Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ Գլխավոր շտաբը շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան Որքան կառավարությունն ուշացնում է սպասվելիք հրաժարականն, այնքանով մարդիկ ավելի ռադիկալ են դառնում. Մի սրեք կրքերը, դա ձեր օգտին չէ «Չի կարելի փոխել զինվորականներին, երբ հակառակորդը խոսում է Երևանի մասին, դա աբսուրդ է». Եվսեև
7
Խոսակցություններ կան, թե ադրբեջանցիները եկել են, դրոշ են տեղադրել․ պարզաբանում է Ազատամուտի համայնքապետը Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը. Տեսանյութ Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ (քաղաքական հանգուցալուծումների սցենարների մասին). ՀՀ բանակ, շարժվի՛ր Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշներով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքով. Տեսանյութ SOS. Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում Ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. ՈւՂԻՂ Զինվորականների ու քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի. Տեսանյութ Ոչ թե «մեղավոր ենք», այլ` «մեղավոր ես» եղբորդ առաջ Շուշիի համար. Լուսանկար Զարմանալի չէ, որ Արամ Զավենիչն ու Նաիրի Բադալյանն ունեն նույն տեսակետներն ու պատկերացումները. Լուսանկար Պատերազմ Արցխում
Եթե պարզվեց, որ գյուղացիների ահազանգը ճիշտ է, և Բարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը Ալվինա Գյուլումյանը դատի է տվել ՀՀ սոցապ նախարարությանն ու ՍԱՊԾ-ին Ի՞նչ աշխատանքային հանդիպում է եղել մեկ ամիս առաջ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, ինչո՞ւ այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչի՞ շուրջ է եղել հանդիպումը Ինչո՞ւ է Տավուշի մարզպետը հիստերիայի մեջ ընկել․ Գագիկ Համբարյան Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ Թուրքը հայերենով պարծենում է Հայաստանի ղեկավարով՝ նրան կոչելով «մեր վարչապետը»․ Ահազանգ Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ Գլխավոր շտաբը շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց. Տեսանյութ Կարիք կա՞ ասելու, որ հոդվածը պնդում է, որ բացի ՀՀ ներկայիս իշխանություններից, ցանկացած այլ իշխանություն կխանգարի Թուրքիայի տարածաշրջանային նախագծերի իրականացմանը Ո՞վ է կաթողիկոսին ծաղկեպսակ դնող կինը ՀՀ նախագահը ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի սահմանադրականության հարցով կարող է Սահմանադրական դատարան դիմել մինչև մարտի 9-ը ներառյալ. Արամ Օրբելյան Իշխանությունները հակաօրինական գործողություններ են իրականացնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նկատմամբ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Անհայտ անձանց կողմից «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները Վայբերով վիրուս է տարածվում, ջնջեք. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել Ադրբեջանցի սահմանապահներն անցել են Կապանով և տեսագրել. Razm.info-ն ներկայացրել է, թե ինչ են խոսում նրանք տարածված տեսանյութում Նկարահանումը կատարվել է մեկ ամիս առաջ. ԱԱԾ-ն պարզաբանում է համացանցում տարածված տեսանյութը Կապանից Խոսակցություններ կան, թե ադրբեջանցիները եկել են, դրոշ են տեղադրել․ պարզաբանում է Ազատամուտի համայնքապետը Վերջ Tavishin. Սիրելի հայրենակիցներին, Նիկոլին սխալ էին զեկուցել, ոչ թե վերջ թավիշին, այլ վերջ Տավուշին Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն Տավուշի մարզպետը պաթոսախրատական տեսքտ է տարածել՝ կապված շրջանառվող տեղեկության հետ, որ ադրբեջանցիները մարզում սահմանազատման աշխատաքներ են իրականացնում Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում մոտ 500 ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին տեղեկությունը բացարձակ մտացածին է. ՀՀ ՊՆ ԵՌԱԳՈՒՅՆՈՎ՝ հանուն առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆԻ Վաղը՝ ժամը 16:00-ին, հրավիրում ենք Բաղրամյան պողոտա, որտեղից ավտոբուսներով կշարժվենք Եռաբլուր․ «Հայրենիքի փրկության շարժում» Ռուսաստանից Երևան է ժամանել պրոֆեսիոնալ փորձագետների խումբ․ Գաբրելյանով Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԳՇ հայտարարությանը. ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյան Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը. Տեսանյութ Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ (քաղաքական հանգուցալուծումների սցենարների մասին). ՀՀ բանակ, շարժվի՛ր Որքան կառավարությունն ուշացնում է սպասվելիք հրաժարականն, այնքանով մարդիկ ավելի ռադիկալ են դառնում. Մի սրեք կրքերը, դա ձեր օգտին չէ Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշներով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքով. Տեսանյութ Մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի մարդու արժանապատվության, նրա իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով. ՀՀ ՄԻՊ Ֆերդինանտ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկել կիսաեզրափակիչ Համակարգից դուրս եմ եկել, չեմ ուզում ծառայել այս իշխանությունների վերադասության ներքո. Փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյան. Տեսանյութ SOS. Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում 1927թ. հոկտեմբերին մի բավական հայտնի քաղաքական գործիչ այսպիսի կոչով դիմել է երիտասարդներին Նիկոլապաշտուհու երազանքները Ադրբեջանի նախագահ Ալիևը փաստացի հայտարարեց իր մտադրությունների և ծրագրերի մասին՝ չթաքցնելով ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 422, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 174 679 է, մահվան դեպքերինը՝ 4046 Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. ՄԻՊ Դատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի՝ իմ դեմ ներկայացված հայցը Եթե դուք ուզում եք «դագդիգագան նահանջ» կատարել մարտի 8-ի սուրբ պարտականություններից ու չգիտեք՝ ինչպես, ապա հարցրեք՝ կասեմ Հոգեհանգստյան արարողությունը 2 օր հետաձգվել է՝ ազատ սգո սրահ չլինելու պատճառով․ նախկինում հարսանյաց սրահներում տեղ չկար, հիմա՝ սգո «Չի կարելի փոխել զինվորականներին, երբ հակառակորդը խոսում է Երևանի մասին, դա աբսուրդ է». Եվսեև Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. Լևոն Քոչարյան. Տեսանյութ

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնված է հետևյալ առանցքային գործոնների վրա.

1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո,

2)  Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը (օրինակ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Բաքվում դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ երկու նախագահների ելույթները լի են եղել համեմատություններով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի կազմակերպիչներին ու կատարողների փառաբանումով, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելով, նրանց հետ համեմատություններով, Հայաստանն արժեք չունեցող արհեստական պետություն հայտարարելը, իսկ հայերին հրապարակայնորեն շներ անվանելը և այլն),

3) Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ,  հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով (հայերին շների հետ համեմատելը, հայերին կենդանիների հետ համեմատելը և մարդ չհամարելը, հայերին չարիք համարելը, հայ երեխաներին, կանանց ու տարեցներին սպանելու կոչերը և այլն),

4) Սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ:
Ի սպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր,

5)  Տեղի ունեցածի արդյունքում կոպտորեն խախտվել են Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, այդ թվում՝ զրկվել են հողատարածքներից ու տներից, որոնց նկատմամբ նրանց իրավունքները [նաև  սեփականության իրավունքը] պետական գրանցման են ենթարկվել Խոհրհրդային կամ անկախ Հայաստանի պետական մարմինների կողմից:
 Լրջորեն վտանգվել են մարդկանց կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքներ: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխայի լավագույն շահը,

6) Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:
Այդ նույն վայրերում Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար արդարացիորեն տեղակայվել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայողներ, այսինքն՝ դարձյալ առկա են զինված մարդիկ:
Այս ամենի արդյունքում առաջացած իրավիճակը հայաստանյան խաղաղ բնակավայրերում խաթարել է մարդկանց կյանքն ու ապրուստը կազմակերպելու անվտանգ կազմակերպումը և լրջորեն վտանգել է մարդկանց անվտանգությունը.

7) Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչները զրկվել են արոտավայրերից ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներից, որոնք նրանց համար ունեին կենսական նշանակություն, տարիներ շարունակ եղել  են նրանց ընտանիքների եկամտի միակ աղբյուրը:

Դրանից բացի, մարդիկ ոչ իրավաչափ արարքների արդյունքում զրկվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, այդ թվում՝ Հայաստանի պետական իրավասու մարմինների ակտերով հատկացված կամ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքից.

8) վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը.

9) 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:
 Դրա հետևանքով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչներին անմիջականորեն առնչվող՝ իրենց կենսական իրավունքների (կյանքի, սեփականության և այլ իրավունքներ) ու այդ իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմավորում չունեցող անկախատեսելի իրավիճակների:  

Այսինքն՝ սահմանների որոշումը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մեր երկրի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի ու ցեղասպանության բացահայտ սպառանալիքների ներքո, հետևաբար՝ հակասում է իրավունքի գերակայության հիմքերին ու չունի որևէ լեգիտիմություն:

Ընդ որում, խոսքը գնում է ինչպես սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների անմիջական, այնպես էլ անուղղակի ազդեցությամբ Հայաստանի ողջ բնակչության իրավունքների խախտումների կամ դրանց լրջագույն վտանգման մասին:
Նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար:
Ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները:  Սա ժովովրդավարության հիմնարար սկզբունք է:

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրվածը ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan