Մի 50 հոգի միտինգին կապահովենք. Շիրակի Մեղրաշենի գյուղապետը՝ ՔՊ հանրահավաքի մասին. Տեսանյութ Տպավորություն է, որ Մարտի 1-ի հանրահավաք է անելու ոչ թե ՀՀ վարչապետը, այլ՝ Թուրքիան․ Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ Գերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին․ Դեժավու
1
Նիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում Հիշատակի և զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում. Տեսանյութ Թուրքական լրատվամիջոցները պատրաստվում են ներկա գտնվել Փաշինյանի հանրահավաքին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների չորրորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. Տեսանյութ Ստեղծված իրավիճակն աննախադեպ է. Արմեն Սարգսյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ԳՇ-ի և կորպուսների հրամանատարների հայտարարությանը Պատերազմ Արցխում
Ոստիկաններից պահանջել են ընտանեկան սելֆիներ աներ Փաշինյանի միտինգից. Mediaport Ծանր օրեր են դիմացը սպասվում, բայց հարցերը հիմա պետք է լուծվեն, այլ տարբերակ չկա Մի 50 հոգի միտինգին կապահովենք. Շիրակի Մեղրաշենի գյուղապետը՝ ՔՊ հանրահավաքի մասին. Տեսանյութ Նարեկացու հիշատակի օրը՝ Վատիկանում Տպավորություն է, որ Մարտի 1-ի հանրահավաք է անելու ոչ թե ՀՀ վարչապետը, այլ՝ Թուրքիան․ Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ Արայիկ Հարությունյանը 20000 դրամ է հատկացնում Արցախից Փաշինյանի հանրահավաքին մարդիկ բերելու համար Իրենցքայլականների վերջին հնարավորությունը Խորհրդարանի «ամենահզոր» իրավաբանը, մեր օրերի Գուգո Գրոցին, ՀՀ նախագահին սպառնացել է իմպիչմենտով. Նաիրա Զոհրաբյան ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին Վահագն Հովակիմյանը շատ դրամատիկ կերպով անընդհատ դուրս է մնացել, վերականգնվել, ֆակուլտետներ փոխել. ԵՊՀ խոսնակ Չեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը. ՄԻՊ Նիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար Կա՛մ մարդ ես բերում միտինգի, կա՛մ ցտեսություն․ առողջապահության փոխնախարարը խառնվել է իրար Գերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին․ Դեժավու Չլինի՞ էս տարվա համար խոստացածդ մեկ միլիարդ դոլարի ներդրումները միտինգի տեղն ես փնտրելու «Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի». Սենոր Հասրաթյան Ղարաբաղյան կլանի հետ համեմատած Փաշինյանը իդեալական ընտրություն է. Թուրքական մամուլ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք մարտի 1-ին կանգնելու են ԿԱՊԻՏՈւԼՅԱՆՏԻ միտինգին ու իրենց հավասարեցնեն դավաճանին «Օնիկ Գասպարյանի քայլերը լրջորեն տրամաբանված են». Հայկազ Բաղմանյանը միանում է Գլխավոր շտաբի պահանջին Վահագ, գլուխդ պատին ես տվել․ Էրդողանը քեզ պաշտպան․ Արսեն Բաբայան «Ազատություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին». ակցիա՝ Բաղրամյան պողոտայում. Տեսանյութ Գյումրիի ողջ վարչական ռեսուրսը վաղը կուղղվի դեպի Հանրապետության հրապարակ «Հայդուկ» ջոկատը միանում է վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին «Փաստորեն, 5000 զոհը քիչ էր, էլի զոհեր են պետք». Կարեն Հովհաննիսյան Հիշատակի և զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում. Տեսանյութ Թուրքական լրատվամիջոցները պատրաստվում են ներկա գտնվել Փաշինյանի հանրահավաքին Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան Նիկոլի սիրտը արյուն է ուզում Մարտի մեկը վերածվում է պետության ու հակապետության պայքարի Մարտի 1-ի կազմակերպիչը նոր մարտի մեկ է ուզում «Ես ՀՀ-ում չունեմ իշխանություն. այն ժողովրդինն է». Փաշինյան Դեպի պարտության շքերթ՝ մարտի 1-ին Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ. Արփինե Հովհաննիսյան Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան Փաշինյանը անասնապահությամբ զբաղվող երիտասարդին պաշտոնի է նշանակել. Hraparak.am Փաշինյանի որդին արժանացել է նման վերաբերմունքի իր ծնողների պատճառով. Էլինար Վարդանյան Այսօր Բաղրամյան պողոտայում զորակցության եւ հիշատակի օր է հայտարարված. Լիլիթ Գալստյան ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյան անունով անձը սեփական վախերը հաղթահարելու համար հերթական անգամ թաքնվելու է մարդկանց թիկունքում. Նաիրա Զոհրաբյան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների չորրորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ողբերգության զոհերի հիշատակին «Էդ անասունն այդպես էլ դասեր չքաղեց մարտի մեկից». Մարգարիտ Եսայան Կորոնավիրուսով վարակման 265 և մահվան 2 նոր դեպք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ՝ լուծումներ». Էդմոն Մարուքյան Սյունիքում մեկշաբաթյա նկարահանումներից անհնար է վերադառնալ` առանց հոգեբանական տրավմաների․ բարի գալուստ դժոխք Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ

Կարմիր գծերի վճարները թանկացրեցին

Ազգային ժողովը հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից ներկայացված ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ 84 կողմ, 7 դեմ ձայների համամասնությամբ։

Փոխվել է օրենքի վերնագիրը, այսուհետ այն կոչվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենք։

Օրենքի 1-ին հոդվածը շարադրվել է այսպես․

Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական վճարի (այսուհետ` վճար) վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են վճար վճարողները, վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարի դրույքաչափերը, վճարի սահմանման, գանձման կարգը և պայմանները, վճար չվճարելու համար պատասխանատվությունը, ինչպես նաեւ վարչական վարույթի առանձնահատկությունները։

4-րդ հոդվածը, որով նշվում է, թե ովքեր են համարվում ավտոկայանատեղի վճար վճարողները, այժմ նշվում է․

Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղիում կայանելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:

Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում ավելացվել է, որ նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի վճարի միասնական դրույքաչափ, եթե օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ։

4-րդ մասը շարադրվել նոր խմբագրությամբ, ըստ որի․

Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սահմանում են ըստ կայանատեղի, Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների և տարվա: Ընդ որում, համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ։

Օրենքի 10-րդ հոդվածը, որով սահմանվում են ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը՝ նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`

  1. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.
  2. յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2 500 դրամ ներառյալ.
  3. մեկ շաբաթվա համար` մինչև 5 000 դրամ ներառյալ.
  4. մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ.
  5. մեկ տարվա համար` մինչև 300 000 (100 000 դրամի փոխարեն) դրամ ներառյալ:

Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

Oրենքը լրացվել է նոր` 16.1. հոդվածով.

Հոդված 16.1. Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները։

1. Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 16.2.-16.4.-րդ հոդվածներով:

2. Անմիջականորեն իրականացվող հսկողության միջոցով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթն իրականացվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով» սահմանված կարգով:

3. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու համար վարչական պատասխանատվության միջոցի կիրառում նախատեսող վարչական ակտի հասցեատեր են համարվում ավտոտրասպորտային միջոցի ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում` տվյալ ֆիզիկական անձը, իսկ եթե ավտոտրասպորտային միջոցը իրավաբանական անձի, պետական (պետական
մարմին,պետական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպության սեփականություն է (պետական, համայնքային կազմակերպությունների մասով ամրակցված է),` ապա այն անձը, որը իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնում խախտման կատարման պահին գրանցված է համապատասխանաբար տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար կամ աշխատակազմի ղեկավար (քարտուղար):

4. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու համար օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը որպես վարչական մարմին կիրառում է համայնքի ղեկավարը, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

5. Եթե սույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները ուղղակիորեն չեն կարգավորվում սույն օրենքով, ապա այդպիսի
հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները։

Օրենքը լրացվել է նոր` 16.2., 16.3., 16.4., 16.5., 16.6. հոդվածներով.

Հոդված 16.2. Ապացույցները և վարչական վարույթի փուլերը

1. Սույն օրենքով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղիում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութն է եւ տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները:

2. Վարչական վարույթը բաղկացած է ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման եւ վարչական ակտի ընդունման փուլերից:

Հոդված 16.3. Ավտոկայանատեղի վճար չվճարելու փաստի պարզումը

1. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզումը վարչական մարմնի կողմից ավտոկայանատեղիում
ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութի համադրումն է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ կայանման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:

2. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը համարվում է պարզված, եթե Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը արմագրած տեսանյութը տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ համադրելու արդյունքում պարզ է դառնում, որ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա դրությամբ չի վճարվել սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

4. Եթե սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը արձանագրվել է իրավաբանական անձի, պետական կամ համայնքային կազմակերպության սեփականություն հանդիսացող (պետական, համայնքային կազմակերպությունների մասով ամրակցված) ավտոտրանսպորտային միջոցի մասով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը, ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը պարզելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնից պարզում է խախտման կատարման պահին տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար (աշխատակազմի ղեկավար, քարտուղար) հանդիսանալու փաստը:

Հոդված 16.4. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները

1. Վարչական վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 16.2 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում վարչական ակտի հասցեատիրոջը պարզելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Վարչական ակտն ընդունելուց հետո` այն երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

Հոդված 16.5. Վարչական ակտի առանձնահատկությունները

1. Վարչական ակտը ներառում է`
1) Իրավախախտման տեղը, ժամը
2) գանձապետական հաշվեհամարը` նշանակված տուգանքը վճարելու համար
3) լուսանկարը
4) օրենքով սահմանված այլ տվյալներ

2. Վարչական ակտի ձեւը եւ նմուշը սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի որոշմամբ:

Հոդված 16.6. Իրավախախտումների վերաբերյալ փաստական տվյալների փոխանցումը համայնքների և պետական մարմինների միջև

1. Ավտոկայանատեղի վճարի վճարման, ավտոկայանատեղիում կայանման նկատմամբ անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով արձանագրված տվյալները (լուսանկար, տեսանյութ եւ այլն) կարող են փոխանցվել պետական (վարչական) այլ մարմինների՝ վերջիններիս կողմից օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում:

2. Համայնքները սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական (վարչական) մարմիններին կարող են տրամադրել նաեւ հասանելիություն ավտոկայանատեղի վճարի վճարման, ավտոկայանատեղիում կայանման նկատմամբ էլեկտրոնային համակարգերին և տեխնիկական միջոցներին (լուսանկարող, տեսանկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր եւ այլն)` այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջների խախտումների համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։

Օրենքի 17-րդ հոդվածը՝ ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու մասին, լրացվել է  նոր` 1.1. մասով.

Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն եւ ենթակա է հատուկ տարածք տեղափոխման:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Այս օրենսդրական փաթեթի շրջանակում փոփոխություն և լրացում է կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

124․7-րդ հոդվածի համաձայն, որով սահմանվում է համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական վճարը չմուծելու համար տուգանքի չափը, 1-ին հոդվածը լրացվել է, ըստ որի

Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը կամ առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով։

facebook sharing button 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan