Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից. փաստաբան

2018թ. հուլիսի 30-ին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն a1plus-ին տված իր հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ թույլ էր տվել արտահայտություններ, որոնք վերջինս անպատասխան չթողեց՝ դատական կարգով պատասխանատվության կանչելով այդ մտքերն արտաբերողին:

10.08.2018թ. նա հայցադիմում  ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին:

Ս/թ հունվարի 14-ին, ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական datalex.am տեղեկատվական համակարգը, դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, այդ գործով վճիռ կայացրեց:

«Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել մասնակի:

Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին։

Հայցը մնացած մասով, մերժել։

Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի բռնագանձել` 4000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար»,- նշված է վճռի մեջ:

168.am-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանն ասաց, որ բացի վերոնշյալից, իրենք նաև 2 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ ևս ներկայացրել էին՝ որպես բարոյական վնասի հատուցում, որը մերժվել է:

«Դատարանը բավարարել է հերքման պահանջն ամբողջությամբ, իսկ գումարային պահանջը՝ մերժել, բավարարել միայն փաստաբանի ծախսը՝ 300 000 դրամ»,- ասաց Անահիտ Սարգսյանը:

Հարցին՝ բողոքարկելո՞ւ են արդյոք վճիռը, փաստաբանը պատասխանեց, որ այդ հարցին իր վստահորդի հետ քննարկելուց հետո նոր կկարողանան անդրադառնալ:

«Ես՝ որպես փաստաբան, կարծում եմ, որ պետք է բողոքարկել: Գոնե սիմվոլիկ ինչ-որ գումար պետք է բավարարվեր, և դա ոչ թե նրա համար, որ Յուրի Խաչատուրովին այդ գումարն անհրաժեշտ է, կամ ոչ թե Ստեփան Գրիգորյանը կպատժվի այդ գումարով, այլ դա կանխարգելիչ ազդեցություն կունենա հետագա դեպքերի համար, որովհետև մինչև մարդուն գումարային տեսքով չես ցավեցնում, արդյունք չի լինում: Որովհետև նման մարդիկ կարող են հերքել, հետո էլի անվանարկել»,- ասաց փաստաբանը:

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan