«Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու». Տիգրան Ավինյան

Դիտել նաև
Ի՞նչ աշխատանքային հանդիպում է եղել մեկ ամիս առաջ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, ինչո՞ւ այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչի՞ շուրջ է եղել հանդիպումը
Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում
Միանգամից ասեմ՝ այս մոտեցումը մի փուլում մեզ պատերազմի շեմին է կանգնեցնելու
Հասել ենք մի կետի, երբ իշխանությունը ներկայացնող ամենատարբեր կալիբրի դեմքերը, հպարտությամբ խոսում են Արցախը հանձնելու, ադրբեջանցիների, թուրքերի հետ բարեկամության մասին
Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի կողմից օկուպացված այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Աժ-ում ներկայացրեց թվային տվյալներ պատերազմի թողած հետևանքներից:
«Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չէ 766-ը։ Նույնականացման գործընթացում ավելի հստակ տվյալներ ենք ունենում և վերջնական ցուցակը հրապարակվելու է», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Նա հայտնեց, որ կան նաև անհետ կորածներ՝ հավելելով, որ չի ուզում կոնկրետ թիվ հնչեցնել ոչ զոհերի, ոչ էլ անհետ կորածների վերաբերյալ.
«Որովհետև այդ վերջնական թիվը երբ ունենանք, արդեն ամբողջական զեկույցով կներկայացվի Պաշտպանության նախարարության կողմից։ Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու», - ասաց Տիգրան Ավինյանը։