատկապես բարձր ամբիոնից չի կարելի այդպիսի հայտարարություններ անել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդպիսի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։

«Ես այսպիսի մի բան կասեմ՝ երբ ՀՀ-ում սովետական շրջանում ադրբեջանցիներ էին գտնվում, օրինակ՝ Մասիսի շրջանում ադրբեջանցիներ են եղել, ուրեմն՝ Մասիսը ադրբեջանակա՞ն է եղել։ Բա ինչու՞ չեն ասում՝ Սումգայիթում ինչքան հայեր են եղել, Սումգայիթը հայկական քաղաք է եղել, ինչո՞ւ Գանձակի մասին չեն ասում, որ հայկական է եղել։ Ինչու՞ չեն ասում, որ 450-500 հազար հայեր են եղել Ադրբեջանում։ Դրանց մասին թող խոսեն։ Ու՞ր են մեր Շահումյանը, Գետաշենը, բա ինչու՞ չեն ասում, որ դրանք բուն հայկական են։ Շուշիում Լեո է ծնվել, Մուրացան է ծնվել, Նելսոն Ստեփանյան է եղել, ու շատ-շատ մեծեր են եղել։ Կարո՞ղ է ասեն՝ իրենք էլ են թուրքեր»,-ասաց Սարգսյանը։

Նա հարց հնչեցրեց՝ տանուլ տալով, հողերը տալով, զիջելով՝ հիմա էլ պատմությու՞ն ենք զիջում։

«Պատմություն պետք է ուսումնասիրեն, որ հասկանան՝ Շուշին հին հայկական քաղաք է, 11 եկեղեցի ունեցող։ Բա այդքան ժամանակ, որ Շուշին պատմամշակութային հայկական քաղաք է եղել, հայկական ոճով կառուցված, դա մոռանա՞նք։ ՀՀ-ում գյուղեր կան, որ ադրբեջանական անուններ ունեն, ուրեմն՝ այն ժամանակ ադրբեջանական գյուղե՞ր են եղել Հայաստանում, Հայաստանն ադրբեջանակա՞ն է։ Ես չեմ հասկանում՝ դա ինչ անպատասխանատու հայտարարություն է»,-ասաց նա՝ նշելով, թե այսպիսի հայտարարությունները նպաստում են Ադրբեջանին։

«Հիմա Ալիևն ասում է՝ Երևանն ադրբեջանական է եղել, կանգնենք ասենք՝ այո, իրենց է եղել։ Հարկավոր է ազգին ոգևորել, մինչդեռ ազգի համար մեծ ընկճվածության այս պահերին նորից հարվածում են ու ղեկավարի մասշտաբով։ Չի կարելի։ Ինչ եղել, եղել է, գոնե այս պահածի մասին մտածենք ու այդպիսի հայտարարություններ չանենք։ Դե եկեք ասենք՝ Ալիևը ճիշտ է ասում, որ Երևանն էլ է ադրբեջանական եղել, Սևանա լիճն էլ է ադրբեջանական եղել։ Ինչ է, մենք որոշել ենք Ադրբեջանի ջրաղացին ջու՞ր լցնել»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ ժամանակ ադրբեջանցիները կամաց-կամաց հայաթափել են բնակավայրերը, հետևաբար պարզ է, որ Շուշիի բնակչության մեծ մասը կարող էր ադրբեջանցի լինել, սակայն այժմ պետք է հայկական մնացած տարածքները հայկական պահելու մասին մտածել։

«Հիմա տրամադրում են, թե մեկ է՝ այս հողերը ծախված են եղել, պիտի տայինք։ Թող պատմություն ուսումնասիրեին, թող քայլեին ազատագրված հողերով, ամեն մի հողում մի սրբավայր, եկեղեցի ունեինք, դարավոր եկեղեցիներ։ Թող ուսումնասիրեին, հասկանային՝ այդ հողը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական։ Հիմա եկեք մոռանանք, ասենք՝ Արցախն էլ է եղել ադրբեջանական ու վերջ։ Հեյդար Ալիևն էր ձգտում Արցախը հայաթափել, բա պետք է 90 տոկոս ադրբեջանական լինեին։ Հիմա ադրբեջանցիները վախ են տարածում, ձեռքները դնում են վզներին, ցույց տալիս, թե կտրելու են։ Եկեք, դա կանգնեցրեք, այդ հարցը լուծեք, որ մարդիկ մնացած տարածքներից էլ չհեռանան»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փաշինյանին առաջարկվել է պատերազմը կանգնեցնել ավելի վաղ և ավելի շահեկան տարբերակով՝ պահելով նաև Շուշին, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել, Սարգսյանն արձագանքեց․

«Շատ լավ էլ եղել է տարբերակ, որ չհանձնենք Շուշին։ Եթե ամսի 20-ին պատերազմը դադարեցվեր, ի՞նչ Շուշիի հանձնման մասին կարելի էր խոսել, ի՞նչ Քարինտակի հանձնման մասին կարելի էր խոսել։ Ուրեմն՝ պայմանավորված է եղել, որ այդքանը պետք է կատարվեր, Շուշին պետք է հանձնվեր։ Ես գիտեմ՝ ինչպես է կազմակերպվել Շուշիի ազատագրումը, Շուշին անառիկ բերդ էր, եթե լավ կազմակերպվեր պաշտպանությունը, տրամադրված չլինեին հանձնել, Շուշին չէր հանձնվելու, ուղղակի իրենք գիտեին, որ պետք է հանձնվեր, մեզ նմաններն էլ միամիտ կերպով գնացել, զոհ էին տալիս։ Երբ իր կինը Արցախյան գոյամարտի մասին ասում էր՝ անիմաստ զոհեր են եղել, այ անիմաստ զոհերն այս ժամանակ են եղել, կազմակերպված զոհեր ենք տվել»,-ասաց նա։

Դիտարկմանը՝ այսինքն՝ իշխանությունները գիտակցել են, որ Շուշին հանձնվելու է, սակայն ստեղծել են իմիտացիա, որ չկարողացա՞նք Շուշին պաշտպանել, Սարգսյանն արձագանքեց՝ իհարկե․ «Այս հայտարարությունները բերում են դրան, որ այդպես է եղել։ Նա հայտարարեց նաև, թե Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է եղել։ Մարդկանց այդպես են տրամադրում, հիմա մարդկանց հետ զրուցում ես, ասում են՝ մեզ Շուշին պե՞տք էր։ Ազգի մեջ են դա տարածում։ Վաղը, մյուս օրն ասելու են՝ մեզ Արցախ պե՞տք էր։ Բայց չէ՞ որ մենք պահանջատեր ենք, էլ ինչու՞ են խոսում Արևմտյան Հայաստանի մասին, որ հողեր ենք կորցրել, ինչու՞ են խոսում Ցեղասպանության մասին։ Դե եկեք՝ ամեն ինչ մոռանանք»,-ասաց նա։

Մանրամասները՝ Tert.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan