Մի կողմ թողե՛ք ձեր քաղաքական հաշվարկները, հեռացրե՛ք արյան ծարավը դեռևս չհագեցրած դահիճին

Դիտել նաև
Եթե դուք ուզում եք «դագդիգագան նահանջ» կատարել մարտի 8-ի սուրբ պարտականություններից ու չգիտեք՝ ինչպես, ապա հարցրեք՝ կասեմ
«Վնգստացող» արտահայտության հետեւանքով դատավորները «դասակարգվեցին»՝ լավ դատավորների եւ այդպիսիների
Հիմա էլ հայտնի փաստաբան Ամրամ Մակինյանին են կանչում բացատրություն տալու՝ ֆեյսբուքյան գրառման համար. Լուսանկար
Վերջին 3 տարում երբեւէ մեկը տեսե՞լ է, որ Անդրանիկ Քոչարյանը գոռա ու մուննաթ գա ադրբեջանցու վրա
Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել. ԲԴԽ նախագահի «ինադու»
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը
Վե՛րջ տվեք ընդդիմադիր դաշտում նախընտրական պայքարի հեռանկարով ինտրիգային և ձեր իսկ կողմից հայտարարված «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսն անհամոզիչ դարձնող քայլերին։ Քանի դեռ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, նոր ձևավորված քաղաքական թիմերը իրենց գործողություններով հավաքաբար չեն ապացուցել, որ այսօրվա թիվ մեկ խնդիրն իսկապես իր աթոռը սրբացրած մոլագար դավաճանին իշխանությունից հեռացնելն է, շարունակվելու է մեր խայտառակ պարտությունների ընթացքը։
Հասարակության համար գործող իշխանության այլընտրանքային հարթակը պետք է լինի անկեղծ և համոզիչ։ Մոռացե՛ք, մի՛ կուլ տվեք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին նրա կողմից նետված խայծը։ Դա՛ չի նրա օրակարգը։ Իրական ընդդիմությունը առանց թվաբանությունների պետք է մեկտեղվի մեկ ընդհանուր հարթակում՝ Արցախը և մեր զինվորներին գլխատած դահիճին հեռացնելու անկեղծ և միակ կարգախոսով։ Հավատացե՛ք, իշխանատենչ մոլագարին աթոռից հեռացնելու դեպքում կան տարբեր համախոհաբար ընդունելի տարբերակներ, որոնց միջոցով կարելի է ձևավորել անցումային ժամանակավոր կառավարություն, ինչը կկանխի մեր խայտառակ պարտությունների ընթացքը, ներհասարակական կյանքում կապահովի որոշակի կայունություն և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։
Գյումրիում և Սիսիանում վերջին օրերին Նեռի կողմից կազմակերպած սադրանքները հուշում են, որ արյունը քայլ առ քայլ, մետր առ մետր մտնում է փողոց, մարզ։ Դա նրա մարտիմեկյան ձեռագրի շարունակությունն է, նրա սնունդը...
Մի կողմ թողե՛ք ձեր քաղաքական հաշվարկները, հեռացրե՛ք արյան ծարավը դեռևս չհագեցրած դահիճին...
Այլապես՝ վաղը կարող է ուշ լինել...
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից